Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը Երևանում կազմակերպել է գիտագործնական կոնֆերանս՝ «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին, քննարկումներից բացի նախատեսվում են երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված միջազգային վարժանքներ:
Կոնֆերանսում ելույթ ունեցավ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ նշելով, որ 33 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը երևան բերեց բնակելի համալիրների և այլ շինությունների ամրության հետ կապված բազմաթիվ թերություններ և խնդիրներ: Շեշտեց՝ Հայաստանում շենքերի սեյսմիկ կայունությունը շարունակում է արդիական խնդիր մնալ։
Նախարարի խոսքով՝ մշակվում և ներդրվում են շենքերի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ։ Բացի շինարարական բաղադրիչից, Հայաստանում և Արցախում պարբերաբար աշխատանքներ են իրականացվում բնակչության հետ, կազմակերպվում են բնակչության տարհանման վարժանքներ:
«Մենք 33 տարվա վաղեմության ծանր հիշողություններ ունենք։ Այսօր աշխարհի հետ կիսում ենք մեր փորձը և վերցնում համաշխարհային փորձը։ Ամեն տարի այս օրերին Հայաստանում և սփյուռքում տեղի են ունենում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ»,- նշեց նախարարը։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը նշեց, որ Սպիտակի երկրաշարժից տարիներ անց երկրաշարժերի կանխարգելման, մոնիթորինգի ու հետևանքների գնահատման աշխատանքները թույլ են տվել զգալի փորձ կուտակել, ինչը պահանջված է և օգտակար է իմանալ։
«Սպիտակի երկրաշարժը ստիպեց բոլորին մտածել և ուշադրություն դարձնել նմանատիպ աղետներին։ Այն առիթ դարձավ ստեղծելու անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, որոնք թույլ է տալիս ավելի քիչ կորուստեր ունենալ և խուսափել նման աղետներից»,- ընդգծեց Գրեչուշկինը։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարն ավելացրեց, որ նախատեսվում է նաև Ռուսաստանի և Հայաստանի ԱԻՆ մասնագետների համատեղ աշխատանքը շենքերի ու կառույցների սեյսմակայունության գնահատման «Ստրունա» շարժական համալիրի հետ:
Քննարկումներից հետո նախատեսվում են նաև երկրաշարժի հետևանքների վերացման միջազգային ցուցադրական վարժանքներ՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Ռուս-սերբական մարդասիրական կենտրոնի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Իրանից ժամանած փրկարարների ուժերով և միջոցներով:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03