Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել 2017 թվականի բյուջեի նախագիծը, որի ծախսերը նվազեցվել են մոտ 100 միլիարդ դրամով: Սա պատճառաբանվում է իրատեսականությամբ և պետական պարտքը ՀՆԱ հանդեպ չավելացնելու տրամաբանությամբ: Սա ընդհանուր առմամբ առողջ տրամաբանություն է՝ դատելով Հայաստանի տնտեսության վիճակից և այն հանգամանքից, որ ընթացիկ տարում տեղի է ունենում պետական բյուջեի եկամուտների թերակատարում, ինչպես հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Փիրումյանը խորհրդարանում:
Եթե 2017 թվականի բյուջեի ծախսային մասը նվազում է, ապա դա նշանակում է, որ հաջորդ տարի ՊԵԿ-ի առաջ խնդիր չի դրվելու քերթել բիզնեսը՝ բյուջեն ապահովելու համար: Անկասկած է, որ եթե ծախսը չնվազեր, բյուջեն ապահովելու համար մնում էր կա՛մ արտաքին պարտքը մեծացնելու տարբերակը, կա՛մ բիզնեսը քերթելը:
Մյուս կողմից՝ սա նշանակում է, որ չի նախատեսվում նաև ստվերի դեմ էական պայքար: Կարեն Կարապետյանը նախօրեին գործարարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ մինչև ստվերը չբերեն լուսավոր դաշտ, երկրի խնդիրները լուծել չեն կարող: Սա իրականություն է, սակայն 2017 թվականի բյուջեի նախագծում ծախսերի 100 միլիարդ դրամով նվազեցումը խոսում է այն մասին, որ 2017 թվականին ստվերը հարկային դաշտ բերելու էական պլաններ չկան: Սա էլ հասկանալի է՝ 2017 թվականը նախընտրական տարի է, հետևաբար ստվերը իշխանությանը պետք է նախընտրական նպատակներով, քանի որ ստվերային բյուջեի միջոցով են ձևավորվում ընտրակաշառքներն ու այլ նախընտրական ծախսերը: Իսկ դա ապահովում են, բնականաբար, խոշոր գործարարները: Իսկ ստվերը հենց նրանց մոտ է, ովքեր սերտաճած են իշխանություններին:
Եվ ուրեմն նրանց ստվերը լույսի տակ բերելը նշանակում է նվազեցնել իշխանությունների ստվերային բյուջեն: Եվ եթե անգամ զուտ տնտեսական կայունության տեսանկյունից դրա անհրաժեշտությունն առաջանա, միևնույն է՝ նախընտրական կամ ընտրական տարում դա չի լինի, քանի որ ընտրությունների համար պահանջվելու են ահռելի ծախսեր:
Ավելին` այստեղ:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44