«Հրապարակ»-ը գրում է.
Իսկապես, ի՞նչը փոխվեց հայոց երկնակամարում: Ինչո՞ւ մեր զինվորները Վերին Շորժայում դիրք (թե՞ դիրքեր) հանձնելուց հետո ետ գրավեցին այն՝ տալով զոհեր և վիրավորներ: Չէ, խոսքը այն բանի մասին չէ, որ չպիտի ետ գրավեցին: Եթե թշնամին հարձակվում է քո երկրի վրա՝ նրան պետք է վռնդել: Բայց այդպես չեղավ մայիսի 12-ին՝ Սյունիքի Սև լճերի տեղանքում: Եվ դրանից հետո մինչև Երասխի դիրքերի գնդակոծումն ու հրետակոծումը: Մինչ այդ, հրամայված էր, չէ՞, չկրակել, և մերոնք չէին կրակում: Իսկ Երասխում կրակեցին: Վերին Շորժայում ոչ միայն կրակեցին, այլև ետ շպրտեցին թշնամուն: Ի՞նչ առյուծի կաթ խմեց «գերագույն գլխավոր» կոչվածը, որ թույլատրեց ետ գրավել դիրքը: Իսկ գուցե ինքը տեղյակ էլ չի եղել կեսգիշերային մարտից, ու նրան կանգնեցրել են փաստի առջև: Ճիշտ այնպես, ինչպես 2020-ի հուլիսին էր: Բայց այն ժամանակ իրավիճակն այլ էր՝ ինքը դեռ սավառնում էր էյֆորիայի բարձունքներում: Ու շքանշան էր, որ բաժանեց հուլիսյան մարտերի մասնակիցներին: Ի դեպ, նրան մոտիկից ճանաչողները վկայում են, որ կյանքում վախկոտ մարդ է, և նույնիսկ երբեմն դա խոստովանել է: Քանի որ երկար տարիներ հետաքրքրվել եմ հոգեբանությամբ, ապա կարող եմ ասել, որ նման անձինք սովորաբար հազարից մեկ իրենց կարող են թույլ տալ անսովոր, խելահեղ վարքագիծ, սակայն հետո գալիս է լրջացման պահը: Ու այդ պահից սկսած վերածվում են գերզգուշավորի՝ եթե նման արարքից հետո չեն վազել ու ներողություն խնդրել այն սուբյեկտից, որի նկատմամբ թույլ էի տվել իրենց «հերոսական» կեցվածքը: Մեր դեպքում վազելը կարող է դրսևորվել մարտերի մասնակից մի ինչ-որ մակարդակի հրամանատարի որևէ ձևով պատժելու մեջ: Կամ (դրանով և առանց դրա) հետայսու ավելի խիստ՝ չկրակելու «մարտավարություն» որդեգրելու մեջ: Կարելի է ենթադրել նաև, որ սահմանային միջադեպերը մոնիտորինգի ենթարկելու վերաբերյալ առաջարկի նկատմամբ ռուսական ոչ բարենպաստ արձագանքները ստիպեցին հասկանալ, որ ինքնիշխանության բացակայության դեպքում ռուսական կողմը չի պատրաստվում հիմա էլ երկրի հյուսիս-արևելյան սահմաններն առնել պաշտպանության տակ: Չնայած, որևէ բան հասկանալու՝ վերջինիս ընդունակության առումով խիստ կասկածում եմ: Չէ, չեմ կարծում, թե ընդհանրապես զուրկ է այդ կարողությունից, ուղղակի «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» կեղծ թեզով առաջնորդվող անձն ինչ էլ անի՝ կհամարի միակ ճշմարիտը: Իսկ մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիներին չպատասխանելը դարձել էր հենց միակ ճշմարիտը: Փաստորեն, ինչ-որ բան փոխվեց Երասխի դեպքերի կապակցությամբ, և դրանից հետո մեր զինվորականները ստացան ոչ միայն կրակոցներին փոխադարձնելու, այլև ավելի խիստ արձագանքելու թույլտվություն: Ինչ էր դա՝ զուտ անձնական հարթությունում տեղի ունեցած երևույթ, թե կապված էր օտարերկրյա ազդեցության հետ, երևի կպարզվի մի փոքր ավելի ուշ: Սակայն անկասկած է այն, որ ինչ-որ բան է փոխվել Երասխից հետո:
Վախթանգ Սիրադեղյան
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01