ARM | RUS |

Արցախի իշխանություններն ու ժողովուրդը կարծում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի անժամկետ. Արայիկ Հարությունյան

10.12.21 | 11:48

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքական ուժերին կոչ է անում մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները. համագործակցության դուռը բաց է բոլորիդ համար։

«Ուղիղ 30 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ռազմական գործողությունների ու խաղաղ բնակավայրերի հրետակոծության պայմաններում մեր ժողովուրդը բարձր մակարդակով կազմակերպեց Անկախության հանրաքվեն և ուղենշեց այն ճանապարհը, որով պետք է հասնենք մեր նպատակների հանգրվանին:

2006թ.-ին ընդունված ԱՀ Սահմանադրությամբ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը այն արժեքներին ու գաղափարներին, որոնցով շաղախվել են մեր նորանկախ պետականության հիմքերը: Եվ այս երեսնամյա երթը որքան էլ դժվարին ու արնաշաղախ էր, սակայն կարողացել ենք համազգային ջանքերով կերտել ու որոշակիորեն ամրապնդել մեր պետականությունը՝ շարունակելով Արցախյան շարժման արժեքաբանական ընթացքը:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերին, հակամարտող կողմերին ներկայացված հայտնի երեք սկզբունքներից ուժի չկիրառմանը և միջազգային իրավունքի հանրահայտ այլ սկզբունքներին, Ադրբեջանը Արցախի Հանրապետության և նրա խաղաղ բնակչության նկատմամբ քանիցս իրականացրեց ռազմական ագրեսիաներ, որոնցից 2020թ.-ի ագրեսիան ամենածանր փորձությունը դարձավ մեր պետականության ու ժողովրդի համար: Անկախ դրա հարուցած մարդկային, տարածքային, նյութական ու բարոյահոգեբանական մեծածավալ հետևանքներից՝ Արցախի Հանրապետությունը կանգուն է, իսկ անկախության ընտրված ճանապարհին մեր ժողովրդի կամքն ու տոկունությունը՝ անսասան: Դրա վառ ցուցիչներից են այս կարճ ժամկետում շուրջ 120,000 բնակչության առկայությունը, անվտանգային միջավայրի բարձր տոկոսով ապահովումը, պետական ինստիտուտների աշխատանքն ու զարգացման ջանքերը, ենթակառուցվածքների ու տնտեսության վերականգնումը: Հատկանշական է, որ պետական մարմինները ոչ միայն կատարում են իրենց կենսական լիազորությունները ԱՀ Սահմանադրության ու օրենսդրության հիման վրա, այլ նաև խորհրդանշականորեն հենց այսօր երկու խոշոր համայնքում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ որպես մեր պետականակերտման վճռականության փոքրիկ, բայց և կարևոր դրսևորումներ:

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին և մեր ապագա անելիքներին՝ կառանձնացնեի մի քանի հիմնական դրույթներ.

ա) Անվտանգություն. Այսօր կարող ենք փաստել, որ չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկվող նպատակային սադրանքներին, ռուսական խաղաղապահ զորակազմի և Պաշտպանության բանակի ջանքերի շնորհիվ Արցախում պահպանվում է հարաբերական կայունություն, ինչը հնարավորություն է տալիս ապագայի տեսլական ունենալ և գործուն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Այս առումով ես մեկ անգամ ևս ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ինչպես Հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած բոլոր զինծառայողներին, այնպես էլ խաղաղապահ զորակազմի բոլոր անդամներին ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ տարածաշրջանում կասեցվել է թուրքական աշխարհի նկրտումները և պահպանվում է խաղաղությունը: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի խիստ ապակառուցողական ու ագրեսիվ դիրքորոշումը և դրանով պայմանավորված հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման հեռանկարի ու ժամկետների անորոշությունը՝ Արցախի իշխանություններն ու ժողովուրդը կարծում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը: Եվ այդ հարցում Արցախի ժողովրդի կարիքն ու կարծիքը պետք է լինեն առանցքային գործոններ, քանի որ հենց մենք ենք խաղաղապահ առաքելության հիմնական շահառուները:
Պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է Պաշտպանության բանակի կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու իրավիճակի առանձնահատկությունները: Անցած մեկ տարում որոշակի շոշափելի աշխատանք արդեն իրականացվել է, և տարեցտարի մենք բարելավելու ենք մեր սեփական անվտանգային մեխանիզմների արդյունավետությունը:

բ) Արտաքին քաղաքականություն. Մենք շարունակելու ենք մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի համար պայքարը: Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր ու անզիջում նպատակն է, որն ուղի կբացի Արցախյան շարժման վերջնանպատակի իրագործման համար: Այս առումով ակնկալում ենք ողջ հայ ազգի անվերապահ ու տևական աջակցությունը՝ առանց մեր ընտրած ճանապարհի հանդեպ երկմտանքի ու ճանապարհին թևաթափ լինելու:

գ) Ժողովրդագրություն. Արցախը հայկական պահելու և հակամարտությունը հայանպաստ կարգավորելու գլխավոր երաշխիքներից մեկը հայ ժողովրդի գոյությունն է իր սեփական հայրենիքում: Այդ առումով հետպատերազմյան ժողովրդագրական ցուցանիշները բավականին հուսադրող են, սակայն անհրաժեշտ է լրջագույն ջանքեր ու ռեսուրսներ ներգրավել ցանկալի արդյունքների հասնելու համար:

Այդ համատեքստում բնակարանային կարիքների բավարարումը գլխավոր հիմնախնդիրն է, որի լուծման կարևոր գործին լծվել ենք պատերազմից անմիջապես հետո: Մասնավորապես, լայնածավալ շինարարություն ենք մեկնարկել Արցախի տարբեր հատվածներում և նախատեսում ենք երեք տարվա ընթացքում շուրջ 5,000 բնակարան կառուցել տեղահանվածների և այլ խոցելի խմբերի համար: Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր կորցրած հայրենիքից, բայց մյուս կողմից շատ լավ հասկանում ենք, որ բանակցային գործընթացն այս առումով կարող է տևել երկար ժամանակ, իսկ այդ ընթացքում տեղահանված ընտանիքներին բախտի քմահաճույքին թողնելը կամ վրանային ավաններում պահելու տխրահռչակ փորձը մեզ համար անընդունելի է:
Շարունակելով թեման՝ ցանկանում եմ ընդգծել, որ բնակարանային հիմնախնդիրն Արցախում պետք է համալիր լուծում ստանա: Ուստի, նախընտրական խոստմանս համաձայն՝ յուրաքանչյուր ընտանիք ունենալու է իր սեփական բնակարանը, սակայն անհրաժեշտ է որոշակի համբերություն պատերազմի սուր հետևանքների վերացման համար: Այնուամենայնիվ, այդ գործընթացին զուգահեռ աստիճանաբար մեկնարկելու ենք նոր բնակարանային ծրագրեր բոլոր կարիքավոր ընտանիքներին աջակցելու նպատակով:

Մի շարք այլ ծրագրեր ևս մեկնարկել կամ պլանավորում ենք՝ խթանելու համար ժողովրդագրական բնական ու մեխանիկական աճն Արցախում: Այնուհանդերձ, սա այն հիմնական ուղղություններից մեկն է, որտեղ անհրաժեշտ է համահայկական համախմբում և մեծածավալ ու շարունակական մասնակցություն՝ հաշվի առնելով պահանջվող ռեսուրսների մեծությունը:

դ) Սոցիալ-տնտեսական զարգացում. Հատկապես պատերազմի հետևանքով տնտեսական ներուժի հիմնական մասի կորստի պարագայում սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրները շատ սուր են արտահայտված: Իհարկե, ՀՀ կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու բարեգործական այլ կազմակերպությունների, ՌԴ կառավարության ու ԿԽՄԿ մարդասիրական աջակցության շնորհիվ բազմաթիվ խնդիրներ կարողացել ենք լուծել, սակայն ինստիտուցիոնալ լուծումների համար շատ կարևոր է Արցախի Հանրապետության գալիք տարիների պետական բյուջեի ծավալները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ի շնորհիվ ՀՀ աջակցության՝ 2022թ.-ին ԱՀ պետական բյուջեի ծախսային մասը կկազմի շուրջ 215 մլրդ ՀՀ դրամ: Համեմատության համար արձանագրեմ, որ 2020թ. պետբյուջեն մոտ 122 մլրդ ՀՀ դրամ էր: Սա միանշանակորեն հնարավորություն է տալու լուծելու Կառավարության առաջ ծառացած կարևոր խնդիրները, սակայն սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավման համար շատ ավելի մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, այդ թվում՝ տնտեսական ներդրումների տեսքով:

Ուստի, ակնկալում եմ, որ համահայկական բոլոր կարողունակ շրջանակներն իրենց ուղիղ մասնակցությունը կունենան այս կարևորագույն ուղղության մեջ:

Անշուշտ, այս ամենին զուգահեռ մեզ համար էական է լինելու նաև անվճար ու որակյալ առողջապահական ու կրթական համակարգերի ամբողջական ներդրումը: Գործընթացը մեկնարկել էր մինչև պատերազմը, որն այսօր շարունակվում է և գալիք տարի արդեն նոր ծրագրեր է ընդգրկելու:

ե) Ներքին քաղաքականություն. Թե՛ պատերազմից առաջ և թե՛ հատկապես դրանից հետո ես բացել եմ համագործակցության դռները բոլոր քաղաքական ուժերի առջև՝ հավատալով, որ միայն միասնական ջանքերով հնարավոր է դիմակայել այս ծանր մարտահրավերները: Այդ առումով ունենք տեսանելի շատ արդյունքներ, որոնք մեծապես պայմանավորված են նաև համագործակցային միջավայրով: Այնուամենայնիվ, ես ինքս բավարարված չեմ Արցախի պետականակերտման ու հիմնախնդիրների լուծման գործում հասարակական ու քաղաքական բոլոր կարողունակ ուժերի ներգրավվածության ու մասնակցության աստիճանով, և նախատեսում եմ առաջիկայում խորհրդակցությունների նոր փուլ մեկնարկել բոլոր շրջանակների հետ՝ քննարկելու ավելի արդյունավետ ձևաչափերի ու մեխանիզմների կիրառման հնարավորությունները: Պետական կառավարման համակարգում շարունակաբար իրականացնելու ենք բարեփոխումներ՝ բարձրացնելու համար արդյունավետության, թափանցիկության ու հանրային հաշվետվողականության մակարդակը:

Սա է այն տեսլականը, որն ունեմ ես և իմ գլխավորած Կառավարությունը: Հիասթափությունը, սուգը, Հայրենիքի մեծ մասի կորուստը բոլորիս մոտ առաջացրել են տրամադրությունների անկում ու անորոշություններ, սակայն կոչս և հորդորս է արագ վերագտնենք մեզ: Հավատում եմ, որ ինչպես մոտ 120,000 հայ այժմ ապրում և արարում է հայրենի բնօրրանում, այնպես էլ թև-թիկունք տալով հաղթահարելու ենք բոլոր խնդիրները, հաջողությամբ դիմագրավելու ենք բոլոր մարտահրավերներն ու միասնաբար կերտելու ենք նոր հաղթանակներ:

Վերջում մեկ անգամ ևս դիմում եմ խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերին, տեղական ու համահայկական բոլոր կազմակերպություններին ու անհատներին՝ մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները: Համագործակցության դուռը բաց է բոլորիդ համար, եկե՛ք հանուն մեր Արցախի, հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի և հանուն մեր նահատակների թափած սուրբ արյան ձեռք-ձեռքի տանք ու կառուցենք մեր երազանքների Հայրենիքը: Ի վերջո, բոլոր իշխանություններն էլ ժամանակավոր են, մնայուն են այն արժեքները, որոնց համար ապրում և պայքարում ենք…», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահը։


3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը. Նարեկ Կարապետյան

3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը. Նարեկ...

13:04

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված...

12:04

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն առաջնորդին

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն...

11:39

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

11:23

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել...

11:08

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

10:52

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ Բեգլարյան

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ...

10:35

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա. Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա....

10:17

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

09:49

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքը

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց...

09:33

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

09:19

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են...

09:02

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում». Քաղաքապետարան

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում»....

00:38

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան...

23:49

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության ստանալ

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության...

23:38

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները Հայաստանի դատական ատյաններում քննելու հարցը

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները...

23:33

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ նախարար

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ...

23:03

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ...

15:22

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի....

15:09

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող կամուրջ

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող...

14:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44