Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննական բաժանմունքում խարդախություն հատկանիշով նյութեր են նախապատրաստվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նյութերը նախապատրաստվում են Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Գագիկ Հ.-ի դիմումի փաստով: Վերջինս դիմել է ոստիկանության Վարդենիսի բաժին և հայտնել, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը կապ է հաստատել իր հետ, գրելով, որ Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվածներին և բազմազավակ ընտանիքներին տրամադրում են օգնություն՝ մինչև 50 կգ ծանրոցներ, տալով իբրև առաքիչ՝ ոմն անձի բջջային հեռախոսահամարը:
Գագիկ Հ.-ն կապ է հաստատել նշված հեռախոսահամարով և հայտնել, որ ունի 5 անչափահաս երեխա և այդ անձը Գագիկ Հ.-ին հայտնել է, որ փաթեթների տեղափոխման համար պետք նշված բջջային հեռախոսահամարին փոխանցի յուրաքանչյուր փաթեթի համար 7600 դրամ գումար: Դեկտեմբերի 10 –ին և 11-ին ինքը «ԹելՍել» կապի միջոցով նշված բջջային հեռախոսահամարին փոխանցել է ընդհանուր 38 300 դրամ՝ պայմանավորվելով, որ փաթեթները կառաքվի մինչև դեկտեմբերի 17-ը, սակայն մինչ օրս որևէ առաքում չի կատարվել և նշված բջջային հեռախոսահամարը չի պատասխանում իր զանգերին:
Կայքի տեղեկություններով՝ ֆեյսբուքյան օգտատերը Արարատի մարզի բնակիչ Աշոտ Ա.-ն է: Ոստիկաններն էլ ունեն կասկածներ, որ հնարավոր է, այլ քաղաքացիներ նույնպես տուժած լինեն Աշոտ Ա.-ի կողմից:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01