Գուցե գերիների հարցով ինչ-որ պայմանավորվածություն կա, որի մասին գիտեն իշխանական պատգամավորները և փորձում են դա, որպես կանխատեսում, «վաճառել» հասարակության վրա։ Գուցե ինչ-որ պայմանավորվածությո՞ւն կա՝ հերթական ինչ-ինչ զիջումների դիմաց, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի համոզմունքին, որ Ալիևի ցանկությամբ կլինի թե ոչ, միջազգային հանրության ճնշման ներքո գերիները մոտ ապագայում կվերադարձվեն։
«Մենք հասկանում ենք, որ Ալիևը երբեք ոչ մի բան հենց այնպես չի անում։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, այո՛, նա, բնականաբար, կարող է ճնշել Ադրբեջանին։ Այլ հարց է, թե որն է ճնշումների գինը, որովհետև ոչ ոք ոչ մի բան հենց այնպես չի անում։
Այսինքն՝ եթե ՔՊ-ական պատգամավորը չի խաբում, ինչպես ընդունված է իր կոլեգաների մոտ, եթե իսկապես նման ենթադրություն ունի, ես այդ ենթադրության որևէ հիմք չեմ տեսնում։ Եթե ինչ-որ բան գիտեն, պայմանավորվածություն կա և փորձում են դա նախօրոք «վաճառել» հանրության վրա, դա այլ հարց է և, բնականաբար, ունի իր գինը։ Ինչ է դրա գինը, չեմ կարող ասել, բայց մենք տեսնում ենք, որ իշխանություններն անընդհատ գերիների հարցով զիջումներ են արդարացնում։
Եվ մի կարևոր բան. Իլհամ Ալիևն, ըստ էության, շանտաժիստ է։ Եթե մեր հանրությունը ծանոթ լիներ, թե ինչպես է նա վարվում ադրբեջանական ընդդիմության հետ, կհասկանար դա։ Մի քանիսին տարիներով բանտարկում են, հետո այդ մարդկանց ազատելու շուրջ Եվրոպայի հետ առևտուր են անում, ինչ-ինչ զիջումների դիմաց նրանց բաց թողնում՝ փոխարենը միանգամից մարդկանց այլ խմբաքանակի բանտարկելով։
Այսինքն՝ քանի դեռ մեր իշխանությունները չեն կարողանում և չեն ուզում արդյունավետ պաշտպանություն կազմակերպել, անընդհատ նոր գերիներ են հայտնվելու։ Ասենք՝ 3 գերի տալու են, 5-10 գերի վերցնեն»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։
Ռազմական փորձագետը հիշեցրեց՝ պատերազմից հետո 100-ից ավելի ՀՀ քաղաքացի է գերեվարվել, և ՀՀ իշխանւթյուններն, ըստ էության, խրախուսում են պատանդառությունը։
«Վստահ եմ, որ շատ լավ հասկանում են՝ ինչ է անում Իլհամ Ալիևը»,- նշեց Վրթանեսյանը։
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03