Դեկտեմբերի 22-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը՝ Big Christmas Market with Coca-Cola-ն, որն իր մասշտաբներով մինչ օրս կազմակերպված առաջին ցուցահանդեսն է: Big Projects ՍՊԸ-ի կողմից կազմակերպված այս ցուցահանդես-տոնավաճառն ընդգրկում է 360-ից ավել ամենատարբեր բիզնեսներ, ձեռագործ աշխատանքներ ներկայացնող անհատներ: Միջոցառման նպատակն է նախ քաղաքացիների համար ամանորյա գնումները համատեղել հետաքրքիր ժամանցի հետ, ինչպես նաև՝ խթանել Հայաստանում արտադրող-սպառող կապի ամրապնդմանը, բիզնեսներին տալ հնարավորություն միանգամից մեծ թվով այցելուների համար ներկայացնել իրենց արտադրանքը և իհարկե օգտագործել ցուցահանդեսը որպես բրենդի առաջխաղացման գործիք՝ իր բոլոր հնարավորություններով: Կազմակերպիչները միջոցառմանը պատրաստվել են դեռ օգոստոսից:

Ցուցահանդեսը մինչև դեկտեմբերի 26-ը՝ 12:00-ից 22:00-ը բաց կլինի: Բոլոր կազմակերպությունները ներկայացված են հատուկ առաջարկներով, զեղչերով կամ գործարանային արժեքներով: Բոլոր օրերին սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, խաղարկություններ և հետաքրքիր անակնկալներ: Միջոցառման համակազմակերպիչն է Coca-Cola Hellenic Bottling ընկերությունը, գլխավոր հովանավորն է ArLeAM.com ընկերությունը, գլխավոր գործընկերն է Galaxy Group of companies-ը:

Ֆինտեխ հովանավորն է Telcell-ը և դիզայնի ու տպագրության հովանավորն է Creative Lab-ը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RAի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանը և Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի գծով խորհրդական Ֆլորա Աթոյանը:

Միջոցառման գործընկերներն ու հյուրերը, ողջունելով ներկաներին, խոսեցին նմանատիպ միջոցառումների կարևորության և ակտուալության մասին: Միջոցառման առաջին օրվա հենց առաջին ժամերն արդեն լիքն էին այցելուներով: Այցելուների խոսքով՝ դեռ համալիրի աստիճաններից զգացվում է ամանորյա շունչն ու տրամադրությունը, և ամենակարևորը` բոլոր գնումները կատարվում են զեղչերով կամ հատուկ առաջարկներով: Ցուցահանդես-տոնավաճառը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 26-ը, ժամը 20:00:






13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44