2021 թվականին ամբողջ աշխարհում կալանավորված լրագրողների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 488-ի։ Այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության ամենամյա զեկույցում։ Պատանդ է պահվում 65 մարդ։ Սպանված լրագրողների թիվը (46) ամենացածրն է վերջին 20 տարվա ընթացքում։
«1995 թվականին RSF-ի տարեկան զեկույցների հրապարակումից ի վեր երբեք բանտերում գտնվող լրագրողների թիվն այսքան մեծ չի եղել: 2021 թվականի դեկտեմբերի կեսերի դրությամբ RSF-ն ուներ 488 լրագրող: Նրանց թիվը մեկ տարում աճել է 20%-ով։ Անօրինական կալանավորումների թվի այս բացառիկ աճը հիմնականում կապված է երեք երկրների հետ՝ Բիրմայի, Բելառուսի եւ Չինաստանի»,-ասվում է զեկույցում։
Բացի այդ, նախկինում RSF-ը չի հաշվել այսքան թվով կին լրագրողների բանտում. նրանցից 60-ը ներկայումս բանտարկված են իրենց մասնագիտության պատճառով: Սա մեկ երրորդով ավելի է (33%), քան 2020 թվականին։
«Լրագրողների անօրինական կալանավորումների նման մեծ թվի պատճառը երեք բռնապետական ռեժիմների գործունեության արդյունքն է,-ասել է RSF-ի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը,-հետեւանք է ամբողջ աշխարհում բռնապետական միտումների, ճգնաժամների։ Դա կարող է լինել նաեւ ուժերի նոր աշխարհաքաղաքական դասավորվածության արդյունք, երբ չկա բավարար ճնշում ավտորիտար ռեժիմների վրա՝ սահմանափակելու նրանց ռեպրեսիվ գործողությունները»:
Միայն 2003 թվականին սպանված լրագրողների թիվը 50-ից պակաս էր: 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ սպանվածների թիվը՝ 46, բացատրվում է զինված հակամարտությունների ինտենսիվության նվազմամբ (Սիրիա, Իրաք, Եմեն) եւ ԶԼՄ-ների ազատությունը պաշտպանելու համար կազմակերպությունների մոբիլիզացմամբ։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44