ՀՖՖ-ն պատասխանել է «Շիրակին» և «Լոռիին»։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Ի պատասխան «Շիրակ» և «Լոռի» ֆուտբոլային ակումբների ֆեյսբուքյան պաշտոնական էջերում այսօրվա հրապարակումներին, որում վերոնշյալ ակումբները պահանջում են հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով, տեղեկացնում ենք. Արդեն մեկ տարուց ավելի է՝ ՀՖՖ-ն, ՈՒԵՖԱ-ի և ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, զբաղվում է Հայաստանում պայմանավորված խաղերի ուսումնասիրությամբ և բացահայտմամբ: Հենց այդ նպատակով էլ, որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին, ստեղծվել է Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեն (ժամանակավոր կոմիտե): Դրա ստեղծման մասին որոշումը կայացվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի՝ ապրիլի 29-ին կայացած նիստում: Այդ կոմիտեն արդեն իսկ հրավիրել է մի շարք նիստեր, որոնց արդյունքում եղել են քննարկումներ և վերլուծություններ: Դրանց արդյունքները շատ շուտով հասանելի կդառնան հասարակությանը: Ավելին, փորձագիտական կոմիտեն արդեն իսկ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեին՝ իր կողմից քննարկված դեպքերի հիման վրա համապատասխան որոշումներ կայացնելու միջնորդությամբ: Հենց այդ որոշումների կայացման նախաշեմին «Շիրակ» և «Լոռի» ֆուտբոլային ակումբները «զարմանալի զուգադիպությամբ» որոշեցին հայտնել իրենց մտահոգությունը՝ ստեղծելով իրավիճակի վերաբերյալ շահագրգիռ անհանգստության պատրանք: Հետաքրքիր է, թե ինչու նույն ակումբները նման հայտարարությամբ հանդես չէին գալիս 1 կամ 3 ամիս առաջ: Առավել հետաքրքիր է, թե ինչու նրանց կողմից չկար որևէ «անհանգստություն» առաջնության առաջին հատվածում, երբ իրենք խոշոր հաշիվներով հաղթում էին իրենց իսկ կողմից հիշատակված «Երևան» ՖԱ-ին՝ ավելացնելով իրենց միավորների պաշարը: Բացի այդ, առնվազն զարմանալի է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի՝ արտահերթ ժողով հրավիրելու պահանջը՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ ակումբը չի հանդիսանում ՀՖՖ անդամ և չունի վերոնշյալ նախաձեռնությամբ հանդես գալու իրավական հիմք: Ինչ վերաբերում է «Լոռի» ՖԱ-ին, ապա այս ակումբը, որպես ՀՖՖ անդամ, պետք է որ տիրապետեր ՀՖՖ արտահերթ ժողով հայտարարելու իրավական կարգին»:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44