Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը զեկուցել է, որ շարունակվում են աշխատանքներն անօթևանների աջակցության, ինչպես նաև մուրացկանությամբ զբաղվող անչափահաս երեխաների և չափահասների ընտանիքների հետ տարվող բացատրական ծրագրերի շրջանակում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում գործող անօթևանների ժամանակավոր կացարանին, անհրաժեշտ է համարել պարբերաբար անդրադառնալ այդ ծրագրի առկա խնդիրներին ու վիճակագրությանը:
«Մայրաքաղաքի տարբեր հատվածներում դեռևս կարելի է հանդիպել անօթևանների, ովքեր գիշերները լուսացնում են փողոցում, կանգառներում: Սոցիալական ապահովության վարչությունն այստեղ ամենօրյա աշխատանք ունի կատարելու՝ համագործակցելով վարչական շրջանների ղեկավարների և Ոստիկանության հետ: Բացի այդ, անհրաժեշտ է պարբերաբար ներկայացնել տվյալներ` անօթևանների ժամանակավոր կացարանում հաշվառված անձանց թվի և ապրելու պայմանների վերաբերյալ:
Անօթևանների ժամանակավոր կացարանում հաշվառված և առողջական խնդիրներ չունեցող անձանց ըստպահանջի պետք է նաև ներգրավել քաղաքապետարանի ենթակայության համապատասխանստորաբաժանումների հասարակական բնույթի աշխատանքներում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին, ի թիվս այլ հանձնարարականների, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի սոցիալական ապահողության վարչությանը և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նաև նախապատրաստվել հոկտեմբերի 1-ին նշվող Տարեցների միջազգային օրվան: Աշխատակազմի հանրակրթության վարչությանն էլ հանձնարարվել է նախապատրաստվել համապատասխանաբար հոկտեմբերի 5-ին և 7-ին նշվող Ուսուցչի և Գրադարանավարի օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնությա հետ կապերի վարչություն
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44