«Հրապարակի» խմբագրություն է դիմել Եղվարդի բնակիչ Սարգիս Մանուկյանը։ Քաղաքացու խոսքով՝ արտակարգ դրության, մարդկանց տեղաշարժի սահմանափակումների պայմաններում զրկվել է աշխատանքից, հայտնվել անօգնական վիճակում։ «Ազատամարտիկի որդի եմ, հայրս էլ չկա, վարձով ապրում ենք Եղվարդում։ Աշխատում էի «ARMOIL»-ում, յուղերի վերամշակման կենտրոն էր, հիմա չենք աշխատում, մարտի 15-ից նստել ենք տանը ու մինչև այսօր ոչ աշխատավարձ եմ ստացել, ոչ օգնություն կամ նման մի բան։ 4 երեխա ունեմ, որից երկուսը աչքի հետ կապված խնդիրներ ունեն, ես էլ անձամբ առողջական խնդիրներ ունեմ, իմ մի երիկամն էլ չկա։ Դիմեցի, պարզվեց, որ ինձ ոչ մի բան չի հասնում, ասում ա՝ քանի որ նպաստ ես ստանում, էլ ոչ մի բան չի հասնում»,- պատմեց Մանուկյանը։ Մանուկյանը նշեց, որ այս պահին մի կերպ գոյատևում են խանութից պարտքով սնունդ գնելով, սակայն չի պատկերացնում՝ հետո ինչ պետք է լինի։ «Մի կտոր հող չունեմ անգամ, որ վրեն մի բան սարքեմ, ապրենք։ Հիմա էլ նորից հես ա տան վարձի օրն ա գալիս, կոմունալների օրերն են գալիս, ու՞մ դիմենք, ո՞նց անենք։ Համայնքապետին էլ դիմում ենք, ասում՝ մեր հերը էս հողի համար կռիվ ա տվել, գոնե մի հող տվեք, մի բան սարքենք, ասում ա՝ հող չկա»,-նշեց քաղաքացին։
«Հրապարակ»
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56