Կարելի է բանակցել և փոխզիջումներով լուծել որևէ խնդիր, եթե կողմերի տեսակետներն ադեկվատ են և ընկալելի, բայց Արցախյան խնդրի լուծման տեսանկյունից բանակցություններն այլևս, միգուցե, և միշտ անիմաստ են, քանզի վերջին այս օրերին Էրդողանի պահվածքն ու հայտարարությունները վկայում են մեկ բան, որ հայկական գործոնի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակները նույնն են` բնաջնջել և թուրքական երկու պետությունների արանքից հեռացնել այս պետությունների ցամաքային կապը կտրող Հայաստանն ու Արցախը:
Ապա ինչի՞ շուրջ բանակցենք, երբ պահանջում ենք Էրդողանից դատապարտել Հայոց մեծ ցեղասպանությունը, բայց նրա ասկյարներն այսօր էլ նույն ձեռագրով ցեղասպանություն են իրականացնում քրդերի դեմ, իսկ արցախյան ճակատում` կտրում հայ զինվորի գլուխն ու հայ ծերունու ականջները:
Բանակցելու փոխարեն մեր դիվանագիտությունն այսօր դաշնակիցներ պետք է համախմբի երկարատև և ազգապահպան պատերազմին ընդառաջ: Որքան էլ գերտերություններն այս կամ այն կողմին ճնշելով զսպեն թուրքական ախորժակը, դրանով միայն երկարացնելու են խոշոր պատերազմի վերսկսման ժամկետը:
Այս գործընթացներում մենք բնական երկու դաշնակից ունենք` Ռուսատանն ու Իրանը, և նրանց գումարվելու են անկախության համար պայքարող քրդերը: Իսկ Արցախի հարցն աշխարհաքաղաքական այս կոնտեքստում մի փոքրիկ դրվագ է, բայց և շատ կարևոր և´ Հայաստանի, և´ Ռուսաստանի, և´ Իրանի, և´ քուրդ ժողովրդի համար:
Այլևս Ադրբեջանի հետ Արցախի հարցում բանակցություններն անիմաստ են և անօգուտ, ուղակի մեր նպատակներն են շատ տարբեր` մենք ուզում ենք խաղաղ ապրել մեր պատմական հայրենիքում, նրանք ուզում են գրավել մեր պատմական հայրենիքի նաև վերջին մասնիկը...
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
16:52
16:36
15:23
15:06
14:46
14:25
14:09
13:45
13:22
13:05
12:46
12:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55