Ժողովրդագրության նկատմամբ 90-ականներից առանձնահատուկ հասարակական ուշադրություն կա: Պատճառը երկրի բնակչության թվաքանակի նվազումն է: Հիմնականում արտագաղթի հետևանքով: Տասնամյակներ շարունակվող արտագաղթը վերջին տարիներին արդեն նոր (մասնագետների կողմից կանխատեսված ու սպասելի) բացասական ժողովրդագրական գործընթացներ արձանագրեց: Անցած տարի Լոռու մարզում առաջին անգամ բացասական բնական հավելաճ արձանագրվեց: Ավելի պարզ լեզվով ասած՝ այս մարզում 2019-ի ընթացքում արձանագրված մահերի քանակը գերազանցեց ծնունդների թիվը: Ինչ-որ իմաստով ժողովրդագրության նկատմամբ հասարակական հետաքրքրությունն է պատճառը, որ մեր պաշտոնական վիճակագրությունը տարեկան երկու անգամ հրապարակում է «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը» հաշվետվությունը՝ հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ (կես տարվա կտրվածքով): «Չկա չարիք առանց բարիքի». պնդում է ժողովրդական ասացվածքը: Ասացվածք, որ կարող ենք համարել մեր ազգային լավատեսության ինքնատիպ բանաձևը: 2020թ. համավարակը ժողովրդագրության ոլորտում պուճուրիկ դրական հետևանք է տվել: Փակ սահմանների ու տեղաշարժերի արգելքի պարագային մեր քանակն ավելացել է: Իսկապես կարելի է դրական փաստ համարել, որ հունվարի 1-ի համեմատ՝ երկրի բնակչության թվաքանակն աճել է 3300-ով: Դրական համարել ու ուրախանալ, որովհետև ժողովրդագրական մյուս տվյալները նման հնարավորություն չեն ընձեռում: Որովհետև այս կիսամյակում կրճատվել է 6 մարզի բնակչության թվաքանակը: «Առաջամարտիկը», բնականաբար, արտագնա աշխատանքի ու արտագաղթի «էպիկենտրոն» Գեղարքունիքի մարզն է. բնակչությունը կրճատվել է 500-ով: Ապա Սյունիքի ու Տավուշի մարզերն են՝ բնակչության թվաքանակի 400-ական մարդու պակասելու ցուցանիշով: Լոռու մարզի բնակչությունը պակասել է 300-ով: Այն, որ այս մարզում ժողովրդագրական բացասական գործընթացները շարունակում են մնալ գերիշխող՝ նկատելի է մարզկենտրոնի օրինակով: Վանաձոր քաղաքի բնակչությունը շարունակում է պակասել (առաջին կիսամյակի տվյալը 100 մարդ է): Շիրակի մարզի բնակչությունը նույնպես նվազել է 100 մարդով: Եվս երկու՝ Արագածոտնի ու Վայոց ձորի մարզերի բնակչության թվաքանակը փոփոխություն չի կրել: Բնակչության քանակի ավելացման ամենամեծ ցուցանիշը՝ 600 մարդ, «բաժին է ընկել» բնակչության քանակով ամենախոշոր մարզին՝ Արմավիրին: Արմավիրի մարզի մշտական բնակչությունը հուլիսի 1-ի դրությամբ 263.8 հազար մարդ է: Երկրորդ խոշոր մարզն Արարատն է՝ 256.6 հազար բնակչություն (ավելացել է 200 մարդով): Երրորդը, որ կիսամյակի ընթացքում բնակչության 300 մարդու աճ է ունեցել, Կոտայքն է (250.9 հազար բնակիչ): Ահա այսպիսին է մարզերի նկարագիրը: Ժողովրդագրական ցուցանիշով ամենամեծ աճը բաժին է ընկնում Երևանին: Բայց թվերից ակնհայտ է, որ մայրաքաղաքի աճը միայն բնական հավելաճի արդյունք չէ: Երևանը շարունակում է մնալ ներքին միգրացիայի կենտրոն և շարունակում է մեծանալ մարզային բնակչության միգրացիայի հաշվին: 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում մայրաքաղաքի բնակչությունն ավելացել 3900-ով: Եվ այս գործոնը վճռորոշ է դառնում մեր երկրի քաղաքային ու գյուղական բնակավայրերի բնակչության համամասնության մեջ: Այս տարվա առաջին կիսամյակում երկրի գյուղական բնակավայրերի բնակչությունը նվազել 400-ով: Փոխարենը՝ քաղաքային բնակչության թվաքանակն ավելացել 3400-ով: Թվերից ակնհայտ է, որ քաղաքային բնակչության աճի միջին ցուցանիշն ապահովվել է մայրաքաղաքի գործոնով: Մյուս քաղաքների բնակչությունը նվազել է: Ահա այսպիսին է համավարակի օրերին մեր քանակ-պատկերը թվերով:
168.am
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56