Գործող իշխանությունը թե՛ խոսքով, թե՛ գործով կատարելապես սպառել է Հայաստանի Հանրապետության ազգային շահին ծառայելու՝ ժողովրդից ստացած մանդատը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արդեն կարիք իսկ չունենալով վկայաբերելու եղերական պատերազմին առնչվող բազմաթիվ դրվագներ, որոնք արժանապատիվ մարդու համար ինքնաբացարկի լուրջ ազդանիշներ պետք է լինեն, կարելի է՝ իբրեւ անառարկելի իրողության ամփոփիչ հավաստում, մատնանշել նրա ղեկավարի վերջին առցանց ասուլիսը:
Ցավալի է, բայց՝ փաստ. հայազգի մարդը հայերենով պաշտպանում էր ոչ թե Հայաստանի կամ նրա քաղաքացու շահերը, այլ՝ բացառապես օտարինը, թշնամունը, իր կուսակիցներինը, իր անձնականը: Արցախի, Ցեղասպանության, «անկլավների» եւ պետության տարածքային ամբողջականության մասին նա խոսում էր ոչ թե իր ժողովրդի հետ եւ ոչ թե որպես վերջինիս կողմից պատվիրակված գերագույն ծառա ու հրամանատար, այլ որպես ինչ-որ խորամանկ ծածկագիր-ուղերձ հղող՝ իր հարեւան նոր գործընկերներին, որոնք բռնազավթել են Արցախի, անգամ, Հայաստանի զգալի հատվածներ, եւ ում թեզերը նա սիրով վերաշարադրում էր ասուլիսի ժամանակ:
Այդպիսով՝ նա միանձնյա փորձում է, հաչս աշխարհի եւ իրականում, հողին հավասարեցնել մի ողջ ազգի, նվիրյալ սերունդների, նահատակված հերոսների սրբազան պայքարը հանուն ազատության, անկախության, արդարության ու արժանապատվության: Հանուն Հայրենիքի:
Այդ իրավունքը նա չունի: Այդ իրավունքը չունի եւ իր կուսակցությունը: Ոչ մեկը չունի:
Մենք այսքան տարի չենք անձնավորել, զորակցել ենք՝ հավատարիմ առաջընթացի մեր մշակած սկզբունքներին, որոնք ավանդում են պետության ինքնիշխանություն, ազգի շահ, քաղաքացու ազատություն, դատական անկախություն, կրթության ապակուսակցականացում, քաղաքական բանտարկյալների բացառում, իրավունքի իշխանություն:
Գործող վարչապետը իքն է շփոթել անձը պետության հետ եւ երկիրը տանում է ոչ թե հեռատես, ազգօգուտ խաղաղության, այլ՝ դեպի համակործանում: Եթե նա ի զորու չէ պեղելու հայկական եւ համամարդկային այն եզակի հատկանիշները, անելու իր համար անհնարն ու պատվով հեռանալու պաշտոնից, բոլոր մնացածներս պետք է կանգնենք Հայաստանի Հանրապետության կողքին, օգնենք, զորավիգ լինենք, որպեսզի նա ստանա իրեն արժանի եւ օրինակարգ հերթափոխը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44