ARM | RUS |

Երկիրը կորցնում է մարդկային կապիտալը

13.09.21 | 09:03

Հայաստանից մեկնողների և ժամանողների տարբերությունն աղետալի է։ Պաշտոնական տվյալներով, տարվա առաջին կեսին ավելի քան 94.000 մարդ լքել է երկիրը։ Խոսքը բացառապես Հայաստանի քաղաքացիների մասին է։

Սա այն ցուցանիշն է, որը թույլ է տալիս պատկերացում կազմել միգրացիոն հոսքերի մասին։ Դատելով արձանագրված միտումներից՝ տեղի է ունենում ակտիվ արտագաղթը։ Մարդիկ գնում են ու չեն վերադառնում։

Փոքր բացառություններով՝ Հայաստանից միշտ էլ արտագաղթ եղել է։ Բայց այս տարի տեմպերը սարսափելի բարձր են։ Վեց ամսում երկրից գնացել է 287.000 քաղաքացի, վերադարձել է 193.000-ը։ Մեկնողներից յուրաքանչյուր երրորդը չի վերադարձել։

Սա վերջին 3 տարիների վատագույն ցուցանիշն է։ Եվ ոչ միայն վերջին 3 տարիների։ Արդեն երկար ժամանակ միգրացիոն հոսքերի այսպիսի տխուր պատկեր չենք ունեցել։

2018թ. առաջին կեսին, երբ Հայաստանում տեղի էր ունենում իշխանափոխություն, և մարդիկ մեծ հույսեր էին կապում դրա հետ, մեկնողների ու վերադարձողների բացասական տարբերությունը 50.000 էր։ Մեկ տարի հետո 44.000 էր։

Այս տարի դարձել է 94.000։

Այսինքն՝ 2019թ. նկատմամբ գնացողների թիվն ավելի քան կրկնապատկվել է։

Նախորդ տարվա ցուցանիշի հետ անիմաստ է անգամ համեմատություն անելը, որովհետ նախորդ տարվա առաջին կեսին ունեցանք նույնիսկ մեկնողների և ժամանողների դրական հաշվեկշիռ։ Բայց դա ոչ թե համատարած հայրենադարձության, այլ համավարակի և սահմանները փակ լինելու հետևանք էր։ Անցած տարի շատերը չկարողացան դուրս գալ երկրից, շատերն էլ ստիպված էին վերադառնալ Հայաստան, որովհետև համավարակի հետևանքով հայտնվել էին ծանր կացության առաջ։

Դեռ լավ է, որ ցամաքային ճանապարհները մասնակի են գործում, այլապես արտագաղթողների քանակը հիմա անհամեմատ ավելի մեծ կլիներ։ Շատերը պարզապես ի վիճակի չեն այդքան գումար վճարել օդային տրանսպորտով մեկնելու համար։ Նախկինում մարդիկ մեծամասամբ օգտվում էին ցամաքային ճանապարհներից։ Համավարակից հետո այն դադարեց գործել, հիմա էլ շարունակում է գտնվել պասիվ վիճակում։ Այնպես որ, միգրացիոն հիմնական հոսքերն այս տարի սպասարկում են գերազանցապես օդային փոխադրամիջոցները։

Դատելով այդ ճանապարհով գնացած-եկածների վիճակագրությունից, պատկերն այս տարի իսկապես կատաստրոֆիկ է։ Մեր երկիրը բախվել է արտագաղթի հերթական ալիքի հետ։

Այդ միտումը նկատվեց դեռևս տարվա սկզբին՝ որոշ երկրների հետ հաղորդակցության ուղիների վերաբացումից հետո։ Հետպատերազմյան շրջանում, երբ Հայաստանը ոչ միայն ծանր պարտություն կրեց, այլև հայտնվեց անվտանգության լրջագույն խնդիրների առաջ, շատերը սպասում էին սահմանների բացմանը, որպեսզի հեռանային երկրից։ Մի մասն էլ, ինչպես միշտ, գնում էր արտագնա աշխատանքի հույսով։ Հատկապես որ, անցած տարի զրկված էր եղել նման հնարավորությունից։

Փետրվարի 1-ից վերսկսվեց օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ, ու դա մեծ իրարանցում էր առաջացրել։ Անգամ ավիատոմսերի կրկնակի-եռակի թանկացմանը խոչընդոտ չեղավ դրա համար։

Փետրվարին երկրից գնացել է՝ 58.000, մարտին՝ 74.000 մարդ։ Փետրվարին գնացողների թիվը 26.000-ով ավելի էր, քան եկողներինը։ Մարտին տարբերությունը հասավ 42.000-ի։ Եվս 17.000-ով ավելի շատ մարդ գնաց, քան եկավ ապրիլին։

Հինգ ամսում գնացող-եկողների բացասական տարբերությունը կազմեց 78.000։

Բայց դա դեռ վերջը չէր։ Կիսամյակի արդյունքներով՝ այն հասավ 94.000-ի։ Շատերը հույսեր էին կապում ընտրությունների հետ՝ մտածելով, որ ընտրություններից հետո իրավիճակը երկրում ու երկրի սահմաններում քիչ թե շատ կկարգավորվի։ Բայց այդպես չեղավ։ Այն, ինչ կատարվում է հետընտրական Հայաստանում, ոչ մի կերպ չի նպաստում արտագաղթի տեմպերի զսպմանը։ Մի բան էլ իշխանություններն են յուղ լցնում դրա վրա։

Չնայած հասարակության որոշ շերտերի շրջանում ձևավորված սպասումներին՝ ընտրություններից հետո ոչ միայն լուծված չեն երկրի սահմանների անվտանգության հետ կապված խնդիրները, այլև մտահոգությունները գնալով խորանում են։ Ավելացել են սահմանային միջադեպերը։ Օր ու մեջ բախումներ են լինում, ու նոր զոհեր ենք ունենում։

Սահմանային լարվածությունը քիչ է, ընտրություններից հետո իշխանությունների համառ ջանքերով նոր որակ է ստացել ներքին թշնամանքը։ Սկսվել է քաղաքական հետապնդումների նոր փուլ։ Առանց իրավական հիմքերի՝ մարդկանց հարկադրում են ազատվել աշխատանքից, կիրառում են ճնշման տարբեր միջոցներ՝ քաղաքական հայացքների համար։

Այնտեղ ենք հասել, որ իշխանությունները բացեիբաց հայտարարում են պետական համակարգն իրենց կուսակցական շահերին ծառայեցնելու մասին։ Այստեղ տեղ չունեն բոլոր նրանք, ովքեր չեն կիսում իրենց գաղափարները։

Այսպիսի մոտեցումներով իշխանություններն ավելի են ծանրացնում ներքաղաքական, առանց այդ էլ, ծանր մթնոլորտը։ Քաղաքական ռեպրեսիաները երբեք էլ լավ բանի չեն հանգեցրել։ Դրանք խթանում են արտագաղթը։

Արտագաղթը խթանում են նաև հայտարարված եռամսյա զորահավաքները։ Այն նոր մտահոգություններ է առաջացրել հասարակության շրջանում։ Մարդիկ տեսնում են, որ Հայաստանն այլևս նախկին անվտանգ երկիրը չէ։ Հիմա Հայաստանում ապրելը մեծ ռիսկերի հետ է կապված։ Ընդ որում, ոչ միայն անվտանգության խնդիրների, այլև ապագայի անորոշությունների պատճառով։

Արտագաղթի խթանները նաև սոցիալական ու տնտեսական են, որոնք թեև միշտ էլ եղել են, բայց հիմա դրանց շատ ավելի լուրջ պատճառներ են ավելացել։ Մեր երկրում որոշակիություն չկա ինչպես ապագայի, այնպես էլ այս իշխանությունների գործողությունների հետ կապված։ Մարդիկ չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում 1 օր հետո, 1 ամիս հետո, 1 տարի հետո։ Այն քաղաքական սիրախաղը, որը Նիկոլ Փաշինյանը սկսել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ոչ մի լավ բան չի խոստանում։ Շատերը մտահոգ են իրենց ու իրենց երեխաների վաղվա օրվա համար, և այդ մտահոգությունները ստիպում են նրանց՝ բռնել արտագաղթի ճանապարհը։

Թե մինչև ո՞ւր կարող է ձգվել այս պրոցեսը, դեռ պարզ չէ։ Բայց այն, ինչ արդեն կա ու տեսնում ենք, չի կարող չմտահոգել բոլոր նրանց, ովքեր մտածում են երկրի վաղվա օրվա մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am


4 մեքենա է բախվել Երևանի Ռուբինյանց փողոցում, տուժածներ կան

4 մեքենա է բախվել Երևանի Ռուբինյանց փողոցում, տուժածներ...

10:23

Երբեմն պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել՝ ինչ–որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ–որ բան չգիտեն․ Փաշինյան

Երբեմն պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել՝ ինչ–որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր...

10:09

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

09:46

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում են

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում...

09:44

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ...

09:35

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի պատճառը

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի...

09:29

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

09:16

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

09:02

Գործող վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական ճնշումների ֆոնին Հայաստանի ժողովրդավարացման մասին խոսույթը երկդիմի է և անպատվաբեր ԵՄ ամենախոշոր քաղաքական ընտանիքի համար

Գործող վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական ճնշումների ֆոնին Հայաստանի ժողովրդավարացման մասին...

22:34

Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից

Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու...

22:08

Ինչ-որ մեկը դեռ կասկածո՞ւմ է, որ մի օր էլ փողոցում կամ ԱԺ-ում Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության»` մարդ կսպանի

Ինչ-որ մեկը դեռ կասկածո՞ւմ է, որ մի օր էլ փողոցում կամ ԱԺ-ում Փաշինյանը գրպանից զենք կհանի ու...

21:34

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իրեն պահել է սովորական խուժանի պես, ու այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պետք է լինի նրա պաշտոնանկությունը․ Սուրենյանց

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իրեն պահել է սովորական խուժանի պես, ու...

21:08

Սերգեյ Կիրիենկոն ՌԴ նախագահի աշխատակազմում դարձել է Հայաստանի հետ հարաբերությունների համակարգողը

Սերգեյ Կիրիենկոն ՌԴ նախագահի աշխատակազմում դարձել է Հայաստանի հետ հարաբերությունների...

18:36

Խաչատուրյանի նախկին խորհրդական Վահրամ Դումանյանին նշանակեցին Փաշինյանի խորհրդական

Խաչատուրյանի նախկին խորհրդական Վահրամ Դումանյանին նշանակեցին Փաշինյանի...

18:18

Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի համար 6 անձ ձերբակալվել է

Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի համար 6 անձ ձերբակալվել...

16:01

ՀՀ ՄԻՊ-ը տեղյակ չէր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ծեծել է Արթուր Չախոյանին, իսկ նրա հայհոյանքը բարեվարքության հարց է

ՀՀ ՄԻՊ-ը տեղյակ չէր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ծեծել է Արթուր Չախոյանին, իսկ նրա...

15:44

Միխայիլ Գալուստյանը 18-ամյա ամուսնական կյանքից հետո բաժանվել է կնոջից

Միխայիլ Գալուստյանը 18-ամյա ամուսնական կյանքից հետո բաժանվել է...

15:27

Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է, որը պետական համակարգ է տեղափոխել քրեական բարքեր. Թաթոյանը՝ Չախոյանին ծեծի ենթարկելու մասին

Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է, որը պետական համակարգ է տեղափոխել քրեական...

15:13

Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպել է Ուզբեկստանի փոխվարչապետի հետ

Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպել է Ուզբեկստանի փոխվարչապետի...

15:03

Արթուր Չախոյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ակնհայտ ապօրինի է ձերբակալվել. Փաստաբան

Արթուր Չախոյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ակնհայտ ապօրինի է ձերբակալվել....

14:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

09:46

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում են

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում...

09:44

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ...

09:35

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի պատճառը

«Հրապարակ». 2 տարի պայքարեց, 5 ամիս հազիվ աշխատեց. Որն է հրաժարականի...

09:29

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

«Հրապարակ». Վարչապետի, քաղաքապետի, հիմա էլ՝ մարզպետի

09:16

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

09:02

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

«Հրապարակ». Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

09:58

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ եղեք»

«Իրավունք». Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Ամեն րոպե պատրաստ...

09:47

«Ժողովուրդ». Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. բացահայտում

«Ժողովուրդ». Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից....

09:34

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով

«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն...

09:16

«Հրապարակ». Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում

«Հրապարակ». Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է...

09:02

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին...

09:54

«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել

«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել

09:45

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը

«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի...

09:37

«Ժողովուրդ». Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ». Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ...

09:27

«Հրապարակ». Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել

«Հրապարակ». Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել

09:02

«Հրապարակ». Փաշինյանը ցուցակ է կազմում

«Հրապարակ». Փաշինյանը ցուցակ է կազմում

09:46

«Հրապարակ». Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են

«Հրապարակ». Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել...

09:36

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը վախվորած է եւ անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը վախվորած է եւ անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն...

09:27

«Հրապարակ». Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել

«Հրապարակ». Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել

09:16

«Փաստ». Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում

«Փաստ». Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների...

09:02

«Ժողովուրդ». 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության համար

«Ժողովուրդ». 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության...

09:45

«Հրապարակ». Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է

«Հրապարակ». Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է

09:34

«Հրապարակ». Ռուսաստանում փնտրտուքի մեջ են

«Հրապարակ». Ռուսաստանում փնտրտուքի մեջ են

09:17

«Ժողովուրդ». Կեղծ ակտի տակ չի ստորագրել. Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել

«Ժողովուրդ». Կեղծ ակտի տակ չի ստորագրել. Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են...

09:02

«Ժողովուրդ». 15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացու տոնը նշելու համար

«Ժողովուրդ». 15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով...

09:33

«Հրապարակ». Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել

«Հրապարակ». Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ...

09:13

«Հրապարակ». ՍԴ անդամի թեկնածուի փնտրտուք է

«Հրապարակ». ՍԴ անդամի թեկնածուի փնտրտուք է

10:02

«Ժողովուրդ». 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր

«Ժողովուրդ». 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․...

09:56

«Ժողովուրդ». Տեսչական մարմինները կմիավորվեն

«Ժողովուրդ». Տեսչական մարմինները կմիավորվեն

09:45

«Իրավունք». Շահրամանյանը STOP է տալիս արցախահայերին

«Իրավունք». Շահրամանյանը STOP է տալիս արցախահայերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից

«Հրապարակ». ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի...

09:15

«Իրավունք». «Գրդնկեք դրանց». Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների դեմ

«Իրավունք». «Գրդնկեք դրանց». Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների...

09:02

«Հրապարակ». Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել

«Հրապարակ». Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է...

09:55

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն առաջադրվելու ցանկություն չունի

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն առաջադրվելու ցանկություն...

09:44

«Փաստ». Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել

«Փաստ». Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի...

09:33

«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին

«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական...

09:17

«Հրապարակ». Կապանի քաղաքապետին տուգանել են

«Հրապարակ». Կապանի քաղաքապետին տուգանել են

09:02

«Փաստ». Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի

«Փաստ». Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ...

09:26

«Հրապարակ». Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտռակությունը

«Հրապարակ». Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի...

09:15

«Փաստ». Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն

«Փաստ». Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար...

09:02

«Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ

«Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ

09:55

«Ժողովուրդ». Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով

«Ժողովուրդ». Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը`...

09:45

«Հրապարակ». Ամեն ինչից հուզվում են

«Հրապարակ». Ամեն ինչից հուզվում են

09:34

«Իրավունք». Փորձում են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր գործընթացները

«Իրավունք». Փորձում են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր...

09:18

«Իրավունք». Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին. «Իրա նման «крепкий орешек»-ների՞ ենք «ջարդել» ոնց մեզ պետք է»

«Իրավունք». Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին. «Իրա նման «крепкий орешек»-ների՞ ենք «ջարդել»...

09:02

«Հրապարակ». Արցախցիների պառակտումը շարունակվում է

«Հրապարակ». Արցախցիների պառակտումը շարունակվում է

09:27

«Հրապարակ». Ինչ է կապում Արմեն Աբազյանին Սամվել Շահրամանյանի հետ

«Հրապարակ». Ինչ է կապում Արմեն Աբազյանին Սամվել Շահրամանյանի...

09:13

«Փաստ». Արդյոք դեռ ունե՞նք անկախություն

«Փաստ». Արդյոք դեռ ունե՞նք անկախություն

09:02

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. Նա համախոհներ է ձեռք բերել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. Նա...

09:56