ARM | RUS |

Եթե Գերագույն դատարանի բոլոր դատավորների համար սահմանվի մինչև 65 տարեկանը պաշտոնավարման ժամկետ, կրկին կանգնելու են սահմանադրական արդարադատության համակարգի լճացման վտանգի առաջ. Արթուր Ղամբարյան

30.08.20 | 12:54

Եթե Գերագույն դատարանի բոլոր դատավորների համար սահմանվի մինչև 65 տարեկանը պաշտոնավարման ժամկետ, կրկին կանգնելու են սահմանադրական արդարադատության համակարգի լճացման վտանգի առաջ: Նման կարծիք ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Արթուր Ղամբարյանը, որը դեմ էր քվեարկել Սսահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ձևավորելու՝ մեկ ձայնի տարբերությամբ ընդունված առաջարկին:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև:

«Եվրոպական երկրներում ձևավորվել է ՍԴ դատավորների պաշտոնավարման որոշակի ժամկետ (օրինակ՝ 12 տարի) սահմանելու հստակ պրակտիկա (Տե՛ս Վենետիկի հանձնաժողովի ՀՀ Սահմանադրության նախագիծ վերաբերյալ 2014թ. PI(2015)015 եզրակացության 168-րդ կետը):

2015թ. խմբ. ՀՀ Սահմանադրությամբ՝ ՍԴ դատավորների համար սահմանվեց պաշտոնավարման 12 տարվա ժամկետ, իսկ 2020թ. Սահմանադրությանփոփոխություններով, այդ ժամկետը տարածվեց նաև ՍԴ բոլոր դատավորների նկատմամբ: Կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ում հետևողականորեն իրացվել է ՍԴ դատավորների՝ որոշակի ժամկետով պաշտոնավարելու եվրոպական պրակտիկան:

ՀՀ-ում ընդհանուր իրավասության դատարանի դատավորների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի, պաշտոնավարման ժամկետ սահմանված չէ, նրանք պաշտոնավարում են մինչև 65 տարեկան:

ՍԴ և ՎԴ դատարանների ինստիտուցիոնալ միավորման դեպքում ինչպե՞ս է այս երկու՝ սկզբունքորեն տարբերվող մոտեցումները մեկտեղվելու:

Տարբերակ առաջին՝ ցուցաբերվում է միասնական մոտեցում՝ ԳԴ բոլոր դատավորների, այդ թվում՝ սահմանադրական արդարադատություն իրականացնողների համար սահմանվում է մինչև 65 տարեկան պաշտոնավարում:

Եթե գնան այս ճանապարհով, ապա դա հետքայլ է դեպի 90-ականներ, որի պարագայում շեղվում են նոր ձևավորված Եվրոպական պրակտիկայից: Նման մոտեցմամբ կրկին կանգնելու են սահմանադրական արդարադատության համակարգի լճացման վտանգի առաջ:

Բացի այդ, եթե ՍԴ դատավորների պաշտոնավարման 12 տարվա ժամկետն համարվի անկարևոր և այն վերացվի, ապա հարց է ծագելու՝ ինչո՞ւ Սահմանադրության անցումային դրույթներում 2020թ. փոփոխություններով պաշտոնավարման 12 տարվա ժամկետը տարածվեց բոլոր դատավորների վրա և այդ հիմքով երեք դատավորի լիազորություն դադարեցվեց: Մի գուցե պետք էր ի սկզբանե վերացնել ՍԴ դատավորի պաշտոնավորման 12 տարվա ժամկետը:

Պետք է կողմնորոշվել: Հիշենք հռոմեական իրավունքի «non concedit venire contra factum proprium» սկզբունքը, որի համաձայն՝ ոչ ոք չպետք է հակասի սեփական գործողություններին:

Ի դեպ, բացառում եմ ԳԴ բոլոր դատավորների համար պաշտոնավարման 12 տարի ժամկետի տարբերակը:

Տարբերակ երկրորդ՝ ցուցաբերվում է տարբերակված մոտեցում՝ վճռաբեկություն իրականացնող դատավորների համար սահմանվում է՝ պաշտոնավարում մինչև 65 տարեկան, իսկ սահմանադրական արդարադատություն իրականացնող դատավորի համար՝ պաշտոնավարման 12 տարի ժամկետ: Եթե գնան այս ճանապարհով, ապա կրկին կապացուցվի, որ սահմանադրական արդարադատությունը գերագույն դատարանի համակարգում օտար մարմին է (Տե՛ս Ղրղզստանի օրինակը):

Երբեք չէի մտածի, որ այս չափ անմշակ և «օդից ընկած» հարցին հարկադրված կլինեմ այս չափ լուրջ մոտենալ և այսքան ժամանակ տրամադրել: Երկար կարելի է խոսել, բայց պետք է այստեղ և այսքանով սահմանափակվել»:


Հայաստանում մոլեգնող տեռորի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է. Արմեն Աշոտյան

Հայաստանում մոլեգնող տեռորի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է. Արմեն...

12:33

Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիք չունի, մենք կհեռանանք թեկուզ վաղը. Վլադիմիր Պուտին

Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիք չունի, մենք կհեռանանք թեկուզ վաղը....

12:21

Օպերային թատրոնը Պաֆոսի «Աֆրոդիտե» 24-րդ փառատոնում կներկայացնի Գ. Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը» օպերան

Օպերային թատրոնը Պաֆոսի «Աֆրոդիտե» 24-րդ փառատոնում կներկայացնի Գ. Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը»...

12:03

Օպերային թատրոնը Պաֆոսի «Աֆրոդիտե» 24-րդ փառատոնում կներկայացնի Գ. Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը» օպերան

Օպերային թատրոնը Պաֆոսի «Աֆրոդիտե» 24-րդ փառատոնում կներկայացնի Գ. Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը»...

12:03

Սահմանազատման բացակայությունը ՀԱՊԿ-ին խանգարում էր որոշել Հայաստանի պատասխանատվության գոտիները․ Պուտին

Սահմանազատման բացակայությունը ՀԱՊԿ-ին խանգարում էր որոշել Հայաստանի պատասխանատվության գոտիները․...

11:48

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական...

11:33

Այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս. Նելլի Վահանյան

Այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս. Նելլի...

11:14

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է զգալի առավելություններ բերել Հայաստանին․ Պուտին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է զգալի առավելություններ բերել Հայաստանին․...

11:03

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Գագիկ Ծառուկյան

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող...

10:54

Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն...

10:42

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 1-ին, 2-րդ ու 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 28-ամյա էլեկտրիկը հոսանքահարվել է և 1-ին, 2-րդ ու 3-րդ աստիճանի...

10:39

Քանի դեռ կան մարդիկ, ովքեր իրենց ներսում չեն հանձնվել, Արցախի համար պայքարը շարունակելու է մնալ ակտուալ

Քանի դեռ կան մարդիկ, ովքեր իրենց ներսում չեն հանձնվել, Արցախի համար պայքարը շարունակելու է մնալ...

10:22

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է

10:09

Պուտինի հետ քննարկելու ենք մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը. Փաշինյան

Պուտինի հետ քննարկելու ենք մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը....

14:52

ՌԵՈւ-ն հայտարարել է պայմանագրի բոլոր կետերը կատարելու և Հայաստանի հետ երկխոսության համար բաց լինելու մասին

ՌԵՈւ-ն հայտարարել է պայմանագրի բոլոր կետերը կատարելու և Հայաստանի հետ երկխոսության համար բաց...

14:48

ՀՀ-ում գործող շուրջ 1390 դպրոցներում հնչել է առաջին զանգը. Լուսանկարներ

ՀՀ-ում գործող շուրջ 1390 դպրոցներում հնչել է առաջին զանգը....

14:37

Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում

Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական...

14:36

Ադրբեջանն ու Հայաստանն աշխատում են փոխադարձ առևտրի ընդլայնման ուղղությամբ. Ալիև

Ադրբեջանն ու Հայաստանն աշխատում են փոխադարձ առևտրի ընդլայնման ուղղությամբ....

14:35

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի նախագահին ընդունել Մոսկվայում. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի նախագահին ընդունել Մոսկվայում....

14:02

Լավատեսական ենք տրամադրված. Օվերչուկը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Լավատեսական ենք տրամադրված. Օվերչուկը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման...

13:54

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02