ARM | RUS |

Ադրբեջանը սահմանազատումից առաջ փորձում է օգտագործել իր հաղթողի դիրքը՝ այդ խաղը պարտադրելու համար․ Արմեն Սարգսյան

22.12.21 | 19:20

Asia Times-ն այսօր հրապարակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցի երկրորդ հատվածը, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Վերադառնանք Հայաստան-Ադրբեջան լարվածությանը. համաձա՞յն եք այն մեկնաբանության հետ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտությունը կրոնական տարր ունի: Ինչպես Հայաստանն է դատապարտում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում եկեղեցիների պղծումը, նույն կերպ էլ Ադրբեջանի նախագահն էր դժգոհում, որ Հայաստանը ոչնչացրել է առնվազն «70 մզկիթ» վիճելի տարածքներում։ Նկարագրելով, թե ինչ է կատարվում Սիրիայում և Աֆղանստանում, կամ արտահայտելով այն միտքը, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ներգրավվել՝ Ադրբեջանի համար կռվելու նպատակով, դուք մի քանի անգամ օգտագործել եք «իսլամական ահաբեկչություն» եզրույթը։ Ձեզ չի՞ մտահոգում այն, որ այդ կերպ ու նման հռետորաբանությամբ կմեծանա ճեղքվածքը Հայաստանի ու մահմեդական աշխարհի միջև և կօտարացնի Հայաստանի փոքրաթիվ մահմեդական համայնքին:

Կարծում եմ՝ առաջին հերթին, հայ պաշտոնյաների կողմից «իսլամիստ ահաբեկիչ» եզրույթի օգտագործումը շատ դեպքերում պարզապես արտացոլում է իրականությունը։ Ահաբեկիչը մնում է ահաբեկիչ, կապ չունի, թե որ հավատքն է դավանում: Սակայն այս երևույթը գալիս է սիրիական պատերազմից, իսկ Թուրքիան նրանց բերել է Սիրիայից։ Դա ավելի շատ նրանց դրդապատճառին է վերաբերում, քան Հայաստանի մոտեցմանը: Նրանք անձինք են, որոնք կրոնական դրդապատճառներ ունեն կամ կրոնական պատերազմի մեջ են, քանի որ գումար են ստանում, որովհետև վարձկաններ են։

Ամենևին համաձայն չեմ, թե Լեռնային Ղարաբաղի պատերազմը կամ հակամարտությունը երբևէ կրոնական տարրեր է ունեցել։ Նախ, այնտեղ միայն մի քանի մզկիթ կա, իսկ հայկական եկեղեցիները բազմաթիվ են։ Ես անձամբ ողջունել եմ Շուշիում գտնվող մզկիթի ամբողջական վերանորոգումը, որը վերջնականապես ավարտվեց հայ և մահմեդական անձանց աջակցությամբ: Այն ամբողջությամբ վերանորոգված է։ Ես եղել եմ այնտեղ. ներգրավված էին մասնագետներ, ճարտարապետներ, որոնք խորհուրդ էին տալիս՝ ինչպես ճիշտ վերականգնել այն: Գեղեցիկ մզկիթ է։ Եվ եթե ադրբեջանցիները վերականգնեն գեթ մեկ եկեղեցի, խնդրում եմ՝ լուսանկարն ինձ ուղարկեք։

Սա կրոնական պատերազմ չէ: 70 մզկի՞թ է ավերվել։ Չգիտեմ, ես Ձեզնից եմ լսում այդ մասին: Դուք պետք է շատ կոնկրետ լինեք։ Հայկական եկեղեցիների դեպքում ամեն ինչ շատ կոնկրետ է: Այդ եկեղեցիներն այնտեղ են, որտեղ եղել են հարյուրավոր և հազարավոր տարիներ: Եվ մենք հստակ գիտենք, թե որն է ոչնչացվել։ Ցավոք, մենք մասնագիտացել ենք հայկական եկեղեցիների, ժառանգության ու մշակույթի ավերումը գրանցելու մեջ, առաջին հերթին Օսմանյան կայսրությունում, Թուրքիայում։ Հարյուրավոր հին եկեղեցիներ վերածվել են մզկիթների, կան բազմաթիվ պատմական ապացույցներ: Իսկ եթե ցանկանում եք համեմատել վերաբերմունքը, կարող եք հարց հնչեցնել, թե հանդիպե՞լ եք հայերի, որոնք դժգոհում են, որ Իրանի տարածքում հայկական եկեղեցիներ են քանդվել։ Դուք լսե՞լ եք նման բան: Ո՛չ, ես նույնպես նման բան չեմ լսել: Եվ փաստ է, որ պատմության ընթացքում Իրանում ռեժիմներ, կառավարություններ են փոխվել, բայց Իրանում հայկական համայնքները հիմնականում ծաղկում էին, և Իրանի Իսլամական Հանրապետությունը գումարներ է ծախսել հայկական եկեղեցիների վերանորոգման վրա։ Ես կարող եմ օրինակներ բերել։ Մինչ նախագահ դառնալս մի քանի անգամ եղել եմ Թեհրանում։ Թեհրանի կենտրոնում կա մի հսկայական տարածք, որը կոչվում է «Արարատ» ակումբ։ Երբ գնում ես այնտեղ, կարծես Հայաստանում լինես։ Ամեն ինչ կա՝ բասկետբոլի, ֆուտբոլի խաղադաշտեր, հայ աղջիկներն ու տղաները միասին մարզվում են։ Իսլամական հանրապետության ղեկավարության կողմից մեծ հանդուրժողականություն կա հայկական մշակույթի նկատմամբ։ Իրանում ամենուր շատ հայկական եկեղեցիներ կան։ Խոսքս միայն Սպահանի ու Ռաշտի մասին չէ։

Ինչո՞ւ չենք բողոքում, որ Իրանը ոչնչացնում է հայկական մշակույթը։ Որովհետև դա չի անում: Իրականում նա աջակցում է՝ լինելով իսլամական հանրապետություն, մինչդեռ Թուրքիան իսլամական հանրապետություն չէ, նույնիսկ Ադրբեջանը չի հայտարարել, որ իրենք իսլամական հանրապետություն են։ Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդուրժող է մեր մշակույթի, մեր կրոնի, մեր համոզմունքների հանդեպ։ Եթե որևէ մեկը խոսում է ավերածությունների մասին, թող Իրանի օրինակով այն դիտարկի: Այս պատերազմը կրոնական չէր և չէր կարող լինել։ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների հետ, որոնք իսլամական պետություններ են կամ որտեղ բնակչության մեծ մասը մահմեդականներ են։

Ես պարզապես կուզեի մի փոքր շեղվել ու ճշտել հետևյալը. Դուք ասացիք, որ Սիրիայում ճգնաժամը և ահաբեկչությունը, որը եկավ այնտեղից, պայմանավորված էին կրոնով: Նույն կերպ հնարավո՞ր է ասել, որ, օրինակ, մենք ունենք հրեական ահաբեկչություն, որն արտացոլում է այն, ինչ Իսրայելն իրականացրեց պաղեստինցիների հանդեպ: Կարո՞ղ ենք օգտագործել քրիստոնեական ահաբեկչություն տերմինը՝ «Կու Կլյուքս Կլանին» մատնանշելու համար: Մենք երբեք չենք օգտագործել նման ձևակերպումներ։

Կարծում եմ, Դուք իրոք շեղվեցիք: Ես տերմին ունեմ՝ քվանտային, ասելով, որ այս աշխարհը դարձել է քվանտային և կարող ես մի տեղից մյուսը շեղվել՝ կորցնելով տրամաբանական հետքը։ Բայց Դուք ամբողջությամբ քվանտային հարց բարձրաձայնեցիք, հարց, որին պատասխանելու համար հավանաբար մի քանի ժամ կպահանջվի: Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին:

Այն, ինչ ասացի Սիրիայի դեպքում, նույնիսկ Իրանն է ընդունել, որ Սիրիայում կան բազմաթիվ խմբավորումներ, որոնց ոչ միայն ես, այլև ուրիշներն են անվանում իսլամական ահաբեկիչներ: Թուրքիան վարձկաններ էր բերել, մարդիկ, ովքեր սպանում են հանուն փողի, նրանք կարող են լինել քրիստոնյաներ, մահմեդականներ կամ բուդդիստներ կամ որևէ այլ կրոն դավանողներ: Դա նշանակություն չունի, քանի որ այն, ինչ նրանք են անում, սխալ է։ Սպանել մարդկանց, քանի որ նրանք տարբերվում են, սպանել մարդկանց հանուն փողի ընդունելի չէ ո՛չ քրիստոնեության, ո՛չ էլ իսլամի համար։ Ես մի քանի անգամ Ղուրան եմ կարդացել և ոչինչ չեմ գտել, որ ասի, թե՝ փողի համար պետք է սպանել նրանց, ովքեր տարբերվում են։ Ես նման բան չեմ տեսել։ Գուցե, Դուք տեսել եք և կարող եք ինձ ցույց տալ, եթե գիտեք:

Դուք ճիշտ եք:

Այլոց կրոնն ու մշակույթը հարգելն ինձ համար շատ կարևոր է։

Անդրադառնանք արտաքին քաղաքականությանը: Գիտեմ, որ բավական երկար ժամանակ ճանաչում եք Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, և որ ԱՄՆ նախագահն այս տարվա ապրիլին ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը՝ ի տարբերություն ԱՄՆ բազմաթիվ նախկին նախագահների, ովքեր շրջանցեցին ճանաչման մասին իրենց դիրքորոշումը: Դուք ակնկալու՞մ եք Վաշինգտոնի հետ երկկողմ հարաբերությունների անցում նոր մակարդակի։ Կա՞ն արդյոք նոր զարգացումներ Երևան-Վաշինգտոն հարաբերություններում, որոնք արժանի են ուշադրության:

Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է իմ ազգի և միջազգային հանրության համար։ Անհրաժեշտություն չկա բացատրելու՝ ինչու: Նրանց համար կարևոր է գիտակցել, որ սխալ բան է տեղի ունեցել: Սխալ բան է պատահել այն մարդկանց պապերի ու տատիկների հետ, ովքեր այժմ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ, Արգենտինայի, Լիբանանի և այլ երկրների քաղաքացիներ են։ Եթե չես ճանաչում ցեղասպանությունները, դրանք շարունակվում են։ Ինչպես կարող է մեկն ասել, որ Ռուանդայում ցեղասպանություն չի եղել։ Պետք է ընդունել, որ ցեղասպանություն է եղել, հետո մտածել՝ ինչպես կարող ես պարզապես ապրել դրա հետ և փոխել դրա հետևանքները։

Շատ ուրախ եմ լսել, որ Ռուանդան այժմ շատ ակտիվ և հաջողակ պետություն է։ Նրանք ժամանակակից են, ներդրումներ են կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և դա հրաշալի է, քանի որ նրանք նույնպես անցել են դժոխքի միջով: Նույնը կատարվել է հայերի հետ: Մեծ թվով երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Միացյալ Նահանգները և Միացյալ Նահանգների նախագահը, ճանաչելով ցեղասպանությունը, կարևոր քայլ են անում: Սակայն արդյո՞ք դա պատմական արդարությու՞նն է: Դա կարևոր է Ամերիկայում ապրող հայերի, ամբողջ աշխարհի հայերի համար, բայց կարծում եմ, որ դա կարևոր է նաև ամերիկացիների համար: Նրանք ճանաչում են ինչ-որ բան, որը սխալ էր: Ճանաչելով սխալը՝ առնվազն փորձում ես կանխել հաջորդը:

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին՝ դիվանագիտական, քաղաքական և այլ ոլորտներում, ապա դրանք պետք է դիտարկել ոչ միայն պատմական, այլև իրական քաղաքականության ժամանակակից, պրագմատիկ տեսանկյունից: Իսկ իրական քաղաքականության մեջ նկատվում է Կովկասի վերաձևափոխման գործընթաց, և գուցե լինի Կենտրոնական Ասիայի վերաձևման գործընթաց ևս:

Այսօրվա կասպյան տարածաշրջանը նույնը չէ, ինչ 30 կամ 25 տարի առաջ էր։ Հայաստանի համար այն ժամանակ հնարավորություն կար Կովկասն այլ ճանապարհով վերաձևավորելու գործընթացին մաս կազմել:

Արդյո՞ք Ադրբեջանում այնքան խելացի կլինեն, որ իրենց հաղթանակը վերածեն կայուն խաղաղության: Երբ դու հաղթող կողմ ես՝ ունես առավելություն, կարող ես նաև փոխզիջումների գնալ, քանի որ հաղթանակը քոնն է։ Պետք է բավականաչափ իմաստուն լինել՝ հասկանալու համար, որ փոխզիջումների գնալով, կարող ես հարաբերություններ ստեղծել, որոնք շատ ավելի երկար կտևեն։ Մենք ապրում ենք, ինչպես ասացի, քվանտային աշխարհում, և ամեն ինչ շատ արագ ու անսպասելի է փոխվում: Մենք ունենք Թուրքիայի նման հարևան, և դժվար է կանխատեսել, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը։

Անդրադառնանք նաև Իրան-Հայաստան հարաբերություններին։ Դուք, անշուշտ, լսել եք Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին լարվածության մասին։ Բաքվի կառավարությունը Գորիս-Կապան ճանապարհով Հայաստան մտնող իրանական բեռնատարներից զգալի վճարներ է գանձում, ինչը փաստացի կտրում է Իրանին Հայաստանից: Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանի այս ծրագիրը բացասական ազդեցություն կունենա՞ Իրանի հետ ձեր առևտրային հարաբերությունների վրա։ Ինչպե՞ս եք գնահատում Իրան-Հայաստան հարաբերությունները քաղաքական, տնտեսական, ֆինանսական, գիտական և մշակութային ոլորտներում։

Ապացուցելու կարիք չկա, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները կենսական և շահեկան են Հայաստանի համար։ Իրանը երկար տարիներ եղել է մեր վստահելի հարևանը։ Նույնիսկ արևմտյան մեր բարեկամներից շատերն ընդունում են, որ կարող են տարաձայնություններ ու լարվածություն ունենալ Իրանի հետ, բայց Իրան-Հայաստան հարաբերությունները զարգանում են այլ հարթության վրա: Շատ կարևոր է, որ մեր հարաբերությունները առևտրատնտեսական, քաղաքական կամ մշակութային ոլորտներում լինեն խորն ու արդյունավետ։ Պատմությունը ցույց է տալիս, որ մենք կարող ենք վստահել Իրանին և երկարատև հարաբերություններ ունենալ և՛ որպես պետություն, և՛ որպես ազգ։

Ես արդեն անդրադարձել եմ Թեհրան կատարած իմ այցին։ Երիտասարդ ու կենսունակ մարդկանցով և ուսանողներով երկիր է, որը շատ հետաքրքրված է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով: Սպահանում այցելեցի հայկական եկեղեցի, տեսա գրադարանը, տեղեկացա, որ Իրանի կառավարությունը մեծապես աջակցել է այդ ժառանգության պահպանմանը: Այս ամենը, բնականաբար, Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները դրական հունով զարգացնելու հիմք է: Մենք բոլորս ունենք տարբերություններ: Ձեր հարաբերություններն այլ երկրների հետ նույնքան բարդ են, որքան մեր հարաբերություններն այլ երկրների հետ։ Սակայն երկկողմ մակարդակով Իրանին անհրաժեշտ է ուժեղ, կայուն Հայաստան, իսկ Հայաստանին պետք են Իրանի հետ լավ հարաբերություններ։

Ինչպե՞ս կմեկնաբանեք Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին լարվածությունը և Իրան-Հայաստան առևտրատնտեսական կապերի վրա դրա հետևանքների հավանականությունը:

Իրականությունն այն է, որ ադրբեջանական կողմը դեռևս սահմանազատման գործընթացից առաջ փորձում է օգտագործել իր ռազմական ուժը կամ հաղթողի դիրքը՝ այդ խաղը պարտադրելու և խաղալու համար:

Ինչպես գիտեք, մեր զինվորները դեռևս պատանդ են պահվում Ադրբեջանում և չեն վերադարձվել։ Մինչդեռ, բոլոր մարդասիրական արժեքների համաձայն, պատերազմներից հետո տեղի է ունենում բոլոր ռազմագերիների փոխանակման գործընթաց, ինչը փաստացի տեղի ունեցավ այս և 1994 թվականի պատերազմների ժամանակ, երբ Հայաստանը վերադարձրեց բոլոր ադրբեջանցի գերիներին։ Դեռևս կան բազմաթիվ անուններ, որոնց ճակատագրերն անհայտ են, շատ ընտանիքներ չգիտեն՝ իրենց երեխաները, որդիները ո՞ղջ են, թե՞ ոչ: Սահմանների հետ կապված խնդիրներ կան, Իրանի հետ առևտրի մասով՝ ևս:

Կցանկանայի՝ անդրադառնաք COVID-19 համավարակին և Հայաստանի համար դրա հետևանքներին։ 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է 7,6%-ով, մինչդեռ մեկ տարի առաջ այն աճել էր մինչև 7,6%՝ 2018թ. 5,2%-ից հետո: Ի՞նչ եք կարծում՝ փետրվարին կառավարության կողմից հաստատված տնտեսական արձագանքման ծրագիրն արտաքին աջակցության հետ միասին, ներառյալ՝ Եվրամիության 92 միլիոն եվրոն, կարո՞ղ է նպաստել արագ վերականգնմանը: Մասնավորապես, ո՞րն է Ձեր տեսլականը զբոսաշրջության ոլորտի համար, որն ամենաշատ տուժած ոլորտներից էր:

Հակիճ պատասխանելով նշեմ, որ մենք դեռևս չենք հաղթահարել պատերազմի և Covid-19-ի հետևանքները: Մենք մեծապես գնահատում ենք մեր բոլոր բարեկամների աջակցությունը: Եվրամիությունը հայտարարել է նաև առաջիկա տարիներին Հայաստանին 2,6 միլիարդ եվրոյի աջակցության մասին։

Սա նո՞ր զարգացում է։

Ոչ։ Այստեղ էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Դա մեծ աջակցություն է։ Հարցն այն է, թե որքանով կարող ենք այդ գումարները մեր եվրոպացի գործընկերների հետ միասին օգտագործել երկրի զարգացման համար։ Շատ երկրներում ունենք լավ բարեկամներ: Պետական այցով եղել եմ Իտալիայում, և Իտալիայի կառավարությունը խոստացել է աջակցել Հայաստանին՝ մեծ քանակությամբ պատվաստանյութ տրամադրելով։ Սա նաև պատվաստումների և COVID-19-ի վերաբերյալ Ձեր նախորդ հարցի պատասխանն է։ Ռուսաստանը, որպես առանձնահատուկ գործընկեր և բարեկամ, մեծապես աջակցում է Հայաստանին։

Մենք փոքր ենք, բայց ունենք մեր առավելությունները: Փոքր երկիր ենք, բայց՝ համաշխարհային ազգ։ Ռուսաստանում, հավանաբար, նույնքան հայ է ապրում, որքան Հայաստանում կամ Ամերիկայում։

Երբ ունես փոքր պետություն, պետք է արդյունավետ աշխատես և կկարողանաս հաջողակ լինել: Շատ առումներով փոքրը կարող է արդյունավետ և գեղեցիկ լինել: Դա հսկայական կայսրություն չէ, որը դժվար լինի ղեկավարել: Ամեն ինչ կապված է նրա հետ, թե որքան խելացի ենք մենք և որքանով ենք պատրաստ կարգապահ լինել:

Հարցն այն է, թե որքան արդյունավետ ենք օգտագործում մեր ուժը։ Ադրբեջանը վերջին 26 տարվա ընթացքում բավականին արդյունավետ օգտագործեց իր ուժը՝ նավթը։ Մեր ուժը մեր Սփյուռքն է։ Բայց որքանո՞վ ենք մենք արդյունավետ օգտագործում այն: Անկեղծ ասած, մենք դեռևս այդպես չենք անում։ Մենք դեռ պետք է սովորենք, թե ինչպես այդ տաղանդավոր մարդկանց, նրանց փորձառությունը, գիտելիքները ու հայկական փողերը դրսից բերենք Հայաստան։ Այն պահին, երբ դա սովորենք՝ իսկապես հաջողակ կլինենք։

Իմ վերջին հարցը վերաբերում է նույն թեմային, ինչի մասին նշեցիք: Ուզում եմ խոսենք Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների մասին, Սփյուռք, որը կազմված է 7-10 միլիոն մարդուց՝ սփռված աշխարհի շուրջ 100 երկրներում: Ինչպե՞ս է Հայաստանը օգտագործում հայկական սփյուռքի ներուժը և ներդրումները: Նրանք օգնու՞մ են զարկ տալ երկրի տնտեսության զարգացմանը։

Նրանք օգնում են Հայաստանին, սակայն այդ օգնությունն ավելի շատ հուզական է: Նրանց ունեցած փորձը շատ բարձրակարգ է: Նրանք ամենուր են, և Սփյուռքը շատ ավելի լավ կարող է օգնել Հայաստանին, բայց դրա համար մենք պետք է որոշ փոփոխություններ կատարենք՝ կրկին Սահմանադրությունը փոխելով։ Գիտե՞ք, որ ըստ մեր Սահմանադրության, սփյուռքահայը Հայաստանում չի կարող նախարար լինել։ Կարծում եմ՝ դա մեծ, շատ մեծ սխալ է: Օրինակ՝ հայ մեծ գիտնականը կամ ՏՏ մասնագետը, որը միլիարդավոր դոլարներ է վաստակել, չի կարող Հայաստանում գիտության նախարար դառնալ։ Նա պետք է վերադարձնի իր ամերիկյան անձնագիրը, ունենա միայն հայկական անձնագիր և չորս տարի ապրի միայն Հայաստանում, որպեսզի կարողանա մտածել նախարար դառնալու հնարավորության մասին։

21-րդ դարում մարդիկ չորս տարում կայսրություններ են կառուցում։ Եթե չորս տարի Սիլիկոնյան հովտում չեք, ապա հեռացել եք և այլևս արժեք չեք ներկայացնում: Մեզ օրենք է պետք, որը թույլ կտա այսօր ընտրել մեկին ու վաղը նախարար դարձնել։ Դուք տեսնում եք, որ նրանք գիտեն՝ ինչպես առաջ շարժվել: Ամերիկայում կա երկու պատվաստանյութ՝ Pfizer-ը և Moderna-ն: Գիտե՞ք, թե ով է ստեղծել դրանցից մեկը՝ Նուբար Աֆեյանը, որը հիմնել է Flagship Pioneering վենչուրային ֆոնդը, որը ստեղծել է Moderna-ն: Սակայն նա՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը, չի կարող մեր երկրի կրթության և գիտության նախարար լինել։ Դա անելու համար նա պետք է վերջին չորս տարիներին ապրեր Հայաստանում։ Այդ դեպքում ո՞վ պետք է ստեղծեր Moderna-ն։

Իրականում, 10 միլիոնից ավելի հայ է ապրում արտասահմանում: Ձեր նշած թվում ներառվում են այն հայերը, որոնք ներգրավված են հայկական համայնքներում։ Սակայն շատ հայեր կան, որոնք այդ ցանկում չկան։ Ես ունեմ նման մարդկանց մեծ ցուցակ, և մենք չենք օգտագործում այդ տաղանդներին: Այս շենքում (նախագահական նստավայրում) մենք գիտաժողով անցկացրեցինք՝ նվիրված մի մարդու ծննդյան 100-ամյակին, որի ազգանունը Քեմուրջյան է։ Գիտե՞ք՝ ով է նա։

Ոչ:

Անշուշտ, չգիտեք: Շատ հայեր կան, որոնց մասին մեր հայրենակիցների 90 տոկոսը չգիտեն։ Հիշու՞մ եք լուսնագնացը: Լուսնագնաց, որը Լուսին է հասցվել նախ Խորհրդային Միության, այնուհետև՝ ԱՄՆ-ի կողմից:

Այո, իհարկե:

Իրականում Դուք հիշում եք ամերիկացի տիեզերագնացներին, լուսնագնացներին: Հետո Խորհրդային Միությունը ուղարկեց իր մարսագնացը, այնուհետև դա արեցին ամերիկացիները: Պարոն Քեմուրջյանն էր, որը ստեղծեց այն: Խորհրդային Միության առաջին լուսնագնացը ստեղծվել է Քեմուրջյանի կողմից: ՆԱՍԱ-ն նրան խնդրեց օգնել իրենց, քանի որ նրանք չէին կարող դա անել: Նա պատմության մեջ ռոբոտաշինության ամենամեծ ինժեներներից մեկն է եղել: Եվ նա հայ էր։ Սանկտ Պետերբուրգում այժմ նրա անունը կրող հսկա ինստիտուտ կա։

Նման մարդիկ ամենուր են, բայց մենք դա չենք օգտագործում: Մենք նման ենք Պարսից ծոցի որևէ երկրի, որը որոշել է չօգտագործել իր նավթը: Ի՞նչ է ստացվում արդյունքում՝ անապատ: Հայերս դեռ պետք է սովորենք, թե ինչպես օգտագործել մեր Սփյուռքի ուժը: Եվ ես մեծ ջանքեր եմ ներդնում դրա համար, քանի որ դա ուղիներից մեկն է: Մարդիկ իսկապես չեն հասկանում, թե որքան մեծ է Սփյուռքի հզորությունը, քանի որ այն երբեք չի օգտագործվել։ Մենք պետք է շատ գործ անենք, և դրանցից մեկը Սահմանադրությունը փոխելն է։


3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը. Նարեկ Կարապետյան

3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը. Նարեկ...

13:04

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված...

12:04

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն առաջնորդին

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն...

11:39

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

11:23

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել...

11:08

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

10:52

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ Բեգլարյան

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ...

10:35

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա. Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա....

10:17

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

09:49

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքը

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց...

09:33

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

09:19

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են...

09:02

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում». Քաղաքապետարան

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում»....

00:38

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան...

23:49

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության ստանալ

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության...

23:38

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները Հայաստանի դատական ատյաններում քննելու հարցը

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները...

23:33

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ նախարար

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ...

23:03

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ...

15:22

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի....

15:09

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող կամուրջ

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող...

14:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44