«Լիդիանի» Լաբորատորիան փակվել էր 2018-ին Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիաների հետևանքով։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը վերաբացում է Սյունիքի մարզի Գորայք համայնքի իր քիմիական լաբորատորիան։ Համաձայն ընկերության հաղորդագրության՝ լաբորատորիան Գորայքում գործում էր 2007-ից, սակայն փակվել էր 2018-ին Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիաների հետևանքով։
«Լաբորատորիայում իրականացվում էին անալիտիկ անալիզի համար հորատհանուկների նմուշների նախապատրաստում, ծավալային քաշի որոշում, թթվային ապարների դրենաժի կառավարման մոդելավորման աշխատանքները՝ արտասահմանյան լավագույն փորձագետների վերահսկողությամբ: Այս աշխատանքների արդյունքում առաջին անգամ Հայաստանում ներդրվելու է թթվային ապարների դրենաժի կառավարման շրջանակներում պասիվ մաքրման կայանի միջազգայնորեն ընդունված տեխնոլոգիան», - գրված է հաղորդագրությունում։
«Լիդիան Արմենիան» նշում է, որ նպատակ ունի դիմելու լաբորատորիայի միջազգային սերտիֆիկացման համար, որից հետո այն արդեն իր ծառայությունները կառաջարկի նաև հանքարդյունաբերության և այլ ոլորտների ընկերություններին, այդ թվում նաև թթվային դրենաժի կառավարման հարցում:
Մինչդեռ Ամուլսարի շահագործման դեմ ակցիաները շարունակվում են։ Վերջերս խնդիրը նորից սրվեց, երբ օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսար տանող ճանապարհին տեղադրված «Ամուլսարի պահապանների» վագոն–տնակներն ու դրանց փոխարեն իր պահնորդների վագոն-տնակներն էին տեղադրել։ Մի քանի օրից տնակները հեռացվել էին։
2018 թվականի հունիսից մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ, որոնք կոչում են իրենց «Ամուլսարի պահապաններ», գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի լեռը տանող ճանապարհները։ Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:
Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: ՀՀ կառավորությունը 2014-ին Ամուլսարի հանքի շահագործման իրավունք է տվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01