Դեկտեմբերի 10-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Համախմբվելով հանուն կանաչ էներգիայի» խորագիրը կրող համաժողովին: Այն նախաձեռնվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» և Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետը նշել է. «Ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար կանաչ ապագայի տեսլականը այլընտրանք չունի: Կլիմայի փոփոխության հետևանքով մարդկությանը և բնությանը պատճառվում են անդառնալի վնասներ, ինչը ստիպում է պատասխանատվություն ստանձնել և համատեղ իրական ջանքեր գործադրել կանաչ ապագայի կառուցման ուղղությամբ:
2021թ. Հայաստանի կառավարությունը հաստատել է Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2021-2030թթ. համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել 40%-ով՝ 1990թ. մակարդակի համեմատ։ Այդ կապակցությամբ 2021-2026թթ․ կառավարության ծրագրով Հայաստանը նախատեսել է մի շարք միջոցառումներ՝
• Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացում,
• էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների խթանում և հարակից ենթակառուցվածքների ներդրում,
• անտառապատում և այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում։
Ցանկանում եմ նաև ընդգծել, որ արտանետումների նվազեցման ուղղությամբ սահմանված թիրախներն ապահովելու և կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային օրակարգին ակտիվ մասնակից դառնալու համար հանրային միջոցները բավարար չեն: Այս համատեքստում կարևորում եմ կայուն ֆինանսավորման օրակարգի շուրջ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են գործուն քայլեր՝ մասնավորապես նկատի ունենալով Հայաստանի կենտրոնական բանկի համագործակցությունը միջազգային հեղինակավոր հարթակների և կազմակերպությունների հետ:
Հարգելի՛ ներկաներ,
Այսօրվա համաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում, որպեսզի մատնանշենք մեր միասնական նպատակի համար անհրաժեշտ գործնական քայլերը: Այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրը այս գործընթացի ակտիվ մասնակիցն է։ Վստահ եմ, որ, որպես կայուն ֆինանսավորման դեսպաններ, դուք շարունակելու եք աջակցել մեզ՝ մեկտեղելով բոլորիս ջանքերը՝ հանուն Հայաստանի կանաչ ապագայի»:
Բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: 2 մասից բաղկացած համաժողովի առաջին հատվածում քննարկվել են տնտեսության կայուն զարգացման հիմնահարցերը՝ հետազոտությունների ու կրթության, ֆինանսական ծառայությունների ու կարգավորումների և պետության դերի մասին: Համաժողովի երկրորդ մասը նվիրված է եղել կայուն ֆինանսավորման ոլորտի կարգավորման հեռանկարներին՝ բնապահպանությանն առնչվող ֆինանսական ռիսկերի և կայուն ֆինանսավորման ներկայիս միտումների, ՀՀ կառավարության զարգացման տեսլականի, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 26-րդ կոնֆերանսի արդյունքների ու հետագա քայլերի, կանաչ պարտատոմսերի և այլ հարցերի վերաբերյալ: Համաժողովն ամփոփվել է պանելային քննարկմամբ:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44