Նոյեմբերի 24-ին Արցախի ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիկ Կասյանը։
Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցման է ներկայացվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Օրինագիծը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
Առկա խնդիրները կարգավորելու և տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացները ներդաշնակեցնելու նպատակով նախագծով առաջարկվում է՝ հանել տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը, իսկ վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 16-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 2-րդ կետում «10-ից ավելի տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ» բառերը հանելու առաջարկություն էր ներկայացրել, որը չի ընդունվել լիազոր մարմնի կողմից։
Նախագծի հեղինակը հիմնավորումներ է տվել պատգամավորների հնչեցրած հարցերին և առաջարկություններին։ Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել Աժ նախագահ Ա․ Թովմասյանը, պատգամավորներ Դ․ Մելքումյանը, Դ․ Գալստյանը, Ա․ Հակոբյանը, Ա․ Մոսիյանը։
Քվեարկության արդյունքներով նախագծերի փաթեթը բացասական եզրակացությամբ ներկայացվել է ԱԺ հերթական նիստի քննարկմանը։
Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Ա․ Թովմասյանը։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01