«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին կալանավորելու որոշումն ապօրինի է, վերաքննիչ բողոք կներկայացվի, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Վարդենիս համայնքի նախկին ղեկավար, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի պաշտպան Բակուր Օհանյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Արամ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կայացրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ստեփանյանը, ինչն ակնհայտ ապօրինի դատական ակտ է, ոչ միայն չի բխում արդարադատության շահից, այլև ներկայացնում է այլոց շահերը: Օհանյանի խոսքով՝ դատական ակտը պատճառաբանված չէ, դատավորն այնպիսի գործողություններ է կատարել, ինչի իրավունքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չունի: Մասնավորապես, Հարությունյանի նկատմամբ արդեն իսկ եղել է ընտրված խափանման միջոց՝ գրավ՝ 10 մլն դրամի չափով, սակայն այն փոխվել է։
«Բնականաբար, դատավորը չէր կարող երկրորդ խափանման միջոց ընտրել, ինչն արգելվում է օրենքով։ Որոշում է կայացրել՝ որպես խափանման միջոց գրավը վերացնել և կալանավորումը կիրառել որպես խափանման միջոց, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է կոնկրետ սուբյեկտները, թե ովքեր կարող են որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացնել. դրանք են՝ դատախազությունը, ինչպես նաև քննիչը՝ դատախազի թույլտվությամբ, իսկ դատավորին նման լիազորություն օրենքով տրված չէ, դա օրենքի կոպիտ խախտում է, նաև իր մեջ հանցագործության տարրեր կարող է պարունակել»,- նշել է փաստաբանը՝ չբացառելով, որ հետագայում գուցե բարձրացվի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը:
Փաստաբանը տեղեկացրել է նաև, որ այս ընթացքում բազմաթիվ քննչական գործողություններ են եղել, Հարությունյանը պատշաճ ներկայացել է քննչական գործողություններին, դրսևորել միայն օրինական վարքագիծ, որևէ ապօրինի գործողություն չի կատարել։ Կալանավորման միջնորդությամբ ևս ոչ մի փաստարկ չի ներկայացվել, որը կհիմնավորեր, որ Հարությունյանը կարող է նույնիսկ նման նպատակ ունենալ:
Փաստաբանը հավելել է, որ Արամ Հարությունյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ ամբողջ ծավալով, մեղադրանքը չի ընդունել ի սկզբանե։ Հարությունյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, պաշտպանի խոսքով, անհիմն է:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03