ARM | RUS |

Harvard Magazine-ը՝ 13-րդ դարասկզբի Կարապետի Ավետարանի մասին. «Հայկական ստեղծագործությունը, մշակույթը եւ գոյատեւումը»

25.12.21 | 20:30

Harvard Magazine անկախ հրատարակչությունը հրապարակել է «Հայկական ստեղծագործությունը, մշակույթը եւ գոյատեւումը» հոդվածը, որտեղ մանրամասն պատմում է Ամերիկայի հայկական թանգարանի եւ նրա ցուցանմուշների մասին, որոնք արտացոլում են հայ ժողովրդի պատմությունը, ներառյալ հնագույն ժամանակները, միջնադարը, Հայոց ցեղասպանությունը եւ Խորհրդային ժամանակաշրջանը։

«1207 թվականին Կիլիկիայի Հայոց թագավորությունում մի տարեց մատենագիր ավարտին հասցրեց Կարապետի Ավետարանի աշխատությունը։ 11 տարվա քրտնաջան աշխատանքից գրեթե կուրացած՝ նա ավարտին հասցրեց այծի կաշվից 250 էջերի վրա թանաքով գրությունը․․․այժմյան Թուրքիայի հարավում գտնվող վանքում եւ հանձնեց քահանայի: Հաջորդ 700 տարիների ընթացքում ձեռագիրը ժառանգել է քահանաների ընտանիքը եւ ծառայել որպես սուրբ առարկա, հայտնում է Ամերիկայի հայկական թանգարանը Ուոթերթաունում՝ Մասաչուսեթս նահանգում, որտեղ այժմ ցուցադրվում է գիրքը: Եթե մարդը հիվանդանում էր, ապա բժշկվելու համար ընտանիքից խնդրում էր «գրքի օրհնությունը»։ Աղոթողը պետք է մի կտոր հաց կամ կտոր քսեր Ավետարանին»,-ասվում է թանգարանի հուշատախտակում։

«Եթե հիվանդն ուտում էր հացը կամ կտորը քսում էր մարմնին, ապա համարում էին, որ նա բուժվել է»,-գրում է հոդվածի հեղինակ Նել Փորթեր Բրաունը։

Սա թանգարանի ամենահին գիրքն է, ասում է գործադիր տնօրեն Ջեյսոն Սոխիկյանը, եւ այն վերապրել է տարիների ընթացքում թուրք զավթիչների կողմից այլ տեքստերի, արվեստի առարկաների, մշակութային օբյեկտների եւ գյուղերի թալանն ու ոչնչացումը: Թանգարանի ավելի քան 25 000 իրերի հավաքածուն լույս է սփռում հայոց պատմության եւ մշակույթի շուրջ 3000 տարվա վրա՝ սկսած քրիստոնեության առաջին օրերից (հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն) մինչեւ ժամանակակից համաշխարհային սփյուռքը: Այն ներառում է 5000 հնագույն եւ միջնադարյան մետաղադրամներ, նախաքրիստոնեական շրջանի կերամիկա եւ մետաղագործություն, ինչպես նաեւ պատարագի ձեռագրեր եւ առարկաներ, գորգեր, ժանյակներ, ասեղնագործություններ եւ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրագործված ցեղասպանության արտեֆակտներ: Ավելի թարմ են Յուսուֆ Քարշի հայտնի դիմանկարների շարքը, խորհրդային ժամանակաշրջանի ընդհատակյա գործերը, եւ, ինչը զարմանալի է, յուղաներկով մի քանի նկարներ, որոնք պատկանում են ամերիկացի պաթոլոգանատոմ եւ էվթանազիայի իրավունքի ջատագով Ջեք Գեւորգյանին, ում մայրը փրկվել է ցեղասպանությունից։

«Մեր հավաքածուի եւ ցուցահանդեսի առարկաներից շատերը պատմության մասունքներ են»,-ասում է Սոխիկյանը։ «Հայերը հազարամյակներ շարունակ բնակվել են այս հողերում, եւ մեր մշակութային ժառանգությունը հատկապես վերջին դարերում հայտնվել է սպառնալիքի տակ: Մեր թանգարանը եզակի է նրանով, որ այն պահպանում եւ ցուցադրում է այս մասունքներից շատերը, որոնք պատմում են Հայկական լեռնաշխարհ կոչվող տարածքում հազարամյակներ շարունակ հայերի տոկունության, ստեղծագործության, մշակույթի եւ գոյատեւման մասին:

Բացի գիտական արժեքից՝ թանգարանը մեծ տպավորություն է թողնում այցելուների վրա՝ անկախ նրանից, թե որքանով են նրանք ծանոթ հայկական մշակույթին եւ պատմությանը։ Սա վկայում է ոչ միայն հին աշխարհի բազմաշերտության, այլեւ ժողովուրդների՝ գոյատեւելու եւ բարգավաճելու ամուր ցանկության մասին՝ չնայած պատմական ցեղասպանությանը եւ ոչնչացման այլ ձեւերին։ Այս ժառանգության տարրերը գտնելու եւ պահպանելու տեղական ջանքերը սկսվել են 1971 թվականին, երբ ամերիկահայերի ոչ մեծ մի խումբ առաջին անգամ հավաքեց նվիրաբերված իրեր Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքի առաջին հայկական եկեղեցու նկուղում»,-գրում է Նել Փորթեր Բրաունը:

Նահանգը երկար տարիներ համարվել է տուն երկրում երկրորդ ամենամեծ բնակչությամբ ամերիկահայերի համար․ շուրջ 30 000 հայեր ապրում են հիմնականում Բոսթոնում, Վուսթերում եւ Ուոթերթաունում: Լոս Անջելեսում ապրում է 205 000 հայազգի (այդ թվում՝ Շերիլին Սարգսյանը, որը ավելի հայտնի է որպես Շեր, եւ Քարդաշյանների կլանը), սակայն այստեղ թանգարան չկա։ Ուոթերթաունի թանգարանի հիմնադիրները գնել են նախկին բանկի շենքը, որը կառուցվել է Քեմբրիջում The Architects' Collaborative-ից Բեն Թոմփսոնի նախագծով, արժեքավոր ցուցանմուշներ պահվել են առկա պահոցներում եւ սկսել են ցուցահանդեսներ բացել հանրության համար 1991 թվականին՝ նույն տարում, երբ Հայաստանը հռչակեց անկախությունը Խորհրդային Միությունից, նշում է հոդվածի հեղինակը։

«Ամենահուզիչ օբյեկտներից թվում է 1915-1916 թվականներին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսը: Այդ շրջանում բազմազգ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվել են ձերբակալությունների եւ տեղահանությունների, ինչպես նաեւ զանգվածային սպանությունների, սովի եւ համակարգված բնաջնջման։ Շատերը ստիպված են եղել ոտքով գնալ դեպի անապատներ, նրանք մահացել են ճանապարհներին։ Անցած տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջապես հրապարակայնորեն իրադարձությունները ճանաչեց որպես ցեղասպանություն։ «Հայոց ցեղասպանության արդյունքը եղավ համաշխարհային սփյուռքը, եւ այդ սերնդի վերապրած ներկայացուցիչները շարունակեցին բարգավաճել»,-ասում է Սոխիկյանը:

Ցուցանմուշները պատմում են մարդկային զոհերի մասին։

«Սա այն հագուստն է, որը կրել է 1915 թվականի ցեղասպանության զոհ դարձած երեխան»,-թանգարան այցելության ժամանակ ասել է Սոխիկյանը։ «Իսկ XVIII դարի այս Աստվածաշունչը հայտնաբերվել է սիրիական Դեր Զոր անապատում, որտեղ մահացել են տեղահանվածները։ Կան նաեւ մարդկային ոսկորների բեկորներ, մետաղյա վզնոց, որն օգտագործվում էր որպես խոշտանգման գործիք, ձեռագիր նամակներ եւ փրկվածների կողմից ստեղծված ժողովրդական ստեղծագործություններ:

Ըստ genocideeducation.org նախագծի տվյալների՝ Մասաչուսեթսում հայերի առաջին ալիքը սկսվել է Անատոլիայի ողջ տարածքում ամերիկյան բողոքական միսիոներական դպրոցների տարածմամբ, սակայն հետագայում տնտեսական պայմանների վատթարացումը, բռնությունը եւ օսմանյան բանակում հարկադիր զորակոչը հանգեցրել են երկրորդ ալիքի 1890-ականներին։ «Ամենակարեւոր կետը Ուոթերթաունն էր, որտեղ 1896 թվականին բացվեց Hood Rubber-ի նոր գործարանը: 1890-ականների ջարդերից հետո հայերի արտահոսքին զուգահեռ ուղիղ գիծ առաջացավ հայկական գավառների եւ արեւելյան Ուոթերթաունի միջեւ»։

Հազարավոր այլ հայեր են ժամանել այստեղ՝ փրկվելու 1915 թվականի ցեղասպանությունից, ուստի 1930 թվականին Ուոթերթաունում ապրում էր ավելի քան 3500 հայ, որը կազմում է բնակչության գրեթե 10 տոկոսը: Համայնքն այսօր էլ բարգավաճում է եկեղեցիներով, մթերային խանութներով, մշակութային կենտրոնով եւ դպրոցով:

Թանգարանին են պատկանում հարյուրավոր ձեռագործ գորգեր, որոնցից մի քանիսը ցուցադրված են ավանդական հագուստի եւ ձեռագործ աշխատանքների հետ մեկտեղ: Այցելուները կարող են տեսնել թավշյա հարսանյաց զգեստ՝ ոսկե ժանյակավոր զարդանախշերով եւ հյուսված գոտիով, որոնք բնորոշ են Էրզրումի կանացի հագուստին՝ երբեմնի ծաղկուն հայկական քաղաք, որն այժմ գտնվում է Թուրքիայի Արեւելյան Անատոլիայում: Ներկայացված են նաեւ Մարաշի ասեղնագործ գործվածքներ, սպիտակ ժանյակ, պատարագային հագուստ եւ այնպիսի իրեր, ինչպիսին է 1813 թվականի Հմայիլը, պատկերազարդ մագաղաթ՝ աղոթքներով եւ մեջբերումներով, երաժշտական գործիքներ: Դրանց թվում է հայկական դուդուկը՝ հին փողային գործիք՝ պատրաստված ծիրանի ծառից։ Հին թագավորությունների այս հարուստ անցյալն ու ներկան ներկայացնելու նպատակով թանգարանը սովորաբար անցկացնում է արվեստի դասեր եւ տարվա ընթացքում անհատական միջոցառումներ՝ հայկական խոհանոց, երաժշտություն, պար եւ գիտական զրույցներ։ Այժմ ծրագրեր են նախատեսվում 2022 թվականի համար, նշում է հոդվածի հեղինակը։

Այս ձմռանը թանգարանը կավելացնի մուլտիմեդիոն ցուցադրություն, որի հիմք կդառնա վերջերս ձեռք բերված հայկական խաչքարը։ Այս ցուցանմուշը ներկայացնում է Հայաստանի համար եզակի միջնադարյան արվեստի ձեւ, որը քանդակվել է 2018 թվականին քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանի կողմից Սմիթսոնյան ինստիտուտի բանահյուսության փառատոնի համար: «Սա է կապը ժամանակակից արվեստագետի եւ ավանդույթի միջեւ։ Եթե հիմա գնաք Հայաստան, կտեսնեք, թե ինչպես են նկարիչները քանդակում այս խաչերը իրենց արհեստանոցներում»,-ասում է Սոխիկյանը։ Եվ այս ամենը՝ հուշարձաններ, մասունքներ, արվեստ, այժմ ակտիվորեն ոչնչացվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։

Խաչքարը, ինչպես եւ Կարապետի Ավետարանը, ջանասիրաբար ստեղծվել է 13-րդ դարում, այն կոչված է պահպանելու մշակույթի պատմությունը եւ տեղահանված, ցրված ժողովրդի հավաքական փորձը։ Չնայած ձեռագիրը բռնագրավվել է իշխանությունների կողմից, երբ ցեղասպանության ժամանակ սպանվել են Տեր-Կարապետյանների մեծ ընտանիքի ավագ անդամները, որոնք Սուրբ Գիրքը պահել են 39 սերունդ, փրկված բարեկամը փրկագին է վճարել այն վերադարձնելու համար։ 1927-ին նա այն հանձնել է Ամերիկա գաղթած իր ազգականին, իսկ նրա փրկված դուստրը՝ Ջուլիա Տեր-Կարապետյանը, այն վստահել է թանգարանին»,-նշվում է հոդվածում։


3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը. Նարեկ Կարապետյան

3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը. Նարեկ...

13:04

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված...

12:04

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն առաջնորդին

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն...

11:39

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

11:23

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել...

11:08

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

10:52

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ Բեգլարյան

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ...

10:35

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա. Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա....

10:17

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

09:49

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքը

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց...

09:33

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

09:19

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են...

09:02

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում». Քաղաքապետարան

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում»....

00:38

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան...

23:49

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության ստանալ

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության...

23:38

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները Հայաստանի դատական ատյաններում քննելու հարցը

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները...

23:33

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ նախարար

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ...

23:03

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ...

15:22

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի....

15:09

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող կամուրջ

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող...

14:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44