Երբ ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը դրվեց հանրաքվեի, ամենաանհանգստացած համայնքը փաստաբաններնն էին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց լրագրող, գրող Վահան Իշխանյանը:
«Անհանգստացած էին, որովհետեւ եթե «այո»-ն հաղթեց, Հայաստանում վերանում է իրավական պետությունը, իսկ եթե իրավական պետությունը վերանում է, դատարանը՝ որպես անկախ մարմին, գոյություն չի ունենում: Փաստաբանի գործը վերածվում է զրոյի: Փաստաբանն իր գործունեությունը չի կարողանալու իրականացնել, քանի որ դատարանն ամբողջությամբ կախված է լինելու վերին իշխանությունից»,-ասաց Իշխանյանը՝ նշելով, թե նույն իրավիճակը վերաբերում է նաեւ խոսքի ազատությանը եւ լրատվամիջոցներին:
«Եթե դատարանները բիրտ ձեւով պետք է կախվեն իշխանություններից, իսկ այս հանրաքվեն միայն դրա համար է, ուրեմն շատ չարագուշակ օրեր են սպասվում Հայաստանին: Այն ինչ այստեղ քննարկվում է, դրանք ընդամենը ծաղիկներն են նրա, թե ինչ է լինելու Հայաստանում»,-նշեց նա:
Իշխանյանը մեջբերեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր եղած ժամանակ ասված խոսքը. «Այսօր հաճախ է խոսվում լրագրողական էթիկայի մասին, այդ էթիկան մեզ չի վերաբերում, մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք, եւ ինքներս ենք որոշում էթիկայի սահմանները»,-ասել է Փաշինյանը:
Իշխանյանն ընդգծեց՝ յուրաքանչյուր բնագավառ, մասնագիտություն առաջնորդվում է էթիկայի կանոններով: «Լրագրությունը՝ որպես մասնագիտություն, առանց էթիկայի ուղղակի գոյություն չունի: Եթե էթիկան հանում ես լրատվությունից, լրագրությունը փլվում է, որովհետեւ լրատվության առաքելությունը ճմարտությունն ասելն է, իսկ ճշմարտությունը էթիկական խնդիր է:
Թերթի աշխատանքն արդյունավետ է, եթե համակարգվածության մեջ է երկրի մյուս լրատվամիջոցների հետ: Եթե որեւէ թեթրի էթիկային չի հետեւում եւ անընդհատ սուտ քարոզչություն է անում, մյուս թերթերն ինչքան էլ պրոֆեսիոնալ աշխատեն, դա արդյունք չի տալիս: Էթիկայի կանոնների մեջ է մտնում նաեւ ատելության քարոզը, աղբյուրը չբացահայտելը: Այդ իմաստով լրագրողները եւ իրար հսկում են, եւ իրար պաշտպանում են»,-նշեց հրապարակախոսը:
Նա կոչ արեց ստեղծել լրագրողական մի կազմակերպություն, որը կվերահսկի լրագրողների եւ լրատվամիջոցների աշխատանքը, կարձանագրի խախտումները, էթիկայի խախտումներ թույլ տվող լրագրողներին կհեռացնի իր շարքերից:
Իշխանյանը կարծիք հայտնեց նաեւ, որ թեպետ Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի անկախության ընթացքում այս կամ այն չափով իշխանություններից կախված է եղել, բայց այժմյան ձեւն ահավոր է: «Այսինքն անմեղության կանխավարկածի խախտում, որը տեսաք Հրայր Թովմասյանին վերաբերող ռեպորտաժում, բացահայտ սուտ հաղորդումներ են լինում»,-ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01