Տեղի է ունեցել «Անցում՝ կրթությունից աշխատաշուկա» ծրագրի համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են երկամյա ծրագրի արդյունքներն ու համագործակցության շրջանակները: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շիրակի մարզի՝ մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ղեկավարներ, կրթական և բիզնես կառույցների գործընկեր ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
«Կրթությունից դեպի աշխատաշուկա բարեհաջող անցման նպատակով հանրային-մասնավոր համագործակցություն՝ Շիրակի մարզում» («Անցում՝ կրթությունից աշխատաշուկա») ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Մարդը՝ կարիքի մեջ» ՀԿ-ն: Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի միջև կապն ամրապնդելով: Շիրակի մարզի Ամասիայի, Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարաններում, Արթիկի պետական քոլեջում ու Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում ներդրվել ու փորձարկվել են ՄԿՈՒ-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմներ և աշխատանքի վրա հիմնված ուսուցման մասնագիտական ու կարճաժամկետ դասընթացներ՝ տեքստիլ և գյուղատնտեսության ոլորտների ուղղությամբ: Ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար կահավորվել են հատուկ դասասենյակներ ու լաբորատորիաներ, վերապատրաստվել է դասախոսական կազմը: ԵՄ ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսը ծրագրի լավ հատկանիշներից մատնանշել է ձեռներեցության հմտությունների ձեռքբերումը: Ըստ նրա՝ ծրագրի ավարտից հետո համարժեք աշխատանք չգտնելու դեպքում շահառուները կարող են հանդես գալ սեփական նախաձեռնությամբ: Աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության արդյունքում Շիրակի մարզի նշյալ 4 ուսհաստատություններում ձևավորվել և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորվել են 8 կարճաժամկետ և 4 երկարաժամկետ ուսումնական ծրագրեր։ Ներդրված կարճաժամկետ դասընթացներին ընդգրկված է շուրջ 130 մասնակից. նրանցից տասն արդեն աշխատում է, իսկ ևս 8-ը ԵՄ-ի ֆինանսավորմամբ վճարովի փորձաշրջան է անցնում՝ ըստ գործատուների հետ ձեռք բերված համագործակցության պայմանավորվածության: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց ու կառույցներին, որոնց աշխատանքի և աջակցության շնորհիվ հնարավոր եղավ ծրագիրը կյանքի կոչել, և նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու գործընթացին և խորացնելու արդյունքները: «ՄԿՈՒ ոլորտը մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է, և ոլորտի դրական առաջընթացն էապես նպաստելու է մեր հասարակության և տնտեսության զարգացմանը: Խիստ կարևորում ենք ՄԿՈՒ ոլորտում մասնավորի հետ կապերի սերտացումը, ինչը նպաստում է ուսհաստատությունների կարողությունների բարելավմանը»,- ասել է փոխնախարարը՝ ընդգծելով թվային տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները հեռավար ուսուցում կազմակերպելու համար: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որը համակարգային, իրավական կարգավորում կմտցնի ուսհաստատությունների աշխատանքի կազմակերպման մեջ: Նա շնորհավորել է կողմերին, հաջողություն մաղթել և հույս հայտնել, որ ծրագրի մասնակիցները ձեռք բերված փորձն ու կարողությունները կփոխանցեն նաև մյուս գործընկերներին: Միջոցառման ընթացքում «Մարդը՝ կարիքի մեջ» ՀԿ-ի և ծրագրի մասնակից ՄԿՈՒ հաստատությունների միջև ստորագրվել է նվիրատվության հուշագիր: Նշենք, որ ծրագրի շրջանակում ՄԿՈՒ հաստատությունների համար ստեղծվել է ուղեցույց-ձեռնարկ՝ աշխատաշուկայի կարիքների հետազոտման և արդյունավետ հաղորդակցման համար:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01