Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ինչպես հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժա՛ն պարոն Կարապետյան,
Ընդունե՛ք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս՝ ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ:
Համոզված կարող եմ պնդել, որ Ձեր գործունեության ողջ ընթացքում պատասխանատվությամբ և սրտացավորեն եք վերաբերվել հայրենիքին և հայ ժողովրդին, ինչն իրենց վրա բազմիցս զգացել են նաև Արցախի Ձեր հայրենակիցները:
Կասկած չունեմ, որ արժանապատվորեն կարդարացնեք հայ ժողովրդի և ՀՀ իշխանությունների վստահությունն ու սպասելիքները: Հաշվի առնելով Ձեր անցած ուղին, մասնագիտական ու կառավարչական մեծ փորձն ու հմտությունները և մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս աշխատանքում ևս Ձեր ողջ ներուժն ի սպաս եք դնելու հայրենիքի զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացման ռազմավարական գործին:
Մաղթում եմ, որ հաջողություններն ուղեկցեն Ձեր ստանձնած առաքելությանը՝ հանուն հայոց պետականության ամրապնդման և հայ ազգի հարատևման»:
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44