ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են հափշտակության մի շարք դեպքեր: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 18-ամյա երիտասարդը, նախնական համաձայնության գալով 15-ամյա համաքաղաքացու հետ, 2021թ. հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, բացել են Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկի բակում կայանված «Վազ 210740» մակնիշի ավտոմեքենայի՝ չկողպված դուռը, առանց հափշտակելու նպատակի այն տեղափոխել մեկ այլ տարածք, թողել այնտեղ և հեռացել: Այդ ընթացքում 18-ամյա երիտասարդը օգտվելով նույն հասցեում կայանված մեկ այլ ավտոմեքենայի դռները ևս կողպված չլինելու հանգամանքից, մուտք է գործել ավտոմեքենայի սրահ և այնտեղից կատարել հափշտակություն:
Այնուհետև, 2021թ. հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը, 18-ամյա երիտասարդը 15-ամյա համաքաղաքացու օժանդակությամբ, ապօրինի մուտք են գործել Սևքար համայնքի սկզբնամասում կայանված ավտոմեքենայի սրահ, որտեղից 18-ամյա երիտասարդը կատարել է զգալի չափերի հափշտակություն:
Բացի այդ, 18-ամյա երիտասարդը չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, իրեն պատկանող «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք է գործել Թուխիկյան փողոցում գտնվող առանձնատուն և այնտեղից գողացել 1.500.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության «Դոբեռման» ցեղատեսակի շան՝ 10 հատ ձագեր:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 243.1-րդ հոդվածի 1.1 մասով, իսկ 15-ամյա համաքաղաքացուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44