Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու` 4, ծանր վիրավորանքի՝ 3, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և ավազակային հարձակման 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01