Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են միջոցառումներ՝ նախօրեին Երևան քաղաքի Թումանյան փողոցում Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ոստիկանության ՊԾ գնդի ծառայողները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում ծառայություն իրականացնելիս, Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկի հարևանությամբ ավտոմեքենան չթույլատրված վայրում կայանելու համար Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ վարչական իրավախախտումն արձանագրելու նպատակով, մոտեցել են վերջինիս, պատշաճ կարգով պարզաբանել նրա արարքի հակաիրավական բնույթը և պահանջել տարհանել ավտոմեքենան:
Վերջինս, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն գործադրելու սպառնալիքով, հայհոյել է, ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին և դիմել փախուստի, սակայն փախուստի ժամանակ բռնվել, բերման է ենթարկվել և նույն օրը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Ոստիկանության հիշյալ աշխատակիցները ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01