Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ պարետի որոշումներով հաստատված ցանկերի ապրանքների արտահանման նկատմամբ: ՊԵԿ-ից հայտնում են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 24.03.2020թ. թիվ 41 որոշման համաձայն` բժշկական նշանակության մի խումբ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից արգելվում է մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ: ԵՏՀ կոլեգիայի 31.03.2020թ. թիվ 43 որոշման համաձայն` մինչև հունիսի 30-ը ներառյալ արգելվում է նաև գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքների արտահանումը: Բացի այդ, Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա մի խումբ ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում է սահմանվել Հայաստանի Հանրապետության պարետի 03.04.2020թ. թիվ 31 որոշմամբ: «ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի» շրջանակում մաքսային ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում կանխվել է նշված որոշումներով հաստատված ցանկերում ընդգրկված մի շարք ապրանքների արտահանումը։ Արտահանման նման դեպքեր հայտնաբերելիս ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գրավոր հարցում է կատարում ՀՀ առողջապահության նախարարություն, որը տալիս է իր գրավոր համաձայնությունը կամ արգելում արտահանումը։ Ապրանքները, որոնք ենթակա չեն փոխաբեռնման, հաշվառվում են մաքսային մարմինների կողմից, որից հետո ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ տեղաշարժվում են ՀՀ տարածքով։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01