Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ներկայացվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը: Ցուցադրությանը ներկա են գտնվել եւ ողջույնի խոսքով հանդես եկել Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ՀՀ ԱԳՆ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Մնացական Սաֆարյանը և մի շարք պետական ու հասարակական գործիչներ։ «Ալի-Բաբան և 40 ավազակները» ֆիլմից հայտնի «Խաթուբա» երգի ներքո պարային համարով հանդես եկավ Հայաստանում Հնդկական Մշակույթի կենտրոնի «Շակտի» երգի և պարի խումբը: Միջոցառման մասնակիցները ծաղիկեր են խոնարհել Մհեր Մկրտչյանի արձանին և հյուրընկալվել Մհեր Մկրտչյան թանգարանում։ Ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) և «Վրաստանի եւ Հնդկաստանի մշակութային պալատ»-ի կողմից՝ ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ Ռանանջայ Անանդի և Պալատի համահիմնադիր Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով: Վավերագրական ֆիլմում հեղինակներն անդրադարձել են Մհեր Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումներին: Ֆիլմը հանդիսատեսին հնարավորություն տալիս արտիստին ճանաչել նաև այլ տեսանկյունից: Ֆիլմում ներկայացված են այնպիսի փաստեր և դրվագներ, որոնց մասին դեռ երբևէ չի խոսվել, յուրահատուկ կադրեր նկարահանման հրապարակից, ինչպես նաև «Ալի Բաբան և 40 ավազակները» և «Սոհնի Մահիվալ» (Սիրո լեգենդ) հնդկական երկու ֆիլմերի լավագույն դրվագները՝ Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ և բացառիկ հարցազրույցներ հայկական, հնդկական և վրացական կինոյի հայտնի լեգենդների հետ, որոնք պատմում են հետաքրքիր պատմություններ, որոնք տեղի են ունեցել Հնդկաստանում` Ֆրունզիկի այնտեղ գտնվելու ժամանակ։ Ֆիլմում օգտագործվել են նաև Դավիթ Բեժիտաշվիլիի անձնական արխիվից ստացված եզակի տեսաերիզներ, որոնցում Մհեր Մկրտչյանին հիշում են նրա խաղընկերները։ Ֆիլմն ուղեկցվում է հայկական երաժշտության կենդանի լեգենդ, մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի անզուգական ստեղծագործությամբ։ Ֆիլմի սցենարիստն է Շուշանիկ Սահակյանը, ռեժիսորը` Օթար Միքելաձեն։ Ֆիլմը նվիրվում է Հնդկաստանի անկախության ձեռքբերման 75 և «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-ամյակներին: Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:

«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, շուրջ 10 տարի գործելով հայ-հնդկական հարաբերությունների խաչմերուկում, մշտապես կարևորել է երկու երկրների բարձր մակարդակով ներկայացումը ամենատարբեր հարթակներում և ամենատարբեր ոլորտներում: Կազմակերպության գործունեությունն ուղղված է երկու երկրների միջև մշակութային, կրթական, գիտական, առևտրային և այլ ոլորտների կապերի զարգացմանը, ինչպես նաև հայերի և հնդիկների միջև եղած քաղաքակրթական և մշակութային կապերի ամրապնդմանը: Կազմակերպության հիմնադրումից ի վեր մի քանի տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել, որոնց մեծ մասն իրականացվել է երկու երկրների պետական (նախարարություն, դեսպանատուն) աջակցությամբ:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01