Ռուսական կողմը հույս ունի, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը հնարավոր կլինի նախանշել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Մեր, ինչպես նաև այդ երկու երկրներում, Ռուսաստանում, Հարավային Կովկասում ապրող մարդկանց սպասելիքն այն է, որ տարածաշրջանում հնարավորինս շուտ սկսի այդքան սպասված խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է նա։ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի խոսքով, հանդիպման նպատակն է քննարկել անցած տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի իրականացման արդյունքները, տեսնել, ինչ է արվել, ինչ պետք է արվի հետագայում, որպեսզի առաջ մղեն խաղաղ գործընթացը, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը։ «Մենք հույս ունենք, որ այս հանդիպմանը երեք երկրների ղեկավարները, որոնք ստորագրել են համաձայնագիրը, կնախանշեն այդ հեռանկարային ուղղությունները»,- նշել է Ռուդենկոն։ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն ավելացրել է, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում կան խնդիրներ, որոնք բոլորին հայտնի են։ «Դրանք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցություններին, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային, որտեղ ցավոք սրտի, ժամանակ առ ժամանակ մենք ականատես ենք լինում զինված միջադեպերի, որոնց հետևանքով մարդիկ են մահանում»,- ասել է նա։
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44