«Անունը դրել են Զանգեզուրի միջանցք ու ասում են՝ եթե այդ միջանցքը չտաք, մենք պատերազմով կստանանք։ Մենք պետք է այս փաստը դնենք միջազգային հանրության աչքի առաջ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս փաստը պետք է ցույց տալ միջազգային հանրությանը՝ որպես Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականություն, որը պետք է համարժեք միջազգային գնահատականի արժանանա։ «Բայց մենք շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում, որովհետև ՀՀ-ն 30 տարի գտնվում է շրջափակման մեջ։ Հաջորդ խնդիրը երթուղիների խնդիրն է, որը նրբություններ է պարունակում։ Եվ եթե սուվերենության շրջանակներում է տեղի ունենում, և Հայաստանն ասում է՝ ես պատրաստ եմ ապահովել Նախիջևանի և Արևմտյան Ադրբեջանի միջև ճանապարհ, կներեք, բայց Հայաստանն է որոշում, թե ինչ ճանապարհով է ապահովում այդ երթևեկությունը։ Հակառակ պարագայում ի՞նչ սուվերենություն։ Այսինքն՝ Ադրբեջանն ուզում է որոշել՝ ինքն ինչպես մտնի, ինչպես դուրս գա՞։ Չի լինելու այդպիսի բան»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ եռակողմ աշխատանքային խումբը արձանագրել է, որ վերագործարկվող ճանապարհները գործելու են երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության շրջանակներում։ Եվ ճանապարհների օգտագործումը պետք է տեղի ունենա պարիտետային սկզբունքով։ «Աշխատանքային մակարդակով մենք երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չենք լսել։ Եռակողմ աշխատանքային խմբում առաջինը սուվերենության հարցն է։ Մենք ինչո՞ւ դա պետք է քննարկենք, մեկը մեզ կարո՞ղ է բացատրել»,-հավելեց նա։
Ըստ Փաշինյանի՝ տվյալ դեպքում խոսքը Թուրքիա-Ադրբեջան կապի մասին է, մեծ միջազգային ճանապարհի մասին է խոսքը։ Թվում է, թե Ադրբեջան-Նախիջևան կապի մասին է խոսքը, բայց իրականում նոր միջազգային ճանապարհի մասին է։ Եվ բնականաբար Հայաստանը պետք է շահագրգիռ լինի, որ նոր միջազգային ճանապարհն անցնի իր տարածքով։ «Ես այսօր շատ դիսկուրսներ եմ տեսնում, որոշ վերլուծությունները տեսնելով՝ չեմ հասկանում, թե ինչո՞ւ Հայաստանը պետք է հրաժարվի ճանապարհ տալ։ Այսօր աշխարհում բոլոր երկրները պայքարում են մի բանի համար, որ ճանապարհները, երկաթուղիները, գազամուղերը, նավթամուղերն անցնեն իրենց տարածքով»,- նշեց նա։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01