«Հասարակության չպատվատվելն անվստահություն է իշխանության նկատմամբ, այսօր իշխանությունն այնքան է խաբել ժողովրդին, որ լավ նախաձենությունն արդեն դիտարկվում է մեղավորության կանխավարկածից»,-«Դեպի բռնապետություն.Հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյան և բացատրեց, որ վերջին որակումը նշանակում է, որ իշխանությունը մեղավոր է, քանի դեռ հակառակը չի ապացուցել կյանքը:
Նրա ներկայացմամբ՝ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածն անձին իրավունք է վերապահում հրաժավել իր համար կասկածելի բժշկական փորձերից և պնդեց, որ պատվաստումը բժշկական փորձ է, քանի որ նույնիսկ ԱՀԿ-ի կողմից հաստատված փաստաթուղթ չկա, որ այն կանխում է կորոնավիրուսով վարակվելը:
Նկատելով, որ կան դեպքեր, երբ պատվաստված մարդիկ են համաճարակից մահանում՝ Աժ նախկին պատգամավորը նկատեց, որ այդ պայմաններում մարդուն պատվաստվել պարտադրելը հակամարդկային մոտեցում է:
«Նիկալ Փաշինյանը շատ զբաղված մարդ է և ժամանակ չունի կարդալու Հայաստանի Սահմանադրությունը, որի 3-րդ հոդվածի 3-րդ մասն սահմանում է, որ հանրային իշխանությունը կաշկանդված է մարդու հիմնարար իրավունքներով և ազատություներով՝ որպես անմիջականորեն գործող իրավունքներ»,-ասաց Պետրոսյանը և ենթադրեց, որ, ստիպելով պատվաստվել, իշխանությունը հանրության վզին փաթաթում է սահմանադրությամբ չնախատեսված պարտականություն և հիշատակեց Սահմանադրության այն դրույթն, ըստ որի՝ անձան պարտավոր չէ կատարել սահմանադրությամբ չնախատեսված պարտականությունները:
Նրա խոսքով՝ իշխանություններն անտեսում են Սահմանադրությունը և անցնում Աշխատանքային օրենսգրքին, որով ասվում է, որ աշխատողի աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով և հասկանալով, որ նախարարի հրամանը հակասում է օրենքին, որոշել են նաև օրենքով այն հաստատել:
«Սրանք որոշել են իրենց հանցավոր մտադրությունը բարձրացնել օրենքի մակարդակի, որպեսզի ապահովեն օրենսգրքի 108-րդ հոդվածի պահանջը, որ աշխատողին աշխաանքից կարելի է հեռացնել միան օրենքով նախատեսված դեպքերում»,-հայտարարեց ԱԺ նախկին պատգամավորը:
Նրա խոսքով՝ այս դրույթն ևս կարգավորվել է ՍԴ-ի կողմից և հիշեցրեց, որ ՍԴ-ում 2019 թվականին ընդունված որոշմամբ ասվում է, որ եթե օրենքով էլ սահամանափակվի մարդու իրավունքները, ապա պետք է հիմք ընդունվի Սահմանադրության որոշ հոդվածներ՝ մասնավորեպս նրա 78-րդ հոդվածը, որը հռչակում է, որ իրավունքների և ազատությունների սահմանափակումը պետք է արդարացնի այն սահմանափակումների նպատակը, որի համար կիրառվում է և այդ պարբերության վերջում նշվում է, որ սահմանափակման միջոցները պետք է համապատասխանեն այն նպատակին, որի համար կիրառվում են:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01