Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը, որով կարգավորվում են հաստատությունները դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման, դասագրքերի բաշխման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանրակրթական առարկաների դասագրքերի ապահովման գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Ներդրումային գումարների միջոցներով հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման և դասագրքերի շրջանառության գործընթացն իրականացվում է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով:
ՀՀ պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցներով հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման և դասագրքերի շրջանառության գործընթացն իրականացվում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով:
Յուրաքանչյուր տարի՝ մինչև օգոստոսի 20-ը, ԿԳՄՍ նախարարությունը հաստատում է սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը։ Տվյալ դասարանի դասագրքերի համար, այդ թվում՝ նույն առարկայի՝ մեկից ավելի հրատարակչությունների կողմից հրատարակվող դասագրքերի պարագայում, կարող է սահմանվել գումարային ներդրման միասնական չափ:
Սահմանամերձ համայնքների ուսհաստատությունների սովորողներին հատկացված դասագրքերի գումարները փոխհատուցվում են՝ համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման պահանջների։ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Տվյալ հաստատության՝ սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից:
Յուրաքանչյուր տարվա ուսումնական պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն ունեցող սովորողների, որոնք դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը: Գրադարանում պահվող, երաշխավորված և գործածության մեջ գտնվող դասագրքերի ցանկում ընդգրկված դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացվում են համապատասխան դասարանների սովորողներին: Ուսհաստատության՝ բոլորին տեսանելի վայրում փակցվում է տվյալ ուսումնական տարում գործածության երաշխավորված դասագրքերի ներդրումային գումարի չափի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի հրամանի պատճենը:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01