Օլիմպիական խաղերը պաշտոնապես կմեկնարկեն հուլիսի 23-ին, բայց որոշ մարզաձևերի մրցումներ արդեն իսկ սկսվել են, սակայն Ուգանդան ներկայացնող ծանրորդ Ջուլիուս Սեկիտոլեկոյի համար այս խաղերն արդեն ավարտված են. նրան արտաքսել են հայրենիք՝ օլիմպիական բազայից փախչելու համար:
Գրություն է թողել և ցանկացել է աշխատանք գտնել Տոկիոյում
Ջուլիուսը հանդես է գալիս մինչև 67 կգ քաշային կարգում, նա Աֆրիկայի վերջին առաջնության մեդալակիր է: Սեկիտոլեկոն 20 տարեկան է, նա ՕԽ-ում ընդգրկված է եղել Ուգանդայի պահեստայինների թիմում:
Հունիսի 19-ին Սեկիտոլեկոն իր երկրի հավաքականի կազմում ժամանել է Ճապոնիա, բայց հետո նրան հեռացրել են թիմի՝ց համաշխարհային վարկանիշի նվազման պատճառով: Նա և իր մարզիչը պետք է հուլիսի 20-ին վերադառնային Ուգանդա, սակայն Սեկիտոլեկոն չի ցանկացել վերադառնալ հայրենիք:
Բժշկական շտաբի անդամները, ովքեր ցանկացել են Ուգանդայի հավաքականի անդամների հետ կորոնավիրուսի թեստավորում իրականացնել, Ջուլիուսի սենյակում գրություն են հայտնաբերել: Մարզիկը գրել է, որ ինքը չի ցանկանում վերադառնալ Ուգանդա՝ երկրում տիրող վատ կենսամակարդակի պատճառով, և մտադիր է նոր աշխատանք գտնել Ճապոնիայում: Իսկ իր իրերը խնդրել է փոխանցել իր կնոջը, որը մնացել է Ուգանդայում:
Այդ օրը մարզիկը պատասխանել է Ուգանդայի ներկայացուցիչներից մեկի հեռախոսազանգին, բայց ասել է, որ չի կարող խոսել ու անջատել է զանգը:
Արդեն հուլիսի 16-ին ծանրորդի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Նրան հայտնաբերել են պրեֆեկտուրայում, որտեղ ապրել են փախստականներ Ուգանդայից. նա չի ըմբոստացել, միայն լաց է եղել
Ոստիկանությունն անմիջապես սկսել է ծանրորդի որոնման աշխատանքները: Հուլիսի 20-ին նրան գտել են Միե պրեֆեկտուրայում, որտեղ ապրում է մոտ 150 փախստական Ուգանդայից: Դրանից մեկ օր առաջ մարզիկին նկատել են տեղի կայարանի տեսախցիկներով:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ջուլիուսը գնացքի տոմս է գնել դեպի Նագոյու. մոտ 200 կմ հեռավորությամբ այն քաղաքից, որտեղ մարզվում է նրա հավաքականը:
«Ես դեպի Նագոյու գնացքի տոմս եմ գնել իմ սեփական միջոցներով, հանգրվանել էի կայարանի մոտակա հյուրանոցներից մեկում: Արդեն քաղաքում ես կապ էի հաստատել ինձ ծանոթ ուգանդացիներից մեկի հետ, ով ինձ օգնում էր: Երբ իմացա, որ ինձ փնտրում է ոստիկանությունը, թաքնվեցի մեկ այլ տեղում: Ես պարզապես չէի ցանկանում տուն վերադառնալ»,- խոստովանել է մարզիկը բերման ենթարկվելիս: Ջուլիուսը չի ընդդիմացել, այլ միայն լաց է եղել:
Հիմա նրան կարտաքսեն հայրենիք:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42