ARM | RUS |

Կենդանապաշտպան. Մարդու իրավունքների եւ կենդանիների իրավունքների հռչակագրի օրվա առիթով. Սիրելը Աստծո պարգեւ է

10.12.21 | 22:34

Որեւէ մեկին սիրելը Աստծո պարգեւ է, բայց բոլորին չէ, որ այն տրվում է միանգամից։ Այս մասին է Լալա Պողոսյանի՝ SOL «SOl lucet omnibus» (Արեւը լույս է տալիս բոլորին) սոցիալական կազմակերպության ղեկավարի հոդվածը։ Նա այլ հարցերի հետ մեկտեղ զբաղվում է նաեւ կենդանիների պաշտպանությամբ։

Սիրո փոխարեն սկսել են խոսել իրավունքների մասին, որովհետեւ դեռեւս այն ժամանակներում եւ առ այսօր մարդիկ հավանաբար չեն կարողացել անմիջապես հաղթահարել Կտակարանի նշաձողը։ Դե, որպեսզի նրանք, քանի դեռ գոնե բոլորը բոլորին չեն սպանել, թեեւ մեծ ուշացումով, Կտակարանի փոխարեն «Հռչակագիր» ստանան։ Դե, ասենք՝ «չեք կարող սիրել, գոնե «կանոնները» պահպանեք»-ի տիպի, մինչեւ որ հասկանաք, թե ինչու է պետք պահել դրանք խորքային իմաստով։ Բայց այդ կերպ հռչակագրից, այնուամենայնիվ, դուրս է մնացել Կտակարանի հիմնական իմաստը (առանց պայմանի սիրո մասին)։

Եվ այսպես, երբ մենք պաշտոնապես խոսում ենք «կենդանիների իրավունքների» մասին, բաց է թողնվում օղակը՝ ինչո՞ւ... Դե, լավ, այդ դեպքում փորձենք «թարգմանել» «իրավական լեզվի» նաեւ այդ իմաստը, որպեսզի կարողանանք սկզբի համար պաշտպանել մարդկանց «իրավունքը», նրանց այն «փոքրամասնության», որն այսօր արդեն հասունացել է հասկանալու մինչեւ պատգամ թողնված հասկացությունները կամ գոնե ճանապարհին է։

Անձամբ ըստ իս՝ «իրավունքը» այնպիսի հասկացություն է, որ սուբյեկտն ինքը պետք է գիտակցի, որովհետեւ այն բավական պայմանականորեն է հարմար մեր դեպքին։ Բայց մեր կազմակերպությունն զբաղվում է մարդկանց «իրավունքներով», որոնք ընդունում են կենդանիների մեկ հիմնային «իրավունքը», որը, հնազանդվելով բնազդներին եւ պոպուլյացիայի պահպանման օրենքներին, «գիտակցում» են անգամ նրանք իրենք։ Դա արեւի, կյանքի իրավունքն է։ Նրանց մյուս բոլոր «իրավունքները» բխում են դրանից։ Այնուամենայնիվ, այսօր մեր հասարակությունը հասել է այնտեղ, որ մենք ստիպված ենք պաշտպանել ոչ թե կենդանիների, այլ արդեն մարդկանց հիմնային իրավունքները՝ սիրո, կարեկցանքի «իրավունքները»։ Եթե որեւէ մեկը չի նկատել՝ մեր հասարակությունում գրեթե դատապարտվում է «չափից ավելի ուշադրությունը» կենդանիների հանդեպ։ Լավագույն դեպքում՝ «փոքրամասնության իրավունքներով» դրանով զբաղվող մարդիկ։ Դրա համար էլ, կարծում եմ, խիստ հասունացել է ոչ այնքան կենդանիների, որքան մեր՝ սիրելիներիս մասին խոսելու ժամանակը։ Եվ իհարկե՝ կենդանիների հետ շաղկապման համատեքստում։

«...ԲԱՅՑ ՄԵԶ ԿԱՐԵԿՑԱՆՔԸ ՏՐՎՈՒՄ Է, ԻՆՉՊԵՍ ՏՐՎՈՒՄ Է ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ի՞նչ է սերը կենդանիների հանդեպ։

Սկսենք նրանից, որ որեւէ մեկին սիրելը Աստծո պարգեւ է, բայց այն միանգամից չի տրվում պատրաստի վիճակում։ Եվ թեեւ մենք ծնվում ենք դրանով, բայց դրա համար էլ այստեղ ծնվում ենք, որպեսզի սովորենք այն ամբողջ կյանքում։ Սերն անհաշիվ երանգներ ունի, բայց դրանց բոլորի հետեւում մեկ հիմնական գույն է՝ լույսը։ Եվ ինչպես երբեք ակտուալ է սովորել սիրել հենց առանց պայմանի։

Ամեն անգամ, երբ գործի ենք դնում «սեր» բառը՝ ծեծված ու վերջում չարչրկված աղմկոտ իմաստներով, առաջ է գալիս տարբերակելու հանապազօր պահանջ, ինչի հետ գործ ունենք սույն պարագայում։ Այն, ինչ մենք զգում ենք կենդանիների հանդեպ, կամ՝ համենայնդեպս, պետք է զգանք, բնավ այն չէ, ինչը տեղին է անվանել սեր։ Դա կարեկցանք է, նրանց հովանավորելու, պատասխանատվության զգացում, իսկ զգացումն ինքը՝ ներսում, առհասարակ աշխարհի հանդեպ, բնության, ամեն կենդանի բանի հանդեպ, մնում է ասես կադրից դուրս։ Բանն օբյեկտը չէ, այլ հոգեվիճակը։ Դրա հետ ներսում ցանկացած մարդ ըստ էության ուրիշ է, ըստ էության դա էլ մարդն է մարդկային վիճակում։ Ի դեպ, ոչ միայն մարդը. սիրել, կարեկցել գիտեն նաեւ կենդանիները, բայց մարդուց պահանջն այլ է՝ ի՞նչ անել դրա հետ հետո... Եվ ահա, երբ մարդն այդ վիճակում է, նրա մտքով չի անցնում ոչ միայն քացով խփել կենդանուն, այլեւ անցնել կարեկցանքի կարիք ունեցողի կողքով... Եվ ծառայելու այդ ցանկությունը... Իհարկե, ոչ թե հենց կենդանուն, այլ այն իմաստին, որը դրված է նրա ստեղծման մեջ, որն անգամ մինչեւ վերջ միշտ չէ, որ գիտակցվում է։

Այդ զգացումն սկսվում է կարեկցանքից, բայց հենց այդտեղից այն ավելի հեշտ է ուղղորդվում դեպի հենց առանց պայմանի սերը։ Կենդանու հանդեպ դա զգալն ավելի հեշտ է, քան մարդու, որովհետեւ կենդանիները մեզ տրվում են որպես այդ խիստ ակտուալ հմտությունը ձեռք բերելու առաջին աստիճան։ Կնոջն այդ աստիճանը տրվում է երեխա կրելու եւ ծնելու հետ, դրա համար էլ այդ գործընթացում ներգրավված կանայք ավելի շատ են, եթե ոչ կրկնակի շատ, քան տղամարդիկ։ Մի կողմից՝ մենք հավասարը հավասարի հետ սկզբունքով ներգրավված չենք կենդանիների հետ հարաբերություններում, մենք գործ ունենք ընդհանրապես այլ տեսակի հետ։ Մյուս կողմից՝ առանց պայմանի սերը կենդանու հանդեպ ավելի հեշտ է զգալ, քան մարդու, անգամ երեխայի։ Օրինակ, նրանց համար, ովքեր սիրում են տարբեր տեսակի կենդանիներ, ավելի հասկանալի կլինի. այն գիտակցումից, որ մի տեսակը հակառակ է մյուսին՝ շունը՝ կատվի, կատուն՝ մկան, մենք հո չենք դադարում հարազատություն զգալ շան կամ կատվի հանդեպ, մանավանդ որ մենք ինքներս էլ այդ «սննդային շղթայում» ենք։

Կա առած այն մասին, թե ինչպես է Աստված սովորեցնում առաջին մարդուն սիրել նախքան նրան մեկ այլ մարդ՝ կնոջը տալը։ Սկզբում Նա մարդու մոտ բերում է շանը, որպեսզի նա ճանաչի սերը, հավատարմությունը եւ նվիրվածությունն իրեն, հետո կատվին, որպեսզի սովորի սիրել անկախ էակին, հետո՝ ձիուն... Շատ չշեղվենք, «առածի» միտք բանին հետեւյալն է, որ սիրելն այնքան էլ հեշտ չէ, կարող է եւ միանգամից չստացվել։ Հարկավոր են աստիճաններ։

Ինչո՞վ եք զբաղվում հենց դուք՝ կենդանապաշտպաններդ, կամավորներդ, կոնկրետ ձեր կազմակերպությունը։

Կանխելով ավելորդ հարցերը՝ պետք է ասել, որ «մենք« շատ տարբեր մարդիկ ենք, խմբեր, կազմակերպություններ, որոնց միավորում է «կենդանասեր» անվանումը, եւ նրանք բոլորը կարող են տարբեր նպատակներ դնել ու տարբեր կերպ հասկանալ իրենց գործունեության իմաստը։ Այնպես որ, կխոսենք մեր մասին։ Եվ սկզբում կփորձենք պարզել կենդանիների հանդեպ վերաբերմունքի տարատեսակությունները։

1) Սադիզմ եւ բացահայտ դաժանություն, 2) Անտարբերություն, անսրտություն, 3) Կարեկցանք, ապրումակցում, 4) Սեր. պայմանավորվել ենք, որ ոչ թե կոնկրետ կենդանու, այլ դրանց ստեղծման իմաստի եւ ընդհանրապես՝ սրտի հանդեպ...

1) Առաջինի հետ ի՞նչ անել. հասկանալի է՝ լրամշակել Քր.օր. 258.2 հոդվածը եւ անխնա կիրառել։ Այստեղ հասարակությունում, անգամ կենդանիների հանդեպ բավական անտարբերների շրջանում, հույս ունեմ՝ առանձնակի հարցեր չպետք է առաջանան։ Համենայնդեպս, այդ մասին արդեն բավական նշել են նաեւ ուրիշները, եւ մենք առաջին հերթին։ Բայց ուզում եմ հիշեցնել այլ ասպեկտի մասին. մինչ բռնության եւ ագրեսիայի, կենդանիների հանդեպ դաժանության, կանանց կամ երեխաների, տատու սիրողների կամ ազգային փոքրամասնությունների հանդեպ բռնության դեմ պայքարն սկսելը միշտ պետք է հիշել, որ այդ ամենը հետեւանք է։ Իսկ պայքարը հետեւանքի դեմ սակավարդյունավետ է։ Իսկ պատճառները՝ առաջին հերթին ընդհանրապես կյանքի հանդեպ հարգանք չունենալն է, բարձր իմաստների կորուստը, սիրել, հարգել, կարեկցել չկարողանալը առհասարակ...

2) Անտարբերության եւ անսրտության մասին։ Մենք չենք սիրում ոչ միայն կենդանիներին, այլեւ առհասարակ քիչ բան կա, որ սիրում ենք։ Անտարբերությունը գերիշխում է որպես արժեք, այն դաստիարակում եւ սերմանում են երեխաների մեջ, եւ մեր «խոսակցությունը» մեր գործունեության միջոցով այժմ հիմնականում հենց այդպիսին է։ Այսինքն՝ այն ամենը, ինչ մենք անում ենք, անում ենք ոչ միայն եւ անգամ ոչ այնքան կենդանիների, որքան հենց մարդկանց համար։ Մյուս կողմից՝ դժվար է պատկերացնել, որ որեւէ մեկը կենդանիներին անտեսելով կարողանար սիրել մարդկանց։ Դա հաստատ ավելի դժվար է։ Ինչպես ասում են, մարդը միշտ չսիրելու պատճառներ կունենա, միայն թե դրանք գտնելու ցանկություն լինի։ Իհարկե, կարելի է մտածել, որ սիրում ես, բայց դա կարող է լինել ինչ ասես՝ կախվածություն, ինչ-որ պլաններ՝ կապված օբյեկտի հետ եւ այլն։ Եվ չնայած մենք դրանով ծնվում ենք, բայց ավելի հաճախ այդ բնածին օժտվածությունը արգելակվում է տարբեր հանգամանքներով, վախերով, եւ արժե փորփրել այդ արգելակումները։ Նորմալ է այն մարդը, ով կենդանի տեսնելիս, հատկապես եթե խոսքը կոմպանյոն կենդանիների մասին է, հարազատություն է զգում, այլ ոչ թե անտարբերություն կամ նույնիսկ ագրեսիա։ Մնացած ամեն բան պետք է «բուժել», զանգվածային դեպքերում՝ սոցիալական միջոցներով, որպեսզի առողջ, բարոյական հասարակություն ունենանք այստեղից բխող բոլոր հետեւանքներով, ընդհուպ մինչեւ պատասխանատու հասարակության, պետականակության, միջանձնային հարաբերությունների տիպի ընդհանուր, գլոբալ իմաստների իրականացման հնարավորությունը։

3) Եվ առաջինը, ինչ պետք է սովորել այս ճանապարհին՝ կարեկցանքն է, կարեկցանքի միջոցով սովորել ճանաչել աշխարհը, որն այլ կերպ անճանաչելի է։ Սա պետք է ոչ այնքան ու ոչ միայն կենդանիներին կամ որեւէ այլ կոնկրետ օբյեկտի, այլ հենց մեզ՝ սեփական զարգացման համար։

Բայց կարեկցանքը, ունակություն լինելուց բացի, նաեւ տառապանք է, եւ այստեղ լճանալ նույնպես չի կարելի։ Կենդանապաշտպանների եւ կամավորների մեծ մասը մնում է այս փուլում, նրանց կյանքը վերածվում է դժոխքի, եւ բոլորը չէ, որ ուժ են ունենում հաղթահարել այն։ Վտանգը միայն լճանալ-մնալը չէ, այլ այն, որ հետ չընթանան, չփակվեն հարմարավետության գոտում, այլ ուժ գտնեն առաջ գնալու եւ իրենց հետ զարգացնելու շրջապատի, հասարակության եւ էկոհամակարգի իրենց հատվածը։ Պետք է հասկանալ, որ մեկ անգամ այս ճանապարհին ոտք դնելով՝ հետ դառնալ այլեւս չի կարելի, ինչը հղի է ավելի խոր հետեւանքներով, ընդհուպ մինչեւ հիվանդությունը։

Մյուս կողմից՝ կարեկցանքը, ցավը սիրել սովորելու հզոր խթան են։ Եվ սա հաջորդ քայլն է, որը մենք պետք է հասկանանք։ Սիրել կարողանալը ստեղծում է էներգիայի միակ աղբյուրը, որը կարող է ցավը փոխակերպել արարման։ Դրա համար էլ մենք մեր գործունեության մեջ ջանում ենք կենտրոնանալ այս իմաստների վրա, եւ առաջին հերթին սատարել այն մարդկանց, ովքեր այդ ճանապարհին են։

Հաճախ լսում ենք մոտավորապես այսպիսի ձեւակերպմամբ հարց. ինչո՞վ եք զբաղվում։ Ինչո՞ւ։ Երկիրը պատերազմի վիճակում է, ժողովրդի մեկ երրորդն աղքատության շեմին է, համավարակը մոլեգնում է, թվայնացում, ինֆլյացիա, իսկ դուք գնում եք բակեբակ եւ կերակրում կատվիկներին ու շնիկներին։ Խելքներդ թռցրե՞լ եք։ Սա ի՞նչ է՝ հեռացում իրականությունի՞ց։ Փախուստի ձե՞ւ։ Թե՞ ինֆանտիլություն։ Գոնե ոչ հիմա։

Գիտե՞ք, հեռուն չենք գնա, վերցնենք թեկուզ վերջին պատերազմը։ Անսպասելի անակնկալ էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում այս թեման ոչ միայն չջնջվեց, այլեւ, ուղիղ հակառակը։ Մենք սկզբում մտածում էինք, որ ստիպված ենք լինելու դադար տալ, եթե ոչ մեր գործունեության մեջ, ապա գոնե ժամանակավորապես կդադարենք տարածվել այդ մասին։ Բայց սկսեցին զարմանալի բաներ տեղի ունենալ։ Սոցցանցերի լրահոսը լիքն էր տղաների ճակատային լուսանկարներով կամ շների, կամ կատուների հետ։ Ընդ որում՝ լուսանկարներն արվում էին բնավ ոչ կենդանիների կրքոտ սիրահարների կողմից, եւ կային լուսանկարներ ոչ միայն արցախյան պատերազմից, այլեւ նախկին պատերազմներից (1-ին արցախյան, 1-ին, 2-րդ համաշխարհային պատերազմներից...)։ Սկսեցին պատմել այն մասին, որ եղել են մարդիկ, ովքեր կերակրել են թափառող կենդանիներին ռմբակոծությունների տակ, այն մասին, որ ինչ-որ մեկը դժոխքից տուն է բերել կատվիկի եւ ծնողների մոտ թողնելով՝ վերադարձել։ Կամ շունը, որը վազել էր շտապօգնության մեքենայի հետեւից, գտել էր իր վիրավոր զինվորին ու շաբաթներով սպասել հոսպիտալի բակում, իսկ ամբողջ անձնակազմը ոչ միայն չէր քշել նրան, այլեւ կերակրել էր, իսկ տղան հենց որ կարողացել էր ոտքի կանգնել, նրան տուն էր տարել։ Այս պատմությունների շուրջ մտորումները մտածել են տալիս, որ երբ մահը կողքիդ է, հավանաբար ուրվագծվում են ինչ-որ նոր իմաստներ, որոնք մինչ այժմ ծածուկ էին անգամ մեզ համար։ Եվ այստեղ տեսադաշտում է հայտնվում կատուն կամ շունը, գուցեեւ թռչնակը... նույնպես ինչ-որ մեկի կյանքը...

Ո՞րն է ձեր գործունեության մեջ ձեր կողմից դրվող իմաստը։

Յուրացնել, ջերմացնել, փայփայել տարածքը, նրան այլ հատկություն հաղորդել, մի խոսքով՝ ոգեղեն դարձնել։ Ի դեպ, թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների։ Գիտե՞ք, անգամ կենդանիներն են այլ դառնում, շներն սկսում են բարեկամանալ կատուների հետ, անգամ խնամել նրանց փիսիկներին, կատուները ձեռք չեն տալիս առնետներին (ի մեծ ցավ որոշ բնակիչների), շներն ավելի քիչ են գզվռտվում միմյանց հետ եւ այլն։ Եվ սա ուտոպիական մտավարժանք չէ, հարցրեք ցանկացած փորձառու կամավորականի, որն զբաղվում է թափառող կենդանիներով։ Գուցե կա մեկ այլ իրականություն փախչելու տարր, ասում են, չէ՝ երբ կերակրում ես կենդանուն, հոգիդ ես կերակրում, բայց սա չէ հիմնականը, որովհետեւ շատ է նաեւ ցավը։ Այնպես որ, կա նաեւ հակառակ կողմը։ Կամավորները, հատկապես նրանք, ովքեր զբաղվում են փողոցային կենդանիներով, հիմնականում մռայլ, հաճախ՝ խստադեմ մարդիկ են, գուցե անգամ չարացած, հավանաբար այն պատճառով, որ գրեթե ամեն օր բախվում են բավական դաժան իրականության՝ դաժանության, անգամ կենդանիներ սպանելուն, անտարբերության, ագրեսիայի, անտաշության։ Բայց չնայած դրան՝ նրանք, այնուամենայնիվ, ուժ են գտնում եւ տեղ՝ հոգալու իրենց կողքին գտնվող այդ տարածքի մասին։ Սինքրոնացվում են միմյանց հետ։ Եվ այս ամենը միասին շուրջն առհասարակ ստեղծում է այլ մթնոլորտ... Մեր զրույցի համատեքստում՝ նրանք այդպես են «պայքարում», դա պատերազմ է այնտեղ, պատերազմ է եւ այստեղ, եւ այսպես նույնպես պետք է ու կարելի է «պայքարել», եւ դեռ հայտնի չէ, թե որտեղ է առաջնային պատերազմը, ավելի իսկականը, իսկ որտեղ արդեն՝ որպես հետեւանք։ Այստեղ նույնպես ճակատ է, որտեղ բախվում են նույն իմաստները, նույն արժեհամակարգերը։ Եվ մշակվում են ագրեսիայի ու դաժանության գրոհների հետմղման հնարքներ։ Արդյունքում՝ իմաստն այն է, որպեսզի աստիճանաբար վերաճես պատասխան ագրեսիայից, որովհետեւ պարզապես ագրեսիայով վարակվելը տանում է միայն փոխպատասխան գրոհների անվերջ շարանի։ Ատելությունը հաղթահարվում է ոչ թե պատասխան ատելությամբ, ատելությունը հաղթահարվում է սիրով եւ ոչ թե մի ինչ-որ բանի կան կոնկրետ ինչ-որ մեկի հանդեպ, այլ պարզապես, որպես բարձրագույն իմաստ։ Դրա համար էլ այսպիսի ռազմավարությունը պակաս կարեւոր չէ նաեւ այն տեսանելի պատերազմում՝ բանը չհասցնել մարտական գործողությունների, որտեղ արդեն ավերում է եւ մահ, կանխել այն, որովհետեւ եթե բանը հասնում է իրական պատերազմին, դրանում արդեն հաղթողներ չեն լինում։ (Այստեղ ուշադրություն. չքաղաքականացնել, ասվածի քաղաքական իմաստի մասին կխոսենք մի այլ առիթով, առանձին, սա, եթե հանկարծ ինչ-որ մի բան՝ «կապիտուլյացիայի» կոչ չէ)։

Կա՞ տարբերություն կենդանիների հանդեպ կարեկցանքի եւ սիրո միջեւ։ Եվ քանի որ անդրադարձել ենք այդ թեմային՝ հետաքրքիր է լսել, թե ինչպես եք վերաբերվում բնական ընտրությանը, արդյո՞ք ձեր գործունեությունը միջամտություն չէ «բնության գործերին»։

Դու խեղդվում ես ոչ թե այն պատճառով, որ գետն ես ընկնում, այլ որովհետեւ մնում ես դրա մեջ։ (Պաուլո Կոելյո)

Նման իրավիճակում հայտնվող մարդն ամեն օր փորձում է հասկանալ, թե ինչ է կյանքը. մեկ ժամ առաջ կատվիկը կենդանի էր, իսկ հիմա այլանդակված դի է, եւ ո՞րն է սրա իմաստը։ Դու քո էներգիան ես ներդնում, քո կյանքի ժամանակը՝ մի ինչ-որ այլ բանից կտրելով, իսկ այն հոսում է չգիտես թե ուր։ Ի՞նչ է մնում, երբ մահանում է կատուն կամ շունը՝ պարզապես բնական ընտրության հետեւանքով։ 4-5 շնիկներից կամ փիսիկներից միջինը մնում են մեկը կամ երկուսը։ Դրանց մի մասը նույնպես մահանում է հաջորդ մեկ-երկու ամսում, մնացածների մի մասն էլ վերանում է ավելի ուշ, արդյունքում գրեթե բոլորը, հազվադեպ բացառությամբ, վերանում են, եւ... ծնվում են նորերը։ Եվ եթե դու ինչ-որ բան ես տեսնում, որ մնում է տակը, ապա սկսում է թվալ, թե կյանքդ վատնում ես հողմաղացների դեմ պայքարում, այսինքն՝ մեր պարագայում բնական ընտրության դեմ... Շատերը հիասթափվում են։ Ինչ-որ մեկը սովորում է կարեկցել, բայց մնացել է այդ աստիճանի վրա։ Դա անդրադառնում է ե՛ւ նրանց հոգեկանի, ե՛ւ գործունեության, ե՛ւ նրանց խնամքի տակ գտնվող կենդանիների վրա։ Բայց պետք է կարողանալ առաջ գնալ։

Մեր գործունեությունը ոչ մի կերպ չի միջամտում, եւ չի կարող միջամտել, բնական ընտրությանը։ Պարզապես մասշտաբներն են տարբեր։ Այնպես որ, այն տեղի է ունենում ինքն իրեն զուգահեռ։ Ահա զանգվածային պատվաստումները բնական ընտրության դեմ են, իսկ մենք՝ ոչ։ Բայց յուրաքանչյուր կոնկրետ կենդանու համար՝ օգնո՞ւմ, փրկո՞ւմ են նրան, թե՞ հակառակը, անտարբեր անցնում են կողքով՝ ամեն բան փոխվում է։ Բայց մարդու համար նույնպես, որը փոխել է կենդանու ճակատագիրը, շատ բան արմատապես փոխվում է։ Այդ մարդիկ մի փոքր «աշխուժանում» են, «ոգեւորվում» եւ նույնն անում շրջապատի հետ՝ ժամանակակից պատկերավոր արտահայտությամբ՝ անցնում են այլ «քվանտային մակարդակի»։ Ինձ համար այս գաղափարը ես ձեւակերպել եմ այս այլաբանությամբ. Մենք ասես հրեշտակներ ենք նրանց համար եւ, «նմանության» սկզբունքով՝ ինչպես մենք նրանց, այնպես էլ հրեշտակները մեր հանդեպ։

Ինչո՞ւ դաստիարակել կարեկցանք, եթե այն տառապանք է բերում։ Շատ ծնողներ փորձում են իրենց երեխաներին խնայել դրանից։ Դուք դա սխա՞լ եք համարում։

Առանց դրա ամբողջ կյանքում մենք ասես նարկոզի տակ ենք, պարզապես ոչինչ չենք զգում։ Գուցե նաեւ ցավ չենք զգում, բայց մնացած բոլոր հույզերը նույնպես բթացած են։ Ինչպես «Եթե չունես մորաքույր» երգում, կամ՝ շուն, ուրեմն չես կորցնի, ինքներդ մտածեք, ինքներդ զգացեք... Բացի այդ, կարեկցանքը ճանաչման ձեւ է, ինտելեկտի տեսակ։ Շատերին, որոնց թվում է, թե աշխարհը հիմնականում ճանաչվում է սարքերի միջոցով, չափվում է ֆիզիկական կամ, ասենք, մաթեմատիկական չափումներով կամ անգամ 5 զգայարանների միջոցով, նրանք պարզապես չգիտեն, որ ըստ էության, եթե լրիվ կույր ու խուլ չեն, ապա առնվազն դալտոնիկ են նրանց համեմատ, ովքեր կարողանում են ու չեն վախենում կարեկցել։ Մենք կարող ենք լրիվ չհասկանալ ինչ-որ մեկին, չընդունել նրա կենսակերպը, հասկացությունները, գործողությունները, հակումները, մենք կարող ենք նրան անգամ առանձնապես չսիրել, բայց կարեկցել կարողանալը ի վերուստ տրված շնորհ է, ու առանց դրա մենք պարզապես վնասով դուրս կգանք։ Ինչպես ասել է Ֆ.Տյուտչեւը. «...մեզ կարեկցանքը տրվում է, ինչպես տրվում է երանությունը», այսինքն՝ այդ ունակությունն իսկապես Աստծո ողորմածությունն է, պարզապես աշխարհը բացվում է այլ գույներով։ Մնում է միայն մի փոքր բան՝ վեր բարձրանալ այդ կարեկցանքից, դասավորել փազլը՝ ինչի համար է այն տրվում... Իմաստը, իմ կարծիքով, այդ էներգիայի տրանսֆորմացիան է։ Այդ էներգիան, դրա աղբյուրը ազատվելն է տառապալից ցանկությունից, շտկել աշխարհի մի ինչ-որ «անհաջող» դրվագ, եւ միայն դա կարող է ճիշտ ուղղորդվել դեպի արարում։ Իսկ վերջինը հենց կյանքն է, այն հուրը Երկրի վրա աստվածային էներգիայից, որը կրելը, ըստ իս, մարդկային մարմնավորման հիմնական նշանակությունն է։


3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը. Նարեկ Կարապետյան

3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը. Նարեկ...

13:04

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված...

12:04

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն առաջնորդին

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն...

11:39

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

11:23

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել...

11:08

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

10:52

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ Բեգլարյան

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ...

10:35

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա. Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա....

10:17

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

09:49

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքը

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց...

09:33

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

09:19

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են...

09:02

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում». Քաղաքապետարան

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում»....

00:38

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան...

23:49

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության ստանալ

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության...

23:38

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները Հայաստանի դատական ատյաններում քննելու հարցը

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները...

23:33

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ նախարար

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ...

23:03

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ...

15:22

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի....

15:09

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող կամուրջ

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող...

14:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44