Եթե Գերագույն դատարանի բոլոր դատավորների համար սահմանվի մինչև 65 տարեկանը պաշտոնավարման ժամկետ, կրկին կանգնելու են սահմանադրական արդարադատության համակարգի լճացման վտանգի առաջ: Նման կարծիք ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Արթուր Ղամբարյանը, որը դեմ էր քվեարկել Սսահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ձևավորելու՝ մեկ ձայնի տարբերությամբ ընդունված առաջարկին:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև:
«Եվրոպական երկրներում ձևավորվել է ՍԴ դատավորների պաշտոնավարման որոշակի ժամկետ (օրինակ՝ 12 տարի) սահմանելու հստակ պրակտիկա (Տե՛ս Վենետիկի հանձնաժողովի ՀՀ Սահմանադրության նախագիծ վերաբերյալ 2014թ. PI(2015)015 եզրակացության 168-րդ կետը):
2015թ. խմբ. ՀՀ Սահմանադրությամբ՝ ՍԴ դատավորների համար սահմանվեց պաշտոնավարման 12 տարվա ժամկետ, իսկ 2020թ. Սահմանադրությանփոփոխություններով, այդ ժամկետը տարածվեց նաև ՍԴ բոլոր դատավորների նկատմամբ: Կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ում հետևողականորեն իրացվել է ՍԴ դատավորների՝ որոշակի ժամկետով պաշտոնավարելու եվրոպական պրակտիկան:
ՀՀ-ում ընդհանուր իրավասության դատարանի դատավորների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի, պաշտոնավարման ժամկետ սահմանված չէ, նրանք պաշտոնավարում են մինչև 65 տարեկան:
ՍԴ և ՎԴ դատարանների ինստիտուցիոնալ միավորման դեպքում ինչպե՞ս է այս երկու՝ սկզբունքորեն տարբերվող մոտեցումները մեկտեղվելու:
Տարբերակ առաջին՝ ցուցաբերվում է միասնական մոտեցում՝ ԳԴ բոլոր դատավորների, այդ թվում՝ սահմանադրական արդարադատություն իրականացնողների համար սահմանվում է մինչև 65 տարեկան պաշտոնավարում:
Եթե գնան այս ճանապարհով, ապա դա հետքայլ է դեպի 90-ականներ, որի պարագայում շեղվում են նոր ձևավորված Եվրոպական պրակտիկայից: Նման մոտեցմամբ կրկին կանգնելու են սահմանադրական արդարադատության համակարգի լճացման վտանգի առաջ:
Բացի այդ, եթե ՍԴ դատավորների պաշտոնավարման 12 տարվա ժամկետն համարվի անկարևոր և այն վերացվի, ապա հարց է ծագելու՝ ինչո՞ւ Սահմանադրության անցումային դրույթներում 2020թ. փոփոխություններով պաշտոնավարման 12 տարվա ժամկետը տարածվեց բոլոր դատավորների վրա և այդ հիմքով երեք դատավորի լիազորություն դադարեցվեց: Մի գուցե պետք էր ի սկզբանե վերացնել ՍԴ դատավորի պաշտոնավորման 12 տարվա ժամկետը:
Պետք է կողմնորոշվել: Հիշենք հռոմեական իրավունքի «non concedit venire contra factum proprium» սկզբունքը, որի համաձայն՝ ոչ ոք չպետք է հակասի սեփական գործողություններին:
Ի դեպ, բացառում եմ ԳԴ բոլոր դատավորների համար պաշտոնավարման 12 տարի ժամկետի տարբերակը:
Տարբերակ երկրորդ՝ ցուցաբերվում է տարբերակված մոտեցում՝ վճռաբեկություն իրականացնող դատավորների համար սահմանվում է՝ պաշտոնավարում մինչև 65 տարեկան, իսկ սահմանադրական արդարադատություն իրականացնող դատավորի համար՝ պաշտոնավարման 12 տարի ժամկետ: Եթե գնան այս ճանապարհով, ապա կրկին կապացուցվի, որ սահմանադրական արդարադատությունը գերագույն դատարանի համակարգում օտար մարմին է (Տե՛ս Ղրղզստանի օրինակը):
Երբեք չէի մտածի, որ այս չափ անմշակ և «օդից ընկած» հարցին հարկադրված կլինեմ այս չափ լուրջ մոտենալ և այսքան ժամանակ տրամադրել: Երկար կարելի է խոսել, բայց պետք է այստեղ և այսքանով սահմանափակվել»:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44