Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրած Հրաչյա Սարգսյանին ՔՊ-ի շարքերն ընդունելու վերաբերյալ որևէ քննարկում չի եղել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում անդրադառնալով ավագանու անդամ Էռնեստ Ավանեսյանի հարցին, ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Ավանեսյանը նաեւ նկատել էր, որ երեկ Հ1-ի եթերում Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր, որ չի կարծում, որ քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա կա. «Հիմա կա՞ համակարգային կոռուպցիա քաղաքապտետարանում, թե ոչ»,-հարցերց նա:
Ի պատասխան Արմեն Գալջյանն ասաց. ««Ինչ վերաբերում է համակարգային կոռուպցիային, ես կասեմ հետևյալը, այո, քաղաքապետարանում շարունակում են դրսևորվել կոռուպցիոն երևույթներ ու ռիսկեր, համակարգային ձևակերպում տալը այս պարագայում չեմ կարծում, որ խիստ անհրաժեշտություն է, բայց այն, որ կոռուպցիոն երևույթներ կան, դա անհերքելի փաստ է եւ մենք՝ որպես ավագանու անդամներ հաճախ նկատել ենք դա և փորձել ենք բարձրաձայնել»:
Էռնեստ Ավանեսյանն էլ նկատեց, որ այս պատասխանում փաստում են, որ կա հակասություն խմբակցության եւ քաղաքապետի թեկնածուի միջեւ:
Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:
Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03