Ըմբշամարտի հայկական դպրոցը լավագույններից մեկն է աշխարհում: Հունահռոմեական ոճի ըմբիշներն առանձնանում են իրենց որակներով: Հայաստանի հավաքականի ներկայիս սերունդը ևս ետ չի մնում նախորդներից և համալրում է մեդալների հավաքածուները: Վերջին շրջանում գրանցած հաջողություններում առանձնանում է 60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանի հաջողությունը Եվրոպայի առաջնությունում, որտեղ նա դարձավ «Հին աշխարհի» չեմպիոն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ղարիբյանը խոսեց իր հաջողությունների, մարզիկի կրթվածության և աշխատասիրության մասին:
-Ձեր յուրաքանչյուր հաջողություն պատանիների մոտ մեծ ոգևորություն է առաջացնում, և նրանք ձգտում են նմանվել ձեզ. ամենայն հավանականությամբ, դա ձեզ ավելի պատասխանատու է դարձնում:
-Միանշանակ պարտավորեցնող է: Սա ինձ համար նոր սկիզբ է, ես կփորձեմ ամեն ինչ անել, որ իմ հաղթանակներով ուրախացնեմ, և մեր երիտասարդ ըմբիշները տեսնելով ձգտեն նմանվել ինձ: Մեր հաղթանակների շնորհիվ միշտ պետք է կարողանանք բարձրացնել մեր դրոշն ու հնչեցնել մեր օրհներգը:
-Որտեղի՞ց ձեզ այդքան ուժ. ինչ եք կարծում՝ այն բնատո՞ւր է տրված, թե քրտնաջան աշխատանքի արդյունք է:
-Պետք է նշեմ, որ թե´ բնատուր տաղանդի, թե´ աշխատասիրության շնորհիվ եմ հասել այս ամենին: Մարզիկները պետք է շատ աշխատասեր լինեն և չնահանջեն, որ կարողանան հասնել իրենց նպատակին:
-Ինչպիսի՞ն եք դուք սպորտից դուրս, ինչո՞վ եք սիրում զբաղվել:
-Սիրում եմ շփվել ընկերներիս, ընտանիքիս անդամների հետ: Ես ինձ ուրախ մարդ եմ համարում, չեմ սիրում մենակ լինել: Հաճելի է, երբ շրջապատված ես լինում հարազատ մարդկանցով:
-Սովորում եք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Ինչքանո՞վ եք կարևորում կրթությունը մազիկի կյանքում:
-Միանշանակ կրթությունը շատ կարևոր է, յուրաքանչյուր մարդ՝ կապ չունի մարզիկ է, թե այլ բնագավառի մասնագետ, պետք է ուշադրություն դարձնի կրթությանը: Ինձ մոտ դա այդքան էլ չի ստացվում զբաղվածությանս պատճառով, բայց սովորելու ցանկություն միշտ էլ ունեցել եմ:
-Գևորգ, թուրք ըմբիշին հաղթեցիք վնասվածքի առկայությամբ, ի՞նչը ձեզ ուժ տվեց՝ մրցակցի ով լինե՞լը, թե գնացել էիք հենց ոսկու ետևից:
-Միանշանակ թուրք ըմբիշի հետ իմ գոտեմարտը շատ պարտավորեցնող էր, և ես հաղթեցի համառ պայքարում: Ի սկզբանե գնացել էի ոսկու ետևից, լավ էի պատրաստված, տրամադրված գնացել էի մրցումների, որ հաղթահարեմ այդ արգելքը, որովհետև քանի տարի չէր ստացվում, լավ գոտեմարտեր էի ունենում, սակայն վերջին վայրկյանին ինչ-որ բան չէր հերիքում, այս անգամ կարողացա հոգեբանորեն ավելի լավ պատրաստվել։
22:13
21:12
19:17
18:58
18:09
11:41
11:18
11:03
18:15
17:57
17:14
15:26
14:30
14:03
13:27
13:21
12:48
12:35
12:17
12:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37