Երեւանի քաղաքապետարանում կոռուպցիայի ակնհայտ դեպքեր չկան։ Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նա հավելեց, որ քրեական գործ է հարուցվել աղբահանության մասով։
Սարգսյանը վստահեցրեց, որ իր եկամտի միակ աղբյուրը աշխատավարձն ու պարգեւավճարներն են։ «Ես անկուսակցական եմ։ Չեմ կարծում, որ պառակտումը կշարունակվի։ Ես համաձայնեցի ստանձնել այս պաշտոնը՝ այն հաղթահարելու համար։ Գործող քաղաքապետ Մարությանի հետ խնդիրներ չունեմ»,-ասաց նա։
Առաջին փոխքաղաքապետը կարծում է, որ գտնվում է քաղաքական գծի վրա է, որին իշխող կուսակցությունը հրապարակայնորեն պաշտպանում է, եւ չի կարծում, որ կուսակցության կարծիքից չնչին շեղվելու պատճառով իրեն կարող են հեռացնել։
«Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից լինի իրենց շարքերը համալրելու առաջարկներ, ապա այդ ժամանակ կխոսենք։ Ես աշխատել եմ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանությունների հետ։ Եթե ինչ-որ բան հակասում է իմ սկզբունքներին, ապա ես կարող եմ հեռանալ։ Եթե ես խախտում թույլ տամ, ապա պատրաստ եմ պատասխանատվություն կրել օրենքի շրջանակում»,-շեշտեց նա։
Սարգսյանը վստահեցրեց, որ առանձնազրույց չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զանգեր ու նամակներ չի ստացել։ «Իմ թեկնածությունն առաջադրել են Երեւանի ավագանու անդամները՝ արդյունավետ կառավարման, նախագծերի համատեղ իրականացման, փոփոխությունների իրականացման պայմաններով»,-հավելեց պաշտոնյան։
Ինչ վերաբերում է իշխող կուսակցության արտաքին քաղաքականությանը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա, նրա գնահատմամբ, նման հարաբերություններ հաստատելու համար շատ ժամանակ է պետք։
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03