ARM | RUS |

Պետական աջակցություն է տրվել արտերկրում գործող մեկ տասնյակ հայագիտական կենտրոնների. ԿԳՄՍ փոխնախարարն ամփոփել է տարին

27.12.21 | 19:48

Միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի զարգացումը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվել է հայագիտության, սփյուռքի ուսուցիչների կարողությունների բարելավման և համահայկական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Հաշվետու ասուլիսում, ներկայացնելով կատարված աշխատանքները, այս մասին նշել է ԿԳՄՍ նախարարի՝ արտաքին կապերի և սփյուռքի հետ հարաբերությունների զարգացումը, ռազմավարական պլանավորումը և երիտասարդության ոլորտի աշխատանքները համակարգող տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI» փառատոնը

Տարածաշրջանային միջոցառումներից Արթուր Մարտիրոսյանը առանձնացրել է հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների կրթական համաժողովը, որի նախագահությունը 2021 թվականին ստանձնել էր Հայաստանը:

Հայաստանը հյուրընկալել է նաև ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի ամփոփումը, որը տեղի է ունեցել ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք Կապանում:

Գալիք տարվա կարևոր միջոցառումներից բանախոսն առանձնացրել է 2022 թ.-ի սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «STARMUS FESTIVAL VI» փառատոնը՝ «50 տարի Մարսի վրա» խորագրով: Միջոցառումն իրականացվելու է ՀՀ նախագահի և վարչապետի բարձր հովանու ներքո: Ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցեն առաջատար գիտնականներ, տիեզերագնացներ և հանրահռչակ երաժիշտներ և արվեստագետներ` Հայաստանի համար ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ:

«Հորիզոն Եվրոպա», ԱՊՀ ցանցային համալսարան. միջազգային համագործակցության զարգացում

Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ` այս տարվա մայիսին հաստատվել է ‹‹ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության›› համաձայնագրի (CEPA) ճանապարհային քարտեզը, որտեղ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ոլորտները կարևոր դերակատարություն ունեն: Հաստատվել է նաև «ԱՊՀ ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը, որը հնարավորություն կտա ընդլայնելու միջբուհական կապերը ԱՊՀ տարածքում:

Անդրադառնալով միջազգային համագործակցության արդյունքներին` փոխնախարարը կարևորել է նոյեմբերի 12-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի համաձայնագիրը, որով Հայաստանը դառնում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին լիիրավ ասոցացված պետություն: Հայաստանի գիտնականները իրավունք են ստանում օգտվելու Եվրոպական միության ամենամեծ՝ 95,5 մլրդ եվրո, ֆինանսավորում ունեցող գիտական համագործակցության ծրագրի ընձեռած հնարավորություններից: «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը «Հորիզոն 2020» ծրագրի շարունակությունն է:

Բանախոսը նշել է նաև, որ այժմ ընթացքի մեջ են 20 տարբեր միջազգային փաստաթղթերի մշակման աշխատանքները: Մասնավորապես, մշակվել և ներկայում բանակցությունների փուլում են համագործակցության համաձայնագրեր մի շարք երկրների, այդ թվում՝ Լեհաստանի, Չեխիայի, Բրազիլիայի, Մոնղոլիայի, ԱՄԷ–ի, Վրաստանի, Իսրայելի, Օմանի, Հնդկաստանի, Չինաստանի, Կատարի, Բուլղարիայի, Թուրքմենստանի, Հորդանանի, Իրանի, ՌԴ-ի, Քուվեյթի, Կուբայի և այլ երկրների հետ: Նախապատրաստման վերջին փուլում են Եվրոպական միության հետ «Ստեղծագործ Եվրոպա ծրագրին Հայաստանի մասնակցության մասին» համաձայնագրի նախագիծը, «ԱՊՀ մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը և այլն:

Միջազգային կապերով ընձեռված նոր հնարավորություններ

Զարգացման գործընկերների հետ կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի և գիտության ոլորտներում բարեփոխումների իրականացման և հավելյալ ռեսուրսների ներգրավման առումով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշարժան է համարում «Կրթության միջազգային գործընկերության (Global Partnership for Education)» կազմակերպության կողմից «Կրթության ոլորտում զարգացման պլանի դրամաշնորհի (Education Sector Plan Development Grants - ESPDG)» շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ–ի և Ասիական զարգացման բանկի համակարգմամբ իրականացվող լայնածավալ հետազոտությունները հանրակրթության ոլորտում: Այս ծրագրի շրջանակում «Տեղական կրթական խումբն (Local Education Group-LEG)» իրականացնում է հետազոտական աշխատանք:

Ասիական զարգացման բանկի՝ տարածաշրջանային «Հեռավար կրթություն՝ հանուն կայունության» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում դեռևս 2021 թվականի փետրվարից մեկնարկած ‹‹Հեռավար կրթության հարթակի մշակման և ներդրման ծրագիրը››, ըստ Ա.Մարտիրոսյանի, մյուս կարևոր ձեռբքերումն է: Հարթակի նախագծման, մշակման, պիլոտային փորձարկման աշխատանքներն արդեն ավարտվել են, և նախատեսվում է ներդնել այն 2022 թվականի սկզբից:

Հայագիտական կենտրոններ՝ արտերկրում

ՀՀ ԿԳՄՍՆ հետևողական աշխատանք է տարել օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Ըստ այդմ՝ արտերկրում գործող շուրջ մեկ տասնյակ հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում:

2021 թվականին առաջին անգամ ֆինանսավորվել են Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, Ուրուգվայի, Հռոմի Սապիենցա և Կահիրեի համալսարանները: Լրացուցիչ ֆինանսավորվել են նաև 2 հետազոտական աշխատանքներ Արգենտինայում և Գերմանիայի «Մաշտոց» հայագիտական կենտրոնում: Այս աշխատանքների շնորհիվ ներկայում օտարերկրյա համալսարաններում հայոց լեզվի դասավանդման, հայոց մշակույթի հանրահռչակման, ինչպես նաև հայագիտությանը նպաստելու ծրագիրն իրականացվում է 9 երկրի 11 համալսարաններում .

· Պրահայի Կարլովի համալսարան (Չեխիայի Հանրապետություն),

· Բուխարեստի համալսարան (Ռումինիա),

· Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարան, Հռոմի Լա՛Սապիենցա համալսարան (Իտալիայի Հանրապետություն),

· Զալցբուրգի համալսարան (Ավստրիայի Հանրապետություն),

· Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուտ,

· Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն),

· Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (Ռուսաստանի Դաշնություն),

· Արգենտինայի Քենեդի համալսարան (Արգենտինայի Հանրապետություն),

· Կահիրեի համալսարան (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն),

· Ուրուգվայի համալսարան (Ուրուգվայի Հանրապետություն):


Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ 2022թ. նախատեսվում է ընդարձակել հայոց լեզու դասավանդող համալսարանների ցանկը: «Քննարկվում են նաև Հայաստանին և հայ մշակույթին առնչվող այլ ձևաչափի միջոցառումների անցկացման հնարավորությունները. դիտարկվում է նաև բոլոր կենտրոնների մասնակցությամբ հայագիտական խորհրդաժողովի անցկացումը»,- տեղեկացրել է բանախոսը:

‹‹Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում›› պետական ծրագրի շրջանակում այս տարվա ամռանը վերապատրաստվել է 22 երկրի 115 ուսուցիչ: Տրամադրվել է 44 հազար կտոր գրականություն, կազմակերպվել է Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը:

Անվճար կրթություն՝ արտերկրում

Կազմակերպվել է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բուհերում և միջին մասնագիտական հաստատություններում: Միջպետական ծրագրերով 2021-22 ուստարում ՌԴ բուհերում սովորելու համար Հայաստանից գործուղվել է 209 ուսանող, Ռումինիա է գնացել 4, Չինաստան` 10, Բուլղարիա` 3, Հորդանան` 6 ուսանող: «Կոչ ենք անում ԶԼՄ-ներին ավելի ակտիվ լուսաբանելու միջպետական համագործակցության ծրագրերը, որպեսզի այստեղ ընտրությունն ավելի մրցակցային լինի»,- նշել է փոխնախարարը` ավելացնելով, որ միջպետական ծրագրերով ՀՀ քաղաքացիներն արտերկրի բուհերում սովորում են անվճար:

Ավելացվել է ‹‹Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին›› ծրագրի ֆինանսավորումը

Երիտասարդության ոլորտում իրականացված ամենամեծ ծավալային ծրագիրը ‹‹Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին›› ծրագրի շարունակությունն է: Պետական բյուջեից այս ծրագրին տրամադրվել է մոտ 1 մլրդ 380 մլն դրամ՝ 5861 բնակարանի տոկոսագումարի սուբսիդավորման համար: Փոխնախարարի տեղեկացմամբ` 2022 թվականին այս ծրագրի համար նախատեսված գումարը ավելացվել է. ոլորտային հատկացումը հասցվել է 1 մլրդ 906 մլն դրամի:

Գերակա է համարվում երիտասարդության ներգրավումը հանրային կյանքին և պետականաշինությանը: Այս նպատակով իրականացվել է 26 մլն դրամ ընդհանուր ծավալով 11 անվանակարգով դրամաշնորհների ծրագիր` ուղղված թվային և մեդիա գրագիտությանը, այլ կարողությունների զարգացմանը:

Իրականացված աշխատանքներից նշվել է նաև ‹‹Երիտասարդական մայրաքաղաք› ծրագրի ամփոփումը. 2022 թվականի ՀՀ երիտասադական մայրաքաղաքը կլինի Հրազդանը: Իրականացվել է նաև ‹‹100 գաղափար՝ Հայաստանի համար›› մրցույթը, որին ներկայացվել է 137 հայտ. դրանցից 5-ը պետության կողմից խրախուսվել է: Փոխնախարարն անդրադարձել է նաև ոլորտում իրականացված մի շարք այլ աշխատանքների, պատասխանել լրագրողների հարցերին:


3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը. Նարեկ Կարապետյան

3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր վարչապետը. Նարեկ...

13:04

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված...

12:04

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն առաջնորդին

Նեթանյահուն սպառնացել է Իրանի նոր գերագույն...

11:39

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

11:23

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվել է. 40-ամյա տղամարդը ձերբակալվել...

11:08

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

10:52

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ Բեգլարյան

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ...

10:35

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա. Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

Ալիևը ժխտում է վայրագությունների վերաբերյալ վստահելի մեղադրանքները և հարձակվում հայերի վրա....

10:17

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն

09:49

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքը

Էրդողանի իֆթարին մասնակցել է նաև Պոլսո հայոց...

09:33

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

09:19

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Մեքենան ընկել է ջրատարը, ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են...

09:02

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում». Քաղաքապետարան

«Ծավալուն աշխատանքներ են տարվել կանաչապատման ոլորտում»....

00:38

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ձեր յուրաքանչյուր քվեն մեկնաբանելու է որպես «այո»՝ հակահայ ծրագրերին․ Իշխան...

23:49

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության ստանալ

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցության...

23:38

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները Հայաստանի դատական ատյաններում քննելու հարցը

ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ նա վիճարկում էր Արցախում պատերազմի հանգամանքները...

23:33

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ նախարար

Չենք վախենում Թրամփի սպառնալիքներից․ Իսպանիայի ԱԳ...

23:03

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ

Մհեր Գրիգորյանը և Մագնուս Բրունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ...

15:22

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի....

15:09

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող կամուրջ

Մերձավոր Արևելքը՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան կապող...

14:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44