«3+3» ֆորմատն ամբողջությամբ թուրքական է, որն առաջին անգամ նախաձեռնվել է 2008 թվականին ռուս-վրացական պատերազմից հետո, իսկ հիմա Վրաստանը հստակ հայտարարել է, որ չի մասնակցի Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով, որովհետև Վրաստանում գիտակցում են, որ այդտեղ քննարկվելու է Աբխազիայի և Օսիայի հարցը, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ Մելքոնյանի, Արցախի կարգավիճակի հարցը ևս «3+3»-ում չի կարող շրջանցվել։
«Փաշինյանի ասածները, թե պատրաստ են քննարկումների, եթե դրանք այլ ձևաչափերի չեն խանգարում, իրականության հետ կապ չունեն։ Այս ձևաչափի հանգուցային շեշտը հետևյալն է՝ առանց կոնֆլիկտների տարածաշրջան. իսկ այս տարածաշրջանում կոնֆլիկտներից մեկը Աբխազիայի և Օսիայի հարցն է, մյուսը՝ Արցախինը, և, փաստորեն, Վրաստանը դա գիտակցում է, քննարկմանը չի մասնակցում, իսկ Հայաստանը մասնակցում է», - ասել է Մելքոնյանը։
Թուրքագետի կարծիքով՝ «3+2» ձևաչափի նպատակն է՝ տարածաշրջանային տերությունների միջոցով լուծել առկա խնդիրները, սակայն Հայաստանը որևէ բան չի կարող լուծել, որովհետև սուբյեկտ չէ։
«Հայաստանի կարծիքը որևէ մեկը չի հարցնում, մեզ սրան մասնակցել պարտադրում է իրավիճակն ու մեր թուլությունը։ Կա նաև ռուս-թուրքական որոշակի պարտադրանք, որովհետև Ռուսաստանի համար սա ձեռնտու է, այստեղ կարող է քննարկվել երկաթուղու հարցը։ ՌԴ-ն պետք է սրան մասնակցություն ունենա՝ նաև հավասարակշռություն պահպանելու համար», - ասել է թուրքագետը։
Մելքոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այս ձևաչափին չի կարող համաձայնություն չտալ, որովհետև «3+2»-ը ենթադրում է տարածաշրջանում ճանապարհների բացում, իսկ դա էլ նշանակում է Սյունիքով միջանցքի տրամադրում։
«Բանակցությունների ժամանակ պետությունները սովորաբար ունենում են տալու և վերցնելու ինչ-որ բան։ Հայաստանն այդ բանակցությունների սեղանին որևէ բան չունի առաջարկելու և չունի ռեսուրս՝ դրված պահանջները մերժելու։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ կարծես՝ գործ ունենք մի նախապես գծված պրոյեկտի հետ, որը իրականություն է դառնում, և որին հայկական պետությունը զոհաբերվում է շատ կոպիտ ձևով», - ասել է Մելքոնյանը։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03