Մեր զրուցակիցն է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը
Պարոն Բալայան, ինչո՞վ է պայմանավորված, որ Ստեփանակերտը մտադիր է Ռուսաստանում Արցախի ներկայացուցչի փոփոխություն կատարել: Ընդհանրապես, կա՞ դժգոհություն Արցախի ներկայացուցչի աշխատանքից:
Ընդհանուր առմամբ, փոփոխություններ միշտ էլ լինում են, նոր պահանջներ, նոր մոտեցումներ են լինում: Կարծում եմ՝ այդ ռոտացիաները, փոփոխությունները, համալրումներ կատարելը միշտ էլ արդիական են: Ընդհանուր առմամբ, մենք մեր ներկայացուցչություններն ակտիվացնելու խնդիր ունենք: Նոր իրավիճակ է ստեղծված, նոր իրավիճակներում նոր պահանջներ, նոր մարդիկ են պետք: Նոր մարդկանց կարիքն այսօր կա:
Եթե Մոսկվայում Արցախի ներկայացուցիչը փոխվի, ինչպիսի՞ աշխատանք եք ակնկալում նրանից:
Այսօր, ցավոք սրտի, Արցախի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություն գոյություն չունի, միջնորդավորված է: Մինչդեռ մենք որոշակի ճանապարհ ենք անցել Արցախ-Ռուսաստանի քաղաքական հարաբերությունների կտրվածքով: Կարծում եմ՝ այստեղ մենք շատ անելիքներ ունենք Ռուսաստանի իշխանությունների հետ աշխատանքում: Շատ դեպքերում իրենք լավ տեղեկացված չեն՝ Արցախում ինչ է կատարվում, ընդհանրապես մենք ինչ ենք ուզում: Նույնիսկ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները տեղյակ չեն, որ մենք Ռուսաստանի հետ այդպիսի կապեր ենք ունեցել, երկար ճանապարհ ենք անցել: Նրանք զարմանում են, երբ լսում են: Այստեղ մենք աշխատանք ունենք անելու, և այսօր դա անմիջապես բխում է մեր անվտանգության պահանջներից և ընդհանրապես մեր կարգավիճակի ճանաչման հետ կապված հարցերից:
Սոչիի հանդիպումից հետո փոխվարչապետների հանդիպմանը համաձայնություն չի եղել: Բաքվի զինուժը շարունակում է ահաբեկչական հարձակումները: Ի՞նչ է սպասվում առաջիկայում:
Ընդհանուր առմամբ, ովքեր ճանաչում են հակառակորդին, չեն կարող մտածել, որ այդպես հեշտ ընդունելու է այն, ինչ իրեն առաջարկվում է: Մանավանդ հիմա հակառակորդն իրեն հաղթող է զգում և փորձում է անընդհատ նոր պահանջներ թելադրել: Միակ ելքն այն է, որ ունենանք կենսունակ երկիր, և միայն այդ դեպքում կարող ենք մեր խնդիրները լուծել: Մնացած բոլոր պարագաներում անընդհատ խնդիրներ են լինելու, միայն հայտարարությունների մակարդակով են հանդես գալու, գործնականությունը քիչ է լինելու:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01