ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Պարզվել է, որ 2021թ. ապրիլի 22-ին, ժամը 01:30-ի սահմաններում, 41-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի Ֆրիտյոֆ Նանսեն փողոցում գտնվող տներից մեկի դիմաց, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է նույն հասցեում բնակվող հորեղբոր որդու հետ, որից հետո հեռացել է:
Կարճ ժամանակ անց 41-ամյա տղամարդը իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ 103» տեսակի ինքնաձիգով հետ է վերադարձել վերոհիշյալ վայր, որտեղ հանդիպել է ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողներին: Տղամարդը, հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկաններից պահանջել է հեռանալ, որից հետո իր մոտ գտնվող ինքնաձիգից վերջիններիս կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքն իրականացնելու նպատակով կրակահերթ է արձակել, որոնցից երկուսը դիպել են հորեղբոր որդու տան պատին»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03