Ամերիկյան Variety ամսագիրը հրապարակել է 2021 թվականի Հոլիվուդի նոր առաջնորդների ցուցակը, որում ներառված է 31-ամյա ռեժիսոր Արամ Յակուբյանը։ «Քանի որ արդյունաբերությունը զգույշորեն դեպի բնականոն հուն է շարժվում համավարակից հետո, առաջնորդների նոր սերունդը պատրաստ է ընդունելու նորարարությունները: Այդ մարդիկ, ում կարիերան ստեղծվել է Հոլիվուդի ամենասեւ օրերին, պատրաստ են դիմակայել մեկուսացման մարտահրավերներին, այդ թվում` թատերային փորձի փոփոխությանը եւ տնտեսական անորոշությանը»,- գրում է պարբերականը: Յակուբյանը, ով աշխատել է Netflix-ի մուլտֆիլմերի վրա դրա գոյության վաղ օրերից, այժմ հանդիսանում է անկախ անիմացիոն ֆիլմերի բաժնի ղեկավարներից մեկը: Նա պայմանագիր է կնքել Aardman Animation-ի հետ Chicken Run 2-ի համար եւ մշակել է Mighty Little Bheem համաշխարհային հիթը:
«Մանուկ հասակում ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել անիմացիան: Այն բացեց իմ աչքերը դեպի շատ ավելի մեծ աշխարհ, քան ես կարծում էի եւ խթանեց իմ երեւակայությունը,- ասում է Յակուբյանը։- Երբ ես մեծացա, իմ հայացքները սկսեցին ընդլայնվել, եւ ես նորովի գնահատեցի անիմացիոն պատմվածքի բարդությունը: Այդ ոլորտում անսահման հնարավորություններ կան»։ Նշենք, որ Արամ Յակուբյանը հայտնի փաստաբան Վահե Յակուբյանի որդին է։
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01