Հայաստան խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ նախագահի հրաժարականը պահանջող նախագիծ։ Ալեն Սիմոնյանն այս կապակցությամբ ասել է, թե «Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ: Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում», բայց ահա ընդդիմությունը այսպիսի նախագիծ է դրել շրջանառության մեջ, ինչը վկայում է ընդդիմության ապիկարության մասին։ Իսկ ես ինչ արել եմ՝ ճիշտ եմ արել, ասել է ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանը վերջին շրջանում հայտնվել է մի շարք սկանդալների կենտրոնում՝ Լավրովի պլան, գերիներ, ասֆալտի գործ եւ այլն։ Ալեն Սիմոնյանի՝ ռուս լրագրողների հետ հանդիպմանը Լավրովի պլանի ու Արցախին Ռուսաստանի դավաճանության վերաբերյալ հիշատակումները նյարդային արձագանքներ են առաջացրել ՌԴ ԱԳՆ-ում։ Մի բան է մեդիա-փորձագիտական շրջանակների, այլ բան՝ պետության առաջին դեմքերից մեկի պարագան։
Հնարավոր է՝ ընդդիմության նախաձեռնությունը կապված է հենց այս հանգամանքի հետ՝ Զախարովայի բառերով՝ ՌԴ ղեկավարության առաջադրանքները կատարող Կոպիրկինի հրահանգավորումով։ Հնարավոր է՝ դրա համար էր Զախարովան ասում, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների թեման փակված է, որպեսզի կասկածներ չլինեն։
Ալեն Սիմոնյանն իր հրաժարականի հարցը կապում է Հայաստանի գլխին կախված սպառնալիքների հետ։ Հարց է առաջանում՝ իսկ ինչով է զբաղված նրա գլխավորած ԱԺ-ն եւ հատկապես իշխող մեծամասնությունը Հայաստանի պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում։ ԱԺ-ն ընդունե՞լ է որեւէ որոշում, հայտարարություն, որը կապված է հայկական շահերի ու պահանջների հետ, թե՞ ամեն կերպ խուսափում է դրանից՝ պահելով եռակողմ փաթեթի ու «խաղաղ դարաշրջանի» թիկունքը։
Խոսքը նաեւ պողպատի մանդատի մյուս բաղադրիչին՝ Հայաստան դաշինքին է վերաբերում, որը որոշել է «դիմադրությունը» սկսել Նոր տարի անելուց հետո։ Հիմա, դաշինքը սահմանազատման վերաբերյալ մի կիսատ-պռատ, բայց գոնե մի շարք կարեւոր դրույթներ պարունակող նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը պետք է քննարկվի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում։ Ճիշտ է՝ այնպիսի ձեւակերպումներով, որ մեծամասնությանն առիթ տա մերժելու, եւ երկուսով անցնեն միակ բանին, որը նրանց մոտ լավ է ստացվում՝ հայհոյանքների ու մեղադրանքների, եւ դա պատահական չէ։ Դա է մոսկովյան քվոտաներով ձեւավորված Փաշինյան-Քոչարյան տանդեմի «փոխադարձ զսպման» մեխանիզմի էությունը՝ խորհրդարանում բացառել կարեւոր որոշումների ընդունումը։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03