Ֆրանսիայի Սենատում տեղի է ունեցել «Հայաստան՝ մեկ տարի անց…» խորագրով խոշոր համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի միամյակին։ Այս մասին հայտնում է Սենատի պաշտոնական կայքը։
Համաժողովը տեղի է ունեցել Ֆրանսիայի Սենատի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ՝ Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո։ Վերջինիս հրավերով համաժողովին մասնակցել և համաժողովի բացմանը նախագահ Լարշեի հետ ելույթով հանդես է եկել Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Համաժողովի ընթացքում Սենատի քաղաքական ղեկավարությունից զատ, ելույթներով հանդես են եկել նախորդ տարվա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախ և Հայաստան այցելած ֆրանսիացի հանրային գործիչներ, որոնց թվում են հանրահայտ ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնը, մեծ ճանաչում ունեցող փիլիսոփա Միշել Օնֆրեն, «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության գլխավոր տնօրեն, ազդեցիկ կաթոլիկ առաջնորդ Պասկալ Գոլնիշը և այլք։
Հատկանշական է, որ Սենատի նախագահի հովանու ներքո տեղի ունեցող այս համաժողովի ընթացքում Սենատի հրավերով ներածական ելույթով հանդես է եկել նաև Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Համաժողովը եզրափակվել է Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Արևելքի քրիստոնյաների հարցերով խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ելույթներով։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01