Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական ոլորտում համագործակցության խորացման ուղղված նոր ճանապարհային քարտեզ են նախապատրաստել, որն ուրվագծում է երկու երկրների միջև ռազմական բնագավառում նոր առաջընթացի, իրականացվելիք քայլերի մանրամասները։ Զարգացման պլանը նախատեսված է մինչև 2025 թվականի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«ՌԴ-ի ու Չինաստանի՝ ռազմական համագործակցության այս նոր մակարդակի շուրջ պայմանավորվածության գնալն առաջին հերթին պայմանավորված է Արևմուտք-ՌԴ, Արևմուտք-Չինաստան դիմակայության այս ժամանակաշրջանով, ինչը Եվրասիական տարածաշրջանում նոր անվտանգային սպառնալիքներ է առաջացնում։
Հարավային Կովկասը չի կարող անմասն մնալ աշխարհում և հատկապես ՌԴ-Արևմուտք դիմակայությամբ պայմանավորված սպառնալիքներից, որովհետև բացի անվտանգային ավանդական ռիսկերից, կրկին ակտուալ է դառնում երրորդ երկրների կողմից պատերազմ հրահրելու և ՌԴ պատասխանատվության գոտում նոր ագրեսիայի հրահրելու հարցը։
ՌԴ-ն և Չինաստանը հատկապես ռազմական բնագավառում միմյանց հետ համագործակցության, փոխլրացման հսկայական պոտենցյալ ունեն։
Մի փոքր առաջ անցնելով՝ նշեմ, որ ռազմաքաղաքական բալանսի ապահովման և արտաքին սպառնալիքներին դիմակայելու տեսանկյունից, ՌԴ-Չինաստան հարաբերությունների նոր որակի բարձրացումը չի կարող իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը չթողել նաև ՀՀ-ի վրա։
Նույնիսկ մեր նման փոքր երկրի պարագայում, Չինաստանն ունի միմյանց հետ համընկնող շահեր և առաջիկա տարիների համար, ՀՀ ցանկացած իշխանության համար չինական ուղղության զարգացումը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ (ՌԴ) ձևաչափով պետք է լինի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից։
Հայաստանի այս իշխանությունը, իհարկե, լրիվ այլ առաջնահերթություններ ունի, ինչը հակասում է կամ բացառում է Չինաստանի հետ նկարագրածս մակարդակի հարաբերություններ ստեղծելը, սակայն սա էլ ժամանակի հարց է»,- գրել է Աբրահամյանը։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01