Դեկտեմբերի 7-ին՝ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, կայացել է Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է J խմբում, որտեղ մրցակիցներն են Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականները: Խմբի խաղացանկը կհաստատվի դեկտեմբերի 8-ին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները․ «Շատ հետաքրքիր վիճակահանություն էր: Կարծում եմ՝ ամենաուժեղ խումբը չէ, բայց ուժեղներից մեկն է: Գերմանիան խմբի ակնհայտ ֆավորտին է, համաշխարհային մակարդակի թիմ: Ռումինիան օրեցօր առաջընթաց գրանցող հավաքական է, իսկ Իսլանդիան՝ շատ խաղակցված թիմ: Հյուսիսային Մակեդոնիային շատ լավ ենք ծանոթ, քանի որ վերջին տարիներին հաճախ ենք խաղացել նրանց դեմ, իսկ Լիխտենշտեյնը մի թիմ է, որին չի կարելի թերագնահատել: Նրանք ցանկացած պահի պատրաստ են անակնկալ մատուցելու: Ընդհանուր առմամբ, պետք է պատրատսվենք խաղից խաղ և յուրաքանչյուր խաղում ձգտենք միավորներ վաստակել»:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է․ «Կարծում եմ՝ վատ խումբ չէ մեզ համար: Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, որ խումբն ամենաբարդը չէ: Տարբեր խաղաոճերով հավաքականների դեմ ենք խաղալու և կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել և պայքարել բոլոր թիմերի դեմ: Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին և շատ միավորներ վաստակել»:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44