ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Վեդի քաղաքի 59-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հունվարի 5-ին Վեդի քաղաքի 61-ամյա բնակիչը, իր կողմից որպես բնակարան օգտագործվող՝ Վեդու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող՝ ծերերի համար նախատեսված խաղասենյակում, իր հետ համատեղ բնակվող 59-ամյա տղամարդու, 55-ամյա և երկու 17-ամյա անչափահաս համաքաղաքացիների, ինչպես նաև Գոռավան գյուղի 57-ամյա բնակչի հետ խնջույք է կազմակերպել, որի ընթացքում երիտասարդները բջջային հեռախոսով երաժշտություն են միացրել և պարել: Որոշ ժամանակ անց՝ ժամը 22։00-ի սահմաններում, 59-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել ներկաների հասցեին՝ պահանջելով այլևս չաղմկել և չխանգարել իրեն։Հայհոյանքներ հնչեցնելու համար վերջինիս պատժելու և ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, խնջույքի մասնակիցները ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել բազմոցին պառկած տղամարդու մարմնի տարբեր մասերին, որից հետո Գոռավան գյուղի բնակիչը նաև կիթառով է հարվածներ հասցրել նրա գլխին, ինչպես նաև 61-ամյա և անչափահաս բնակիչներից մեկի հետ բազմաթիվ հարվածներ հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքից երկու օր անց՝ հունվարի 7-ին, Վեդիի 61 և 55-ամյա բնակիչները տուժողի դին նույն սենյակում տեղավորել են փայտե արկղում, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 8-ին՝ ժամը 00:00-ից մինչև ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, 17-ամյա երիտասարդները վերոնշյալ արկղը «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Քաղցրաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կից գտնվող աղբավայր, թողել այնտեղ և հեռացել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վեդի քաղաքի 61-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 17-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 17-ամյա մյուս երիտասարդին և 55-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գոռավան գյուղի բնակչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վերջինիս մահվան հիմքով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01